Տուչեպի (խորվ.՝ Tučepi), առողջարանային և զբոսաշրջային գյուղ Խորվաթիայի հարավում՝ Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանությունում։

Գյուղ
Տուչեպի
խորվ.՝ Tučepi
Նավահանգիստ Տուչեպիում
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՍպլիտսկո Դալմատինսկա
Մակերես22,5 կմ², 22,5 կմ²
ԲԾՄ0 մետր
Խոսվող լեզուներԽորվաթերեն
Բնակչություն1 763 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ21300[1]
Պաշտոնական կայքպաշտոնական կայք
Տուչեպի (Խորվաթիա)##
Տուչեպի (Խորվաթիա)

Փոքրիկ այս գյուղը գտնվում է Խորվաթիա ժամանած զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։

Աշխարհագրություն խմբագրել

Տուչեպի գյուղը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա գտնվող Խորվաթիա պետության հարավային տեղ անդրծովյան հատվածում՝ Դալմաթիայի պատմական երկրամասում։ Բնակավայրի ափերը ողողում է Ադրիատիկ ծովի ջրերը։

Կլիման միջերկրածովային է և ծովի ազդեցությունը կարևոր դեր ունի գյուղի կլիմայի ձևավորման գործում։ Տարվա ամենատաք եղանակը հուլիս-օգոստոսն է։ Օգոստոսյան միջին ջերմաստիճանը գերազանցում է 25 °C-ը։

Առողջարանային այս գյուղը հայտնի է իր կարմիր կտուրներ ունեցող ցածրահարկ շենքերով։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2001 թվականին Խորվաթիայի Հանրապետությունում ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմակերպած մարդահամարի տվյալների՝ Դրաշնիցե գյուղի բնակչությունը կազմում է 1 763 մարդ[2]։

Գյուղի բնակչության ճնշող մեծամասնությունը տեղաբնիկ խորվաթներն են։

Գյուղում բնակվող խորվաթները խոսում են խորվաթերենով և դավանում կաթոլիկություն։ Բաշկա Վոդայի տարածքում բնակվում են նաև մեծ քանակությամբ սերբեր, որոնք խորվաթներից հետո համարվում են երկրորդ խոշոր ազգությունը։

Պատմություն խմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է դեռևս մեր թվականությունից առաջ՝ իլլիրիացիների կողմից։ Ըստ տեղական ավանդության՝ գյուղում է թաղված վենետիկյան դոժ Պյետրո Կանդիանոն, ով զոհվել է տեղի հարավսլավոնական ցեղերի դեմ մղվող ծովային մարտերից մեկում։

13-րդ դարում գյուղում կառուցվել է Սուրբ Յուրայի վանքը։ 1962 թվականին Տուչեպիում եղել է ավերիչ երկրաշարժ, որը ոչնրացրել է գրեթե ամբողջ գյուղը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. Խորվաթիայի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի տվյալներ — Խորվաթիայի ազգային վիճակագրական ծառայություն, Զագրեբ, 2001 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուչեպի» հոդվածին։