Տուղտավարդ Սոֆիայի

բույսերի տեսակ
Տուղտավարդ Սոֆիայի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Փիփերթայիններ (Malvoideae)
Տրիբա Malveae
Ցեղ Տուղտավարդ (Alcea)
Տեսակ Տուղտավարդ Սոֆիայի (A. sophiae)
Միջազգային անվանում
Alcea sophiae

Տուղտավարդ Սոֆիայի (լատին․՝ Alcea sophiae), փիփերթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

30-100 սմ բարձրությամբ, ծածկված ցրված մանր աստղաձև մազիկներով բազմամյա, գեղազարդային խոտաբույս է։ Տերևները կլորավուն են, 5 թեթևակի հատված բլթակներով, երկու կողմից միագույն։ Ծաղիկները մեծ են, հնգատիպ սպիտակ պսակաթերթերով։ 7-10 մմ երկարությամբ, 2 անգամ բաժակից կարճ ենթաբաժակը եռանկյուն թերթերով է։ Պտուղը տրոհվող է, կազմված բազմաթիվ միասերմ մերկարպիումներից։ Սերմերը երիկամաձև են, եզրից թևավոր[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հանդիպում է Շիրակի (Թալին, Պեմզաշեն, Բագրավան, Մաստարա, Մարալիկ, Քարակերտ, Թաթուլ, լեռնագագաթ՝ Արտենի) և Երևանի (Հրազդան գետի ափ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավարևմտյան Անդրկովկասը, Հյուսիսարևելյան Անատոլիան (Սուրմալու, Կարակալա)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտու` ծովի մակարդակից 1300-1800 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստաններում, չոր քարքարոտ տեղերում, ժայռերի միջև։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.