Տուամասինա[1][2] (մալագաս. Toamasina), նախկինում՝ Тамата́ве[3] (Tamatave[4]), քաղաք Մադագասկարի արևելքում, Տուամասինայի[fr], Ացինանանայի[en] շրջաններիի և նույնանուն գավառի վարչական կենտրոնը։ 2014 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 282,100 մարդ։ Տեղակայված է Հնդկական օվկիանոսի ափի երկայնքով: Քաղաքում գտնվում են առևտրի կենտրոն և երկրի գլխավոր նավահանգիստը, որն իրականացնում է երկրի արտաքին առևտրի մեծ մասը (շրջանառությունը՝ 1,7 միլիոն տոննա, 1974 թվական): Ներկայումս նավահանգստի միջոցով Տուամասինայից արտահանվում է սուրճ, բրինձ, ադամաթուզ, վանիլ, պղպեղ, մեխակ, գրաֆիտ, ներմուծվում են հաստոցներ և սարքավորումներ, տեքստիլ և պարենային արդյունաբերության ապրանքներ: Քաղաքում կան սննդի, նավթի վերամշակման և մետաղամշակման արդյունաբերության ձեռնարկություններ[5]։ 1977 թվականին հիմնադրվել է Տուամասինայի համալսարանը[en], որը մտնում է Մադագասկարի հասարակական ​​համալսարանների համակարգի մեջ: Քաղաքում է գտնվում երկաթուղային գծի վերջին կայարանը, որը կապում է Տուամասինան մայրաքաղաք Անտանանարիվուի և օդանավակայանի[en] հետ[4]։

Բնակավայր
Տուամասինա
Զինանշան
Toamasina.png

Tamatave - panoramio.jpg
ԵրկիրՄադագասկար Մադագասկար
Մակերես20 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն225 116 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3
##Տուամասինա (Մադագասկար)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Տուամասինան իր զարգացման համար պարտական ​​է տեղական մարջանի խութին, որը ձևավորել է բավականին ընդարձակ, միանգամից երկու մուտքով ծովախորշ։ Քաղաքը կառուցվել է ավազոտ թերակղզու վրա՝ գլխավոր լողափի ուղիղ անկյան տակ։ Քաղաքը վերակառուցվել է ավերիչ արևադարձային ցիկլոնից հետո[4], որը հարվածել է 1927 թվականի մարտի 3-ին Մադագասկարի արևելյան լողափին: Զոհվել է 500 մարդ[6], ափ նետվել ֆրանսիական Catinat և Sainte-Anne, նորվեգական Amanda շոգենավերը, բրիտանական Elizabeth բեռնանավը, Beriziky առագաստանավն ու Alcase ևTalisman նավաքարշերը[7][8]։ Քաղաքի գլխավոր փողոցում՝ Պուանկարեի պողոտայում (avenue Poincaré)[4], իրար կողք կողքի տնկված են արմավենու ծառեր, տեղակայված են բազմաթիվ խանութներ և զանազան ընկերությունների գրասենյակներ: Այդտեղ կան նաև հյուրանոցների և ռեստորանների ընտրության լայն հնարավորություն։ Հանրահայտ են քաղաքի լողափերը՝ չնայած շնաձկների առկայությանն և աղտոտվածությանը։ Բե շուկան (Bazary Be) համարվում է քաղաքի ամենագունեղ շուկան:

Այստեղ կարելի է ձեռք բերել ամեն ինչ․ տարբեր էկզոտիկ համեմունքներից մինչև տեղի արհեստավորների ապրանքներ: Շուկան համարվում է քաղաքի կենտրոնը և ամենից շատ այցելվող տարածքներից մեկը:

 
Տուամասինայի նավահանգստի տեսքը՝ թռչնաբարձունքից

Ֆրանսիայի տիրապետության օրոք Տուամասինայում տեղակայված են եղել արտասահմանի որոշ հյուպատոսների, ինչպես նաև՝ ֆրանսիական բազմաթիվ կառավարական կազմակերպությունների նստավայրերը։ Բացի այդ, քաղաքը դարձել է մայրաքաղաքի և նրա ներքին շրջանների գլխավոր նավահանգիստը[4]։ Ներմուծվում էին հիմնականում թանկարժեք հատավաճառ ապրանքներ, խմորեղեն, նաև՝ երկաթե և պողպատե արտադրանքներ։ Հիմնականում արտահանվում էր ոսկե ավազ, ռաֆիա, կաուչուկ (ռետինե) և կենդանիներ։ Եվրոպայի հետ կապը պահպանվել է Messageries Maritimes և Havraise ընկերությունների շոգենավերի միջոցով, իսկ Մավրիկիոսի, ավելի հեռու՝ Շրի Լանկայի հետ՝ Union-Castle Line[en] ընկերության միջոցով։

Բնակչության մեծ խտության և առողջապահության բացակայության պատճառով քաղաքում հաճախ է համաճարակ բռնկվում։ Օրինակ՝ 1898–1900 թվականների բուբոնային ժանտախտը[9][10], ինչից հետո քաղաքում անցկացվել է կոյուղագծի համակարգ։ 1895 թվականից բնիկներն սկսել են քաղաքից տեղափոխվել հյուսիսարևմտյան հատվածում հատուկ կառուցված գյուղեր։ Տարվել է 180 կմ երկարությամբ հեռագրական գիծ, որը կապել է Տուամասինան Անտանանարիվուի հետ։ Կառուցվել է Տուամասինա նավահանգիստն Անտանանարիվուի հետ կապող երկաթուղի։

ԿլիմաԽմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տուամասինաում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. }
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — 459 с.
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — 459 с.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Toamasina» (անգլերեն)։ Վերցված է 2018-12-12 
  5. Տուամասինա հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  6. {{{վերնագիր}}}.
  7. Boogaerde, Pierre R. van den Shipwrecks of Madagascar. — Houston: Strategic Book Publishing & Rights Agency, LLC, 2008. — P. 297—298. — 348 p. — ISBN 978-1606934944
  8. {{{վերնագիր}}}.
  9. «Toamasina» (անգլերեն)։ Discover-TheWorld.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2011-10-28 
  10. «Plague in Madagascar» (անգլերեն)։ Gideon։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2011-10-28