Տորեադորները Վասյուկովկայից

«Տորեադորները Վասյուկովկայից» (ուկրաիներեն՝ «Тореадори з Васюківки»), հումորային մանկական վեպ, գրված 1963-1970 թվականին հայտնի ուկրաինացի գրող Վսևոլոդ Նեստայկոյի կողմից։ Բաղկացած է երեք մասից։

Տորեադորները Վասյուկովկայից
ուկրաիներեն՝ Тореадори з Васюківки
ՀեղինակՎսեվոլոդ Նեստայկո
Տեսակգրական ստեղծագործություն և literary cycle?
Ժանրարկածային
Կազմված էQ110721473? և Q111233374?
Բնօրինակ լեզուուկրաիներեն
Ստեղծման տարեթիվ1963
Հրատարակման տարեթիվ1973

Հրապարակման պատմություն

խմբագրել

Ինչպես ասում էր հենց ինքը՝ Վսեվալոդ Նեստայկոն, վեպի միտքը իր մոտ առաջացել է այն բանից հետո, երբ նկարիչ Վասիլի Էվդոկիմենկոն, որ նկարազարդում էր իր գրքերը, զվարճալի պատմություն պատմեց նրան երկու աշակերտների մասին, ովքեր փակվել էին եգիպտացորենի մեջ և կարողացել են դուրս գալ այնտեղից միայն գյուղական ռադիոյի շնորհիվ (այս պահը վերաբեմադրված է «Ռոբինզոն Կուկուռուզոյի արկածները» մասում)։ Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1970-ականներին «Վեսելկա» և «Շկոլա» հրատարակչությունների կողմից։ Անկախ Ուկրաինայի օրոք գիրքը վերահրատարակվել է «Учебная книга — Богдан» («Վեսելկայի» հետ միասին)[1] և «Ա-բա-բա-գա-լա-մա-գա» հրատարակչությունների կողմից[2]։

Վերջին հրատարակումը (Ա-բա-բա-գա-լա-մա-գա հրատարակչություն) թեթևակի տարբերվում է խորհրդային խմբագրությունից․ Իվան Մալկովիչի խորհրդով հեղինակը ջնջել է գաղափարական շերտերը, որոշ դետալներ, որոնք անհասկանալի են ժամանակակից երեխաների համար և ավելացրել է նոր սյուժեներ[3]։

Գիրքը թարգամնվել է 20 լեզուներով։

Սյուժե

խմբագրել

Վեպը կազմված է երեք մասից (հրատարակված են առանձին պատմվածքների տեսքով)․ «Ռոբինզոն Կուկուռուզոյի արկածները» (ուկր«Пригоди Робінзона Кукурузо»), «Անծանոթը տասներեքերրորդ բնակարանից» (ուկր. «Незнайомець із тринадцятої квартири») և «Երեք անհայտների գաղտնիքը» (ուկր. «Таємниця трьох невідомих»)։ Մասերից յուրաքանչյուրն ունի տրամաբանական շարադրանք, նախորդի հետ կապված է բացառապես գլխավոր հերոսների միջոցով:

Գրքի գլխավոր հերոսները Վսյուկովկա գյուղի ուկրաինացի դպրոցականներ Պավլուշա Զավգորոդնին (վաղ խմբագրումներում՝ Կռիվորոտկո) և Յավա (Իվան) Ռենն են։ Կտրիճ Յավային և ավելի հանգիստ ու խելամիտ Պավլուշային միավորում է ողջ աշխարհում հայտնի դառնալու անկեղծ ցանկությունը: Դա անելու համար ամբողջ եռերգության ընթացքում նրանք փորձում են դառնալ ցլամարտիկներ, բռնել օտար լրտեսներին իրենց գյուղում, նվաճել Կիևը և շատ ավելին: Գրքի հիմնական ուղերձը իսկական ընկերությունն է, անձնազոհությունը, կարիքավոր մարդուն օգնելու պատրաստակամությունը։

Էկրանավորում

խմբագրել

1965 թվականին Խարկովի հեռուստատեսությունը նկարահանել է համանուն ֆիլմ տվյալ գրքի մոտիվներով։ Էկրանավորումը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև օտարերկրյա կինոփառատոններում։ Էկրանավորումը շատ մրցանակներ է ստացել, այդ թվում՝ Գրան պրի Մյունխենի միջազգային կինոփառատոնում (1968), գլխավոր մրցանակ Ավստրիայի միջազգային կինոփառատոնում[4] և գլխավոր մրցանակ Ալեգզանդրիայի միջազգային կինոփառատոնում (Ավստրալիա, 1969)[5]։

Ճանաչում

խմբագրել

Մի շարք աղբյուրներ պնդում են[6][7][8], որ 1979 թվականին Մանկապատանեկան գրականության միջազգային խորհրդի որոշմամբ գիրքն ընդգրկվել է Անդերսենի պատվավոր ցուցակում (IBBY Honor List)[9]: Սակայն այս գիրքն ընդգրկված չէ պատվավոր ցուցակում, ավելին, այն հրատարակվում է միայն զույգ տարիների ընթացքում. Միաժամանակ 1979 թվականին հրապարակվել է հատուկ ցուցակ՝ նվիրված Երեխայի միջազգային տարվան[10]։

Գիրքը ընդգրկվել է ուկրաինական դպրոցական ծրագրում, մասնավորապես հետևյալ դասագրքերում[11]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Нестайко В. З. Тореадори з Васюківки: трилогія про пригоди двох друзів / В. З. Нестайко; мал. Є. Семенова. — К.: Веселка, 1973. — 415 с., [6] арк. ілюстр.: ілюстр. — 65000 пр.
  2. Нестайко В. З. Тореадори з Васюківки: трилогія про пригоди двох друзів; нова авт. ред. з новими епізодами / В. З. Нестайко; передм. В. Нестайка; худож. А. Василенко. — К.: А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА, 2004. — 543 с.: ілюстр. — (Найкращий український дитячий роман).
  3. «Всеволод Нестайко: Бог дав мені гумор, і я тримаюся за цей гумор…». Արխիվացված է օրիգինալից 2018-05-20-ին. Վերցված է 2015-05-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Михайло Маслій (2010-02-10). ««Как я плакал, когда на новогоднем празднике кто-то стащил у меня подарок» — первый в моей жизни!»». Факты (ռուսերեն). Видавництво «А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА». Արխիվացված է օրիգինալից 2016-03-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Всеволод Нестайко» (ուկրաիներեն). Издательство «А-ба-ба-га-ла-ма-га». Официальный сайт издательства. 2013-06-22. Արխիվացված է օրիգինալից 2017-05-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Українська літературна енциклопедія: Т 2. Київ, 1990.
  7. Умер украинский детский писатель Всеволод Нестайко / BBC, 17.08.2014
  8. Умер известный детский писатель Всеволод Нестайко Արխիվացված է Նոյեմբեր 6, 2014 Wayback Machine-ի միջոցով: / УНИАН, 17.08.2014
  9. «Austrian Literature Online». Արխիվացված է օրիգինալից 2014-11-06-ին. Վերցված է 2014-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «1979, International Year of the Child: Special Hans Christian Andersen Honor List 1979 ; a Selection of Outstanding Children's Books from 19 Countries». Արխիվացված է օրիգինալից 2014-11-07-ին. Վերցված է 2017-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Кохановская Т., Назаренко М. Украинский вектор Արխիվացված է Նոյեմբեր 6, 2014 Wayback Machine-ի միջոցով: // Новый Мир, 2011, № 10.

Գրականություն

խմբագրել