Բացել գլխավոր ցանկը

Թոնի Բենեթ

Թոնի Բեննեթթ
(Վերահղված է Տոնի Բեննետից)

Էնթոնի Դոմինիկ «Թոնի» Բենեդետտո, առավել հայտնի որպես Թոնի Բենեթ ( օգոստոսի 3, 1926, Նյու Յորք, ԱՄՆ), ավանդական փոփ չափանիշների, երաժշտական շոուների և ջազի ամերիկացի երգիչ։ Բենեթը նաև կայացած նկարիչ է։ Իր կտավներում նա ներկայանում է Էնթոնի Բենեդետտո անվամբ։ Նրա նկարները ներկայացված են մի քանի հասարակական կազմակերպություններում։ Նա Ֆրենկ Սինատրայի արվեստի դպրոցի հիմնադիրն է Աստորիայում, Քուինս, Նյու Յորք[4]:

Թոնի Բենեթ
Tony Bennett in 2003.jpg
Թոնի Բենեթը 2003 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTony Bennett
Ի ծնե անունանգլ.՝ Anthony Dominick Benedetto
Ծնվել էօգոստոսի 3, 1926(1926-08-03)[1][2][3] (93 տարեկան)
Աստորիա, Քուինս
Նյու Յորք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերջազ, ավանդական փոփ
Մասնագիտությունմեներգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն1949 –այժմ
ԼեյբլColumbia
MGM
Improv
Legacy Recordings
ԿրթությունԱրվեստի և դիզայնի ավագ դպրոց
ԱմուսինSandra Grant Bennett?
ՊարգևներՓրայմթայմ Էմմի մրցանակ, Գրեմի կյանքի նվաճումների համար, MusiCares Person of the Year?, Grammy Award for Best Traditional Pop Vocal Album?, Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր և Gershwin Prize?
Կայքtonybennett.com
Tony Bennett Վիքիպահեստում

Ծնվել և մեծացել է Աստորիայում: Բենեթը սկսել է երգել վաղ տարիքից։

Երաժշտական կարիերաԽմբագրել

Նա մասնակցել է Երկրորդ Համաշխարհային Պատերազմին: Պատերազմից հետո նա սկսում է զարգացնել իր երաժշտական կարիերան։ Թոնին սկսում է երգել Columbia Records-ի հետ և 1951 թվականին ձայնագում է իր առաջին հիթը՝ "Because of You": Իսկ նրա "Rags to Riches" երգը մեծ ճանաչում է ստանում 1950-ականներին։

1962 թվականին նա ձայնագրում է իր "I Left My Heart in San Francisco" երգը, որի շնորհիվ նրա երաժշտական կարիերան ավելի է զարգանում։

Նա Գրեմմի 18 մրցանակակիր է,[5][6] ունի Lifetime Achievement մրցանակ, 2 Emmy մրցանակ[7]։ Վաճառել է ավելի քանի 50 միլիոն ձայնագրություններ ամբողջ աշխարհում։ Նա համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսին են Բիլ Էվանսը, Օրչեստրան, Լեդի Գագան, Էմի Ուայնհաուսը և այլք։

Նկարչական կարիերաԽմբագրել

Բենետը նաև մեծ հաջողություն ունի կերպարվեստի բնագավառում, որոնք կատարում է իր իրական՝ Անթոնի Բեննեդեթթո կամ պարզապես Բենեդեթթո անվան տակ։

Նա իր մանկությունը անցկացրել է թանգարաններում, ցուցահանդեսներում։ Բենետը նկարում է ամեն ժանրում, և ամեն վայրում, անգամ հյուրանոցների պատուհաններից՝ համերգային շրջագայությունների ժամանակ։

Նրա "Homage to Hockney" նկարը ցուցադրված է Butler Institute of American Art թանգարանում։

Բենեթի "Boy on Sailboat, Sydney Bay" նկարը National Arts Club-ում ցուցադրված է մշտական նկարների շարքում։ Բեննեթթի նկարները հայտնվել են ARTnews և այլ ամսագրերում, և վաճառվել են ավելի քան 80,000 դոլարով։

Թոնի Բենեթի աշխատանքները հրապարակված են Tony Bennett: What My Heart Has Seen արվեստի գրքում, 1996 թվականին։ Իսկ 2007 թվականին մեկ այլ գիրք՝ Tony Bennett in the Studio: A Life of Art & Music վերնագրով, որը դարձավ ամենաշատ վաճառված արվեստի գիրքը։

ՍկավառակագրությունԽմբագրել

Թոնի Բեննեթթը թողարկել է շուրջ 70 ալբոմ իր կարիերայի ընթացքում և միշտ համագործակցել է Columbia Records-ի հետ։ Իսկ դրանցից ամենահաջողվածներն են I Left My Heart in San Francisco, MTV Unplugged: Tony Bennett, and Duets: An American Classic, և բոլորը ստացել են պլատինում մրցանակ՝ մեկ միլիոն օրինակով վաճառելու համար։

Նրա ութ ալբոմները ստացել են ոսկե մրցանակներ։ Բենետն ունի շուրջ 30 ձայնագրված սինգլեր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. SNAC — 2010.
  2. Internet Broadway Database — 2000.
  3. RKDartists
  4. Թոնի Բենեթի պաշտոնական երաժշտական կայք
  5. «Grammy Award Winners»։ National Academy of Recording Arts and Sciences։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 15, 2009-ին։ Վերցված է փետրվարի 19, 2009  Search database for "Tony Bennett".
  6. «Lifetime Achievement Award»։ National Academy of Recording Arts and Sciences։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 12, 2009-ին։ Վերցված է փետրվարի 19, 2009  Gives Lifetime Achievement Award, not included in searchable database.
  7. «Advanced Primetime Awards Search»։ Academy of Television Arts & Sciences։ Վերցված է փետրվարի 19, 2009  Search database for "Tony Bennett".

Արտաքին հղումներԽմբագրել