Էնթոնի Բենեթ
Այս հոդվածը կանադացի բասկետբոլիստի մասին է․ ամերիկացի երգչի համար տես՝ Թոնի Բենեթ։
Էնթոնի Հարիս Բենեթ (անգլ.՝ Anthony Harris Bennett, ծնվ.` մարտի 14, 1993 թ.), կանադացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող (3-րդ և 4-րդ համար)։
![]() Anthony Bennett | ||
![]() | ||
Դիրքը | Թեթև հարձակվող / ծանր հարձակվող | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Էնթոնի Բենեթ Anthony Bennett | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1993 (27 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 109 կգ | |
Դպրոց | Ֆինլեյ (Հենդերսոն, Նևադա, ԱՄՆ) | |
համալսարան | ՆՀԼՎ (2012-2013) | |
Դրաֆթի տարի | 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 1-ին | |
Դրաֆթ ակումբ | Կլիվլենդ Կավալիերս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() → ![]() ![]() → ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Հանդես է գալիս թուրքական «Ֆեներբահչե» բասկետբոլային ակումբում։ Ուսանողական առաջնությունում հանդես է եկել Նևադայի համալսարանի «Ռեբելս» ակումբում։ Ընտրվել է NBA-ի 2013 թվականի դրաֆթի առաջին ռաունդի ամենաառաջին ընտրությամբ՝ «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից՝ դառնալով առաջին № 1 ընտրությամբ ընտրված կանադացին[1]։
Բենեթն իր մեկնարկային մրցաշրջանը չափազանց թույլ է սկսում և համարվում է վերջին ժամանակների դրաֆթների ամենավատ առաջին համարի ընտրությունը[2]։ Անցկացված 36 հանդիպումներում Բենեթի միջին տվյալներն ընդամենը կազմել են 3, 0 միավոր և 2, 4 անդրադարձ և 11, 6 րոպե[3]։
Մրցանակներ և տիտղոսներԽմբագրել
Ավագ դպրոցԽմբագրել
- McDonald's All-American
- Nike-ի դափնեկիր
- Ջորդան բռենդ կլասիկ
ՀամալսարանԽմբագրել
- «Նեյսմիթի անվան տարվա բասկետբոլիստ»-ի ֆինալիստ
- «NCAA տարվա առաջինկուրսեցի» ֆինալիստ
- «Մաունթին Վեսթ տարվա առաջինկուրսեցի»
- «All-Mountain West առաջին թիմ» խորհրդանշական հավաքականի անդամ
- «All-NCAA առաջին թիմ» խորհրդանշական հավաքականի անդամ
- «Մաունթին Վեսթ տարվա առաջինկուրսեցի» ֆինալիստ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ««Կլիվլենդ Կավալիերսը» 2013 թվականի NBA դրաֆթում ընտրում է Էնթոնի Բենեթին № 1 ընտրությամբ»։ «Yahoo»։ Հունիսի 28, 2013։ Վերցված է Հունիսի 28, 2013
- ↑ «Ֆորդ: Էնթոնի Բենեթը կարծես թե վերջին 20 տարիների ամենավատ #1 ընտրությունն է»
- ↑ «Էնթոնի Բենեթ, NBA և ABA տվյալներ»
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը Նևադայի համալսարանի սպորտային բաժնում Archived 2013-05-11 at the Wayback Machine.
- ESPN.com էջը