«Տոնիկյան», հայկական գրատուն, տպարան, հրատարակչատուն, որը 1922 թվականին Դամասկոսում (Սիրիա) հիմնադրել է Կիրակոս Տոնիկյանը (1900-1972), իսկ 1924 թվականին փոխադրել է Բեյրութ (Լիբանան)։ Ներկայում գործում է միայն իբրև գրախանութ[1]։

Picto infobox print publications (no newspaper).png
«Տոնիկյան» գրատուն
Գտնվում էԴամասկոս (1922-1924),
Բեյրութ (1924-ից)
Հիմնվել է1922
Հիմնել էԿիրակոս Տոնիկյան
Ներկա վիճակՉգործող, վերածվել է գրախանութի

ԳործունեությունԽմբագրել

«Տոնիկյան» հրատարակչատունը հրատարակել է հայ գրողների (նաև օտարագիր` բնագրով և թագմանաբար) արձակ և չափածո ստեղծագործություններ, գիտական ուսումնասիրություններ, բառարաններ, հուշագրություններ, երգարաններ, դասագրքեր և այլն[2]։

Լույս են ընծայվել Միսակ Գույումջյանի «Ընդարձակ բառարան անգլերէն-հայերէն» (1931), Մարտիրոս Գուշագճյանի և Տիգրան Խնդրունու «Անգլերէնէ-հայերէն արդի բառարան» (1970, 1975), Գրիգոր Զոհրապի «Լուռ ցաւեր» (1956), «Խղճմտանքի ձայներ» (1958, 1977), «Կեանքը ինչպէս որ է» (1959, 1983), Արտաշես Տեր-Խաչատուրյանի, Հրանդ Գանգրունու և Փարամազ Տոնիկյանի «Հայոց լեզուի նոր բառարան» (հատորներ Ա-Թ, 1968, 1992), Կարապետ Թերզյանի «Պատմագիրք Ստանոզի հայոց» (1969), Բենիամին Ժամկոչյանի «Հայնի. տեղագրական, ազցագրական, պատմագրական» (1951), Ինտրայի «Ընտիր երկեր» (1974), Մառի Աթմաճյանի «Յաւերժական ուղիներով» (1974), Անդրանիկ Ծառուկյանի «Վերջին անմեղը» (1980), «Սէրը եղեռնին մէջ» (1987), Վահե Հայկի «Հայրենի ծխան» (1970), «Լուսաւոր դէմքեր մեր օրերուն վրայ» (1972), Արմեն Շիտանյանի «Թափառական հայը» (1956), «Թափառական հայու որդին» (1961), «Թիապարտ կամ վանական» (1981), Վազգեն Շուշանյանի «Ճերմակ Վարսենիկ» (1983), Անդրանիկ Չելեպյանի «Զորավար Անդրանիկ եւ Հայ յեղափոխական շարժումը» (1986), Աշոտ Պատմագրյանի «Հայ երգը դարերի միջից» (1977), «Իմ յուշերից» (1978) և այլ գրքեր[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Երբեմնի Գրատուները»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2021-03-22։ Վերցված է 2021-08-15 
  2. 2,0 2,1 Այվազյան Հովհաննես, ed. (2015)։ Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ էջ 1063։ ISBN 978-5-89700-042-5