Մառի Աթմաճյան
Մառի Միհրանի Աթմաճյան (դեկտեմբերի 5, 1914, Բաֆրա, Սամսունի մարզ, Թուրքիա - հունիսի 13, 1999, Mandres-les-Roses), սփյուռքահայ բանաստեղծուհի, գրական և հասարակական գործիչ։ Բանաստեղծ Սեմայի քույրը։
Մառի Աթմաճյան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Մարի Միհրանի Աթմաճեան |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1914 |
Ծննդավայր | Բաֆրա, Սամսունի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | հունիսի 13, 1999 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Mandres-les-Roses |
Գերեզման | Rosny-sous-Bois |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Լեզու | ֆրանսերեն և հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Դպրոցասէր վարժարան, École Française de Thessalonique? և Փարիզի համալսարան |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Ջանք, Մշակույթ, Անդաստան և Ազատ խոսք |
Մառի Աթմաճյան Վիքիդարանում | |
Marie Atmadjian Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Դպրոցասեր տիկնանց վարժարանում, որտեղ կատարել է գրական առաջին փորձերը։ 1922 թվականին որբերի հոսանքի հետ մեկնել է Հունաստան։ Ավարտել է հայկական նախակրթարանը, մեկ տարի հաճախել Սալոնիկի ֆրանսիական իգական լիցեյը։ 1925 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հալեպ, 1928 թվականին՝ Եթովպիա, 1929 թվականից ապրել է Փարիզում։ Այստեղ հետևել է Մարգարիտ Բաբայանի երաժշտական և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին։
1930-ականների սկզբներից բանաստեղծություններ է տպագրել «Ջանք» գրական-հասարակական ամսագրում և եղբոր «Մշակույթ» հանդեսում, հետագայում՝ «Անահիտ», «Պայքար», «Լուսաղբյուր», «Հայաստանի կոչնակ», «Բազմավեպ», «Նոր գիր», «Զվարթնոց» և այլ պարբերականներում։ «Տեգրեշենտո» (1939) պիեսում, «Գողգոթայի շուշաններ» (1948), «Աստեղաքաղ» (1951), «Հավիտենական ուղիներ» (1956), «Գաղթաշխարհի երգեր» (1961), «Ոսկի գեղոն» (1967), «Վերջալույսեն առաջ» (1974), «Հավերժական ուղիներով» (1974) բանաստեղծությունների ժողովածուներում պատկերել է սփյուռքահայերի կյանքը, նրանց հայրենաբաղձ ոգորումները։ Երկար տարիներ նախագահել է Ֆրանսահայ գրողների միությունը[1][2]։
ՍտեղծագործություններըԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Մառի Աթմաճյանի 35-ամյա գրական բերքին առջև, Բեյրութ, 1975։
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 132)։ |