Տոյվո Անտիկայեն (ֆին.՝ Toivo Antikainen, ռուս.՝ Тойво Антикайнен, հունիսի 8, 1898(1898-06-08), Հելսինկի, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1941(1941-10-04)[1], Արխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ֆին կոմունիստ, ԽՍՀՄ կարմիր բանակի զինվորական, վտարանդի Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության համահիմնադիր, ղեկավար։

Տոյվո Անտիկայեն
ֆին.՝ Toivo Antikainen
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1898(1898-06-08)
ԾննդավայրՀելսինկի, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 4, 1941(1941-10-04)[1] (43 տարեկան)
Մահվան վայրԱրխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրխանգելսկ
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա, Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունSaint Petersburg Combined-Arms Command High School? և St. Petersburg International School of Red Officers?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ և Communist Party of Finland?
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
Toivo Antikainen Վիքիպահեստում

Ծնվել է Հելսինկիում։ 1915 թվականից եղել է Ֆինլանդիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ, հարել դրա ձախ թևին։ 1918 թվականի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր համագումարին։ 1918–1920 թվականներին Անտիկայեն կարմիր բանակի շարքերում կռվել Է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում, պարգևատրվել «մարտական Կարմիր դրոշի» շքանշանով։ 1923 թվականին ընտրվել է Ֆինլանդիայի կոմունիստակաև կուսակցության ԿԿ-ի անդամ, 1925 թվականին՝ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ 1934 թվականի նոյեմբերին ձերբակալվել և դատապարտվել է ցմահ տաժանակրության։ 1940 թվականի մայիսի 3-ին խորհրդային կառավարության միջնորդությամբ ազատվել է կալանքից, եկել ԽՍՀՄ և նույն թվականին ընտրվել Գերագույն սովետի դեպուտատ։

Զոհվել է 1941 թվականին։ Ենթադրվում է, որ Անտիկայնենը սպանվել է Արխանգելսկի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, քանի որ բացահայտ քննադատում էր խորհրդային առաջնորդներին, ոմանք կարծում են, որ նրա մահը պատահականություն չէր[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Антикайнен Тойво // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Marjomaa, Risto (28 February 2011)։ «Antikainen, Toivo (1898–1941)»։ National Biography of Finland (ֆիններեն)։ Վերցված է 23 April 2017 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 452