Բացել գլխավոր ցանկը

Տոկիոյի հեռուստաաշտարակ

Տոկիոյի հեռուստաաշտարակ (ճապ.՝ 東京タワー Տոկիո տավա), հեռուստա և ռադիոհաղորդակցության աշտարակ Տոկիոյի Մինատո շրջանում։ Աշտարակի բարձրությունը 332,6 մետր է։ Կառուցման պահին եղել է աշխարհի ամենաբարձր պողպատե կառույցը։ Ունի ճաղավանդակային կառուցվածք և համաձայն ավիացիոն անվտանգության չափանիշների, ներկված է նարնջագույն և սպիտակ գույներով։ Ներառված է բարձր աշտարակների համաշխարհային ֆեդերացիայի 29 ամենաբարձր օբյեկտների ցանկում, այնտեղ զբաղեցնում է 14-րդ տեղը։ Աշխարհի ամենաբարձր աշտարակների շարքում 23-րդն է։

Museum Silhouette.svg
Տոկիոյի հեռուստաաշտարակ
Tokyo Tower 20060211.JPG
Տեսակդիտաշտարակ[1] և Հեռուստատեսային աշտարակ[1]
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՏեղագրությունՄինատո[2]
Հասցե105-0011
Բարձրություն333 մետր[3][1]
Հարկեր16
Վերելակներ4
Օգտագործվում էռադիոհեռարձակում
Հիմնադրված էմայիսի 8, 1957
Բացվածդեկտեմբերի 23, 1958[1]
ՇինարարTakenaka Corporation
ՃարտարապետՏատյու Նաիտո[1]
ՃարտարագետՆիկկեն Սեկկեի
Պարգևներ100 Landscapes of Japan?
Կոորդինատներ: 35°39′31.0000000996″ հս․ լ. 139°44′44.00000011601″ ավ. ե. / 35.658611111138775° հս․. լ. 139.7455555555877709° ավ. ե. / 35.658611111138775; 139.7455555555877709
Պաշտոնական կայք

Կառուցվել է 1958 թվականին։ Ի սկզբանե նախատեսված է եղել Տոկիոյի և Կանտո շրջանի հեռուստատեսային հեռարձակման համար, սակայն երեք տարի հետո ռադիոազդանշանների փոխանցման համար նրա վրա տեղադրվել է ռադիո ալեհավաքներ։ Աշտարակի բարձունքի անտենան օգտագործվել է ճապոնական խոշորագույն NHK, TBS և Fuji Television տելե և ռադիո ալիքների կողմից։ 2011 թվականին ժամանակակից թվային ալիքների համար կառուցվել է ավելի բարձր Tokyo Skytree աշտարակը։

Այժմ աշտարակն առավելապես տուրիստական տեսարժան վայր է և համարվում է Տոկիոյի խորհրդանիշերից մեկը։ Տարեկան ավելի քան 2,5 մլն զբոսաշրջիկ է այցելում տեսնելու աշտարակի հրապարակը, սրահները և թանգարանը։ Բացման պահից աշտարակ է այցելել մոտ 150 մլն մարդ[4]։ Աշտարակի տակ գտնվում է չորսհարկանի վարչական կառույց, որտեղ տեղակայված են թանգարաններ, ռեստորաններ և խանութներ։ 145 մետր բարձրության վրա է տեղակայված երկհարկանի գլխավոր աստղադիտարանը, իսկ այցելուների համար հասանելի փոքր հատուկ աստղադիտարանը գտնվում է 250 մետր բարձրության վրա։ Տոկիոյի հեռուստաաշտարարակը հաճախ դառնում է ֆիլմերի, անիմեների և մանգաների գործողությունների վայր և ցուցիչ է այն բանի, որ իրադարձությունը տեղի է ունենում հենց Տոկիոյում։

Ալեհավաքի գագաթը վնասվել է 2011 թվականի մարտի 11-ին երկրաշարժի հետևանքով։

ՊատմությունԽմբագրել

Կանտո շրջանում կապի մեծ աշտարակ կառուցելու անհրաժեշտությունն առաջացել է 1953 թվականին, այն բանից հետո, երբ հանրային հեռարձակող NHK-ն այստեղ սկսեց իր առաջին հեռուստահեռարձակումը։ Մի քանի ամիս հետո շատ մասնավոր ընկերություններ սկսեցին դիմել NHK-ին սեփական հաղորդման աշտարակ կառուցելու խնդրանքով։ Հաղորդակցության բումի պայմաններում Ճապոնիայի կառավարությունը չափազանց մտահոգված էր քաղաքի ճարտարապետական տեսքով, քանի որ մտահոգություն կար, որ նմանօրինակ աշտարակներով կլցվի ողջ Տոկիոն։ Ուստի որոշում ընդունվեց կառուցել մեկ հզոր աշտարակ, որը կարող էր ընդգրկել ողջ շրջանը[5]։ Բացի այդ, հետպատերազմյան շրջանում Ճապոնիան գտնվում էր տնտեսական արագ աճի վիճակում և անհրաժեշտ էր ինչ-որ մոնումենտալ կառույց, որը կկարողանար իրենով խորհրդանշեր տնտեսության ֆենոմենալ աճը[6][7]։

 
Աշտարակի պողպատե շրջանակը կրող կառույցները

«Nippon Denpatō» ընկերության հիմնադիր և նախագահ Խիսակիտի Մաեդան ի սկզբանե պատրաստվում էր կառուցել Էմփայր Սթեյթ Բիլդինգին գերազանցող աշտարակ, որն այդ պահին 381 մետր բարձրությունով համարվում էր աշխարհի ամենաբարձր կառույցը։ Սակայն դեռ նախագծման փուլում ունենալով ֆինանսական և նյութական միջոցների պակաս, հրաժարվեց այդ մտքից։ Արդյունքում կառույցի բարձրությունը ընտրվեց այնպիսին, որ բավարարեր Կանտո շրջանի 150 կիլոմետր շառավղով գտնվող բոլոր հեռուստաընկերությունների կարիքները։ Նոր նախագծի գլխավոր ճարտարապետ նշանակվեց Տյու Նայտոն, որը նախկինում բազում բարձր կառույցերի հեղինակ էր ողջ Ճապոնիայում[5]։ Նայտոն որպես հիմք վերցրել է Էյֆելյան աշտարակը, որը Փարիզում կառուցվել է դեռ 1889 թվականին[8]։ «Nikken Sekkei» ինժեներական ընկերության հետ համատեղ նա մշակել է դիզայնը, որն ի վիճակի էր դիմանալ երկրաշարժին Կատնոյի մեծ երկրաշարժի կրկնակի ուժգնության ցնցման և ավելի քան 220 կմ/ժամ արագությամբ թայֆունին (ուժեղ թայֆունի ժամանակ աշտարակը կարող է ճկվել 80 սմ-ով առանց որևէ ամբողջական վնաս կրելու)[5]։

 
Ալեհավաքի գագաթը վնասվել է 2011 թվականի մարտի երկրաշարժի հետևանքով

Նոր նախագիծն իրականացել է մի քանի հարյուր տոբիների շնորհիվ, որոնք բարձրահարկերի շինարարության մեջ մասնագիտացված ճապոնացի շինարարներն են։ Կառուցումն իրականացրել է Կատենակա կորպորացիան։ Հիմքի առաջին քարը դրվել է 1957 թվականի հունիսին։ Աշտարակի կառուցման համար յուրաքանչյուր տարի աշատել է ավելի քան 400 վարձու աշխատողներ[5]։ Աշտարակի հիմնական նյութը պողպատն է, որի մեկ երրորդը ստացվել է Կորեական պատերազմում վնասված ամերիկյան տանկերից[9][10]։

1958 թվականի հոկտեմբերի 14-ին տեղադրվել է 80 մետրանոց ալեհավաք, որն այն 13 մետրով բարձր է դարձրել Էյֆելյանից[5]։ Չնայած Էյֆելյան աշտարակի նկատմամբ ունեցած բարձրության առավելությանը, այն կշռում է ընդամենը 4000 տոննա, որը 3300 տոննայով թեթև է Էյֆելյանից[11]։ Վերջին տարիներին տարբեր երկրներում կառուցվել են ավելի բարձր աշտարակներ, սակայն Տոկիոյի հեռուստաաշտարակը շարունակում է մնալ աշխարհի ամենաբարձր պողպատե կառույցը և Ճապոնիայի ամենաբարձր ճարտարապետական կառույցը[8]։ Աշտարակի պաշտոնական բացումը եղել է 1958 թվականի դեկտեմբերի 23-ին։ Կառուցման վրա ծախսվել է 2,8 մլրդ ճապոնական իեն, որը համարժեք է 4 մլն ԱՄՆ դոլարի[10][12]։ 2000 թվականին Տոկիոյի աշտարակի արժեքը գնահատվել է 10 մլրդ իեն[13]։

ՊատկերասրահԽմբագրել

Լուսավորման տարբերակներ
Կապույտ Սուրբծննդյան համայնապատկեր Վերևի հատվածը գիշերով
Внутреннее обустройство
Սինտոական տաճար Սանդուխք Ակվարիումային պատկերասրահ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 東京タワー全日本タワー協議会.
  2. 東京タワーが復活 “太め”の333メートル産業経済新聞社, 2012.
  3. https://www.tokyotower.co.jp/towerpedia/en.html
  4. «Planners Reveal Design of «New Tokyo Tower»; Will Be the Tallest Structure in the World» (անգլերեն)։ Ассошиэйтед пресс։ 24 ноября 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2008-04-12 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Роб Джилхули. (17 марта 2002)։ «The tower and the story» (անգլերեն)։ The Japan Times։ Վերցված է 2009-08-22 
  6. Стюарт Бруэн.։ «Big in Japan: Tokyo Tower» (անգլերեն)։ Metropolis։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-24-ին։ Վերցված է 2009-08-22 
  7. Масами Ито. (30 декабря 2008)։ «Half century on, Tokyo Tower still dazzles as landmark» (անգլերեն)։ The Japan Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-08-22 
  8. 8,0 8,1 «Tokyo Tower 東京タワー» (անգլերեն)։ SkyscraperPage։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-08-22 
  9. «鉄の豆知識» (ճապոներեն)։ Otani Steel Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-08-22 
  10. 10,0 10,1 Мартин Фэклер. (30 декабря 2008)։ «Tokyo Tower goes from futuristic hope to symbol of the good old days» (անգլերեն)։ International Herald Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-08-22 
  11. «Tokyo Tower Data» (անգլերեն)։ Nippon Television City Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-08-22 
  12. «Tokyo Tower vs. Super Tower: Crossed Signals?» (անգլերեն)։ Colliers International։ октябрь 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-29-ին։ Վերցված է 2009-08-22 
  13. Алекс Вега. (7 июля 2006)։ «The Small Print» (անգլերեն)։ Metropolis։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-23-ին։ Վերցված է 2009-08-22 

Արտաքին հղումներԽմբագրել