Տիմոֆեյ Միլովանով (ուկրաիներեն՝ Милованов Тимофій Сергійович[1], մարտի 15, 1975(1975-03-15), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական գործիչ և տնտեսագետ։ Ուկրաինայի էկոնոմիկայի, առևտրի և գյուղատնտեսության զարգացման նախարար 2019 թվականի օգոստոսի 29-ից[2]։

Տիմոֆեյ Միլովանով
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ և Ազգային համալսարան «Կիև-Մոգիլայական ակադեմիա»
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր մարտի 15, 1975(1975-03-15) (49 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Միկրոէկոնոմիկայի և խաղերի տեսության մասնագետ[3]։ Փիլիսոփայության դոկտոր (2004 թվականից), Կիևի տնտեսագիտության դպրոցի պատվավոր նախագահ (Київська школа економіки), Փիթսբուրգի համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ)։ Ուկրաինայի ազգային բանկի խորհրդի ղեկավարի տեղակալ (2016 թվականից)։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է №145 գիտական վարժարանը (Կիև)։ Ավարտել Է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի կառավարման ամբիոնը` կառավարում մասնագիտությամբ (1997 թվականին)[4]։ 1999 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Կիևո-Մոգիլյան ակադեմիայի տնտեսագիտության և կրթության կոնսորցիումում (EERC, Economics Education and Research Consortium)։ 2001 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի ևս մեկ աստիճան (M.S.)՝ Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանում (ԱՄՆ), և այնտեղ 2004 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան (Ph.D.):

Բոննի համալսարանի (Գերմանիա) հետդոկ և կրտսեր պրոֆեսոր։ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր։ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի դասախոս։ 2013 թվականից դոցենտ, 2015 թվականից ասոցացված պրոֆեսոր Փիթսբուրգի համալսարանի (ԱՄՆ) մշտական պայմանագրի դոցենտ։

2015 թվականին Կիևի տնտեսագիտության դպրոցի միջազգային ակադեմիական խորհրդի անդամ է, 2016 թվականին Կիևի տնտեսագիտության դպրոցի նախագահի պաշտոնակատար, այժմ նրա պատվավոր նախագահը։

2016 թվականի հուլիսին Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ հինգ տարի ժամկետով նշանակվել է Ուկրաինայի ազգային բանկի խորհրդի անդամ (նա դարձել է խորհրդարանի անդամ՝ Ազգային բանկի խորհրդի անդամների թեկնածուների առաջին բաց ընտրության միջոցով), նույն թվականի հոկտեմբերից Ուկրաինայի ազգային բանկի խորհրդի ղեկավարի տեղակալ։

2014 թվականից VoxUkraine-ի համահիմնադիրն ու խմբագիրն է։ 2015-2016 թվականներից աշխատել է Review of Economic Design-ի խմբագրի տեղակալ։

Հրապարակվել է Review of Economic Studies-ում, Journal of Economic Theory-ում, American Economic Journal-ում, International Economic Review-ում[3][5]։

2014 թվականին Ֆորբսի վարկածով ընդգրկվել է Top Economic Thinkers-ի ցուցակում։ 2014 և 2015 թվականներին ընդգրկվել է լավագույն ուկրաինացի տնտեսագետների ցանկում՝ ըստ Forbes Ukraine-ի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://beta.bank.gov.ua/about/structure/details?member=2(չաշխատող հղում)
  2. «Рада затвердила склад нового Кабміну (список)». РБК-Украина (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  3. 3,0 3,1 http://www.mechmat.univ.kiev.ua/2018/11/16/lektsiiu-iaku-ne-mozhna-propustyty/
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոֆեյ Միլովանով» հոդվածին։