Տիմոֆեյ Իվանովիչ Գրունին (ռուս.՝ Тимофей Иванович Грунин, փետրվարի 2, 1898(1898-02-02) կամ 1898[1], Mokshan, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 19, 1970(1970-08-19) կամ 1970[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային արևելագետ։

Տիմոֆեյ Գրունին
Ծնվել էփետրվարի 2, 1898(1898-02-02) կամ 1898[1]
Mokshan, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 19, 1970(1970-08-19) կամ 1970[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Գործունեության ոլորտարևելագիտություն
Ալմա մատերՄոսկվայի արևելագիտության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում։ 1938—1958 թվականներին եղել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմատեխնիկական, ակադեմիայի դասախոս։

Գրունինը թուրքերենի ուսումնասիրության ձեռնարկների հեղինակ է։ 1930 թվականից Ագաթանգեղոս Կրիմսկու ղեկավարությամբ սկսել է ուսումնասիրել հայ-ղփչաղական լեզվական առնչությունները (Ուկրաինայի և Լեհաստանի հայ գաղթօջախներում 16-17 դարերում խոսել են հայերենի և ղփչաղերենի խառնուրդով)։ Գրունինի «16 դ․ փաստաթղթեր պոլովեցյան լեզվով (Կամենեց Պոդոլսկի հայ գաղութի դատական արձանագրությունները)» (Մոսկվա, 1967, ռուսերեն) աշխատությունը մեծ ներդրում է հայ-ղփչաղական լեզվական առնչությունների ուսումնասիրության և Ուկրաինայի ու Լեհաստանի միջնադարյան հայկական գաղութների աղբյուրագիտության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 237  


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0