Տիմաշյովսկ[2] (նաև անվանում են Տիմաշեվսկ)[3], քաղաք Ռուսաստանում, ադմինիստրատիվ կենտրոնը Տիմաշյովսկի շրջանի և Կրասնոդարյան երկրամասի Տիմաշյովսկի քաղաքային բնակչության։

Քաղաք
Տիմաշյովսկ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏիմաշյովսկի
ՀամայնքQ4457359?[1]
ՔաղաքապետБуряк Павел Владимирович
Հիմնադրված է1794 թ.
Մակերես40 կմ²
ԲԾՄ20 մետր
Կլիմայի տեսակմեղմ
ԲնակչությունՏիմաշյովսկի քաղաքային բնակչություն մարդ
Կրոնական կազմուղղափառություն
Հեռախոսային կոդ86130
Փոստային ինդեքս3527хх
Փոստային դասիչ352700–352708
Թվային իդենտիֆիկատոր03253501000
Պաշտոնական կայքadm-timashevsk.ru
Տիմաշյովսկ (Ռուսաստան)##
Տիմաշյովսկ (Ռուսաստան)
Տիմաշյովսկ (Կրասնոդարի երկրամաս)##
Տիմաշյովսկ (Կրասնոդարի երկրամաս)

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը տեղակայված է Կիրպիլի գետի վրա՝ Կրասնոդարից 68 կմ հյուսիս։

Կենտրոնական երկաթուղային կայարանը Հյուսիսակովկասյան երկաթուղային գծի Տիմաշյովսկայան է։ Էլեկտրական գնացքները բարձրագույն հարմարավետությամբ՝ «Ростов-Главный — Краснодар-1», չեն մտնում Տիմաշյովսկայա կայան, այլ մնում են Տիմաշյովսկի շրջանցումում։

Պատմություն

խմբագրել
  • Տիմոշովսկյան[4] տունը հիմնադրվել է 1794 թ.-ին[5]։ Դա առաջին 40 բնակեցումներից է Կուբանյան կազակների Կուբանի վրա։ Տան անվանումը անցել է Սիչից։ Լեգենդի համաձայն տունը անվանվել է երիտասարդ կազակ Տիմոշի պատվին։ Ավելի հավաստի է թվում այն կարծիքը, որի համաձայն՝ տան անվանումը կապված է նրա առաջին բնակիչների աշխարհագրական ծագումից, ինչպես դա եղել է ընդունված Սիչում. Տիմոշովկա գյուղից, որը գտնվում է Ուկրաինայի Չերկասյան շրջանում։
  • 1842 թ.[5] — տունը ստացել է գյուղի կարգավիճակ։
  • 1861 թ. — կառավարության կողմից թույլտվություն բնակվելու հարևան գյուղերում։
  • 1874 թ. — գյուղում առաջին դպրոցի կառուցումը։
  • 1912 թ. — փոստային բաժանմունքի բացում։
  • 1914 թ. — Եկատերինոդարի հետ երկաթուղային հաղորդագրության բացում ( Приморско-Ахтарск — Екатеринодар-ի ճյուղ).
  • 1924 թ. — գյուղում բացվել է հիվանդանոց 12 մահճակալներով, որտեղ վեց հոգի էր աշխատում։
  • 1943 թ. — ֆաշիստական բանակի կողմից գրավում։ Գրավման ժամանակ գերմանական զորքերն ամբողջությամբ այրել էին գյուղը։
  • 30-50-ական թվականներին ղեկավարության կողմից Տիմոշովյան գյուղի անվանումը ստացել է ավելի ժամանակակից ձև[6]։
  • Դեկտեմբերի 30-ին 1966 թ.-ին[5] — գյուղը ընդունել է քաղաքի կարգավիճակ և ժամանակակից անվանում՝ Տիմաշյովսկ։

Զինանիշագիտություն

խմբագրել
 
Զինանշան(1988)

 

Բնակչություն

խմբագրել


Ազգային կազմ

2010 թ.-ի Համառուսական մարդահամարի տվյալների համաձայն[27]։

Ազգ Քանակը,
մարդ
Բաժինը
ամբողջ բնակչության մեջ, %
ռուսներ 48 461 89,97 %
հայեր 1 656 3,07 %
ուկրաինացիներ 851 1,58 %
ուրիշներ 1 762 3,27 %
ազգությունը նշված չէ 1 194 2,21 %
Ընդամենը 53 924 100,0 %

Տնտեսություն

խմբագրել

Տիմաշյովսկի շրջանը և մասնավորապես՝ Տիմաշյովսկ քաղաքը, Կրասնոդարի երկրամասի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկն են։ Քաղաքը գտնվում է երկաթուղային գծերի խաչմերուկում, ունի շահավետ աշխարհագրական դիրք մարզի կենտրոնում։ Նման տնտեսական և աշխարհագրական դիրքերը նպաստում են արդյունաբերության ավելի արագ զարգացմանը նվազագույն ծախսերով։ Եթե դուք նայեք քաղաքի քարտեզին. քաղաքի տարածքի կեսից ավելին զբաղեցնում են արդյունաբերական գոտիները։ Արտադրության և վերամշակման ոլորտի զարգացումը դրականորեն ազդում է քաղաքի կենսամակարդակի վրա, բայց դա բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա։

  • Սննդի արդյունաբերությունը զարգացած է։ Շաքարի գործարանը, հրուշակեղենի գործարան «Կուբան»-ը, - խոշորագույններից է մարզի, կաթնամթերքի գործարանը, որը չորրորդն է Ռուսաստանում,«Вимм-Билль-Данн» ԲԲԸ-ի մի ճյուղն է, երշիկի գործարան «Bacon»-ը, լիկյորի և օղու գործարան «Distillery Fortune»- ը մեծ դեր ունեն տնտեսության մեջ։ Ամենամեծ գործարանը «Nestle Kuban»- նն է, որը բաղկացած է սուրճի արտադրության և փաթեթավորման մի քանի խանութներից։ Պաղպաղակի արտադրությունը դադարեցվել է 2011 թ., սարքավորումները տեղափոխվել է Ժուկովսկի քաղաքի մասնաճյուղ։
  Արտաքին պատկերներ
Завод «Нестле» в Тимашёвске
  Фото на сайте Панорамио
  • Շինանյութերի արտադրություն՝ Ասֆալտ, աղյուսե գործարաններ։
  • Փաթեթավորման նյութերի գործարան — Констанция Кубань (նախկին Акерлунд энд Раузинг) մասնագիտացած է ճկուն փաթեթավորման արտադրության մեջ։
  • ՓԲԸ «АР Картон»-ը մասնագիտանում է սննդամթերքի, ծխախոտի և քիմիական արդյունաբերության համար ստվարաթղթից փաթեթավորման արտադրանքի արտադրության համար։
  • Ոլոռ և եգիպտացորեն պատրաստելու գործարան (նախկին «Секаб»)«Bonduelle» — ԲԲԸ «Кубанские консервы»[28].
  • Խոզի գործարան «Индустриальный» 108 000 խոզերի համար։ Գրեթե դադարել է գոյություն ունենալ, խոզերը ոչնչացվել են «ժանտախտի» կողմից, բացի համալիրից մնացել է «դանիական» ցեղի 30,000 խոզ։
  • Գործարան Crown Cork թիթեղյա տարաներ պատրաստելու «Нестле Кубань» սրճի համար։

Տարածաշրջանում զարգացած է հացահատիկային մշակաբույսերի, շաքարի ճակնդեղի, բանջարեղենի արտադրությունը։ Նաև անասնաբուծությունը ու թռչնաբուծությունը։ thumb|Տիմաշյովսկի Սուրբ Հոգիների վանք

Մշակույթ, տեսարժան վայրեր

խմբագրել
  • Ստեփանով ընտանիքի թանգարանը, ովքեր մահացել էին Քաղաքացիական և Հայրենական պատերազմների տարիներին։
  • Սուրբ Հոգիների տղամարդկանց վանքը (գործող)

Գոյություն ունի կենտրոնական քաղաքային գրադարան Պուշկինի անվամբ, ինչպես նաև հարակից Պուշկինի հրապարակը, որը բացվել է 1999 թվականին Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ։ 2009 թ-ին վերակառուցվել է «Զարյա» կենտրոնական կինոթատրոնը, տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ և ակուստիկա։ Կենտրոնական զբոսայգում կանգնեցված է Ստեփանովի հուշարձանը և նրա ինը որդիների հուշարձանը, ովքեր Հայրենական պատերազմի հերոսներ են։ Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների պատվին հավերժական կրակ կա, իսկ քաջ մարտիկների պատվին հուշարձաններ են կանգնեցված ։ Կարմիր փողոցի վրա կա «Իզյումինկա» մշակութային համալիրը, նոր երգող աղբյուր, տեսարժան վայրեր և զվարճանք երեխաների համար, սրճարաններ և ռեստորաններ։ Քաղաքի կենտրոնում կանգնած է Իվան Պոպկոյի հուշարձանը, և լոկոմոտիվային պահոցում հուշահամալիր կա, ի պատիվ երկաթուղայինների `պատերազմի հերոսների։

Կրթություն

խմբագրել
  • Կրասնոդարի շրջանի թիվ 17 պետական նախնական մասնագիտական կրթության ուսումնական հաստատություն։

Հայտնի մարդիկ

խմբագրել
  • Իվան Պոպկո (1819—1893) — ռուս ռազմական պատմաբան, գեներալ-լեյտենանտ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ОКТМО. 185/2016. Southern FD
  2. «ё» տառը անվանման մեջ հաստատվում է հետևյալ աղբյուրներով։
  3. Лекарева И. Н. Проблема нестандартных явлений в области имени собственного // Культурная жизнь Юга России. — Краснодар: Краснодарский государственный университет культуры и искусств, 2009. — № 3 (32). — С. 105—107.
  4. История о козаках запорожских, как оные из древних лет зачалися, и откуда своё происхождение имеют, и в каком состоянии ныне находятся // Чтения в императорском обществе истории и древностей российских при Московском университете (ЧОИДР). — М., 1847. — № 6.
  5. 5,0 5,1 5,2 ։
  6. За такой экспонат для музея и тысячи не жалко // Е.Орлова. — Знамя Труда., 05 Августа 2013 http://www.timashevsk-zt.ru/index.php?option=com_k2&view=item&id=1189:za-takoy-eksponat-dlya-muzeya-i-tyisyachi-ne-zhalko&Itemid=120 Արխիվացված 2013-10-15 Wayback Machine
  7. http://demoscope.ru/weekly/ssp/rus_pop_39_4.php (ռուս.)
  8. Всесоюзная перепись населения 1959 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Народная энциклопедия «Мой город». Тимашёвск
  10. http://demoscope.ru/weekly/ssp/rus70_reg2.php (ռուս.)Демоскоп Weekly.
  11. http://demoscope.ru/weekly/ssp/rus79_reg2.php (ռուս.)Демоскоп Weekly.
  12. http://demoscope.ru/weekly/ssp/rus89_reg2.php (ռուս.)
  13. http://www.perepis2002.ru/ct/doc/1_TOM_01_04.xls (ռուս.)
  14. http://www.gks.ru/bgd/regl/B09_109/IssWWW.exe/Stg/d01/tabl-21-09.xls (ռուս.)
  15. https://krsdstat.gks.ru/storage/mediabank/pub-01-04(2).pdf (ռուս.)
  16. http://www.gks.ru/free_doc/doc_2012/bul_dr/mun_obr2012.rar (ռուս.)
  17. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. Таблица 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов (ռուս.)Росстат, 2013. — 528 с.
  18. http://krsdstat.gks.ru/wps/wcm/connect/rosstat_ts/krsdstat/ru/news/rss/4e0d2c0043a4c2d0955995d06954faf7 (ռուս.)
  19. http://www.gks.ru/free_doc/doc_2015/bul_dr/mun_obr2015.rar (ռուս.)
  20. http://www.gks.ru/free_doc/doc_2016/bul_dr/mun_obr2016.rar (ռուս.) — 2018.
  21. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года (ռուս.)М.: Росстат, 2017.
  22. http://krsdstat.gks.ru/wps/wcm/connect/rosstat_ts/krsdstat/resources/b98c9c8044d9a869b7d6bfde4cdebdf4/Оценка%20численности_01.01.2018.htm (ռուս.)
  23. http://krsdstat.gks.ru/wps/wcm/connect/rosstat_ts/krsdstat/resources/81e08500497abd16af88ff3fbd401489/Оценка%20численности_01.01.2019_окончат1.htm (ռուս.)
  24. http://krsdstat.gks.ru/storage/mediabank/Оценка%20численности_01.01.2020.htm (ռուս.)
  25. https://rosstat.gov.ru/storage/mediabank/tab-5_VPN-2020.xlsx (ռուս.)
  26. https://rosstat.gov.ru/storage/mediabank/Bul_MO_2023.xlsx (ռուս.) — 2023.
  27. «Население по национальности и владению русским языком по муниципальным образованиям Краснодарского края» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  28. Олег Романько (10 июля 2012). «"Бондюэль" вложит полмиллиарда в "Кубанские консервы"». DG-YUG.RU. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմաշյովսկ» հոդվածին։