Տիգրան Մուսիև

հայ հեղափոխական

Տիգրան (Լազր) Արշակի Մուսիև (Մուսիյան) (1882[1] - 1938[1]), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1902)։

Տիգրան Մուսիև
Ծնվել է1882[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան[1]
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հեղափոխական գործունեության մեջ է ներգրավվել 1900-ական թվականների սկզբին՝ Բաքվի նավթագործարաններում աշխատելու տարիներին։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո ձեռք է բերել բոլշևիկյան կողմնորոշում։ 1907 թվականին Բաքվում մայիսմեկյան ցույցին մասնակցելու համար ձերբակալվել և բանտարկվել է։ 1913 թվականին զորակոչվել է բանակ։ 1916 թվականից ծառայել է Սարիղամիշում, ներգրավվել բոլշևիկյան ընդհատակի աշխատանքներում։ Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Սարիղամիշի բոլշևիկյան և կայազորի զինվորական կոմիտեների անդամ։ 1917 թվականի դեկտեմբերին մասնակցել է Կովկասյան բանակի II համագումարի աշխատանքներին, ընտրվել Սարիղամիշի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ 1918 թվականի հունվարին, երբ Սարիղամիշում հաստատվել էր խորհրդային իշխանություն, Մուսիևը նշանակվեց քաղաքի զինվորական պարետ և միաժամանակ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալ։ Ռուսական զորքերի՝ Կովկասյան ռազմաճակատից հեռանալուց հետո Սարիղամիշի կոմիտեն տեղափոխվել է Բաքու, որտեղ Մուսիևը նշանակվել է կոմիսար և սատարել Բաքվի կոմունային։ 1918 թվականի մարտին մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Աստրախան, որտեղ մասնակցել է սպիտակ-գվարդիականների դեմ մարտերին։ Եղել է Վլադիկավկազի զինվորական պարետը։ Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո սովորել և ավարտել է Մոսկվայի Գ․ Վ․ Պլեխանովի անվան ժողտնտեսության ինստիտուտը, ստանձնել զինվորական և տնտեսական պաշտոններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 89.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 89