Տիգրան Միքայելյան (հուլիսի 19, 1980(1980-07-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ։ ՀՀ վաստակավոր արտիստ (2007)։

Տիգրան Միքայելյան
Ծնվել էհուլիսի 19, 1980(1980-07-19) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1997)
Մասնագիտությունբալետի պարող
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ցյուրիխի պետական բալետ, Bayerisches Staatsballett? և Բավարիայի պետական օպերա
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Միքայելյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 19-ին, Երևանում։ 1989-1997 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում` Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ։ 1997-1998 թվականներին Նուրիևի հիմնադրամի կրթաթոշակով սովորել է Շվեյցարիայի Բալետի բարձրագույն դպրոցում`Դենիս Վելթոնի ղեկավարությամբ։ 1998 թվականից եղել է Ցյուրիխի պետական բալետի արտիստ, 2003 թվականից` մենապարող։ 2005 թվականից եղել է Մյունխենի «Bayerisches Staatsballett» պետական բալետի մենապարող, Մյունխենի ազգային թատրոնում առաջին անգամ հանդես է եկել Պատրիկ Բարթի «Բայադերա» ներկայացման Ոսկե կուռքի դերով, 2007 թվականից եղել է թատրոնի առաջատար մենապարող[1][2]։

Հանդես է եկել նաև Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում[3]։

Բալետային ներկայացումներ խմբագրել

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Շվեյցարական «Prix de Lausanne» դիպլոմ, 1997, 1998
  • Շվեյցարական «Prix de Lausanne» գլխավոր մրցանակ
  • «Ամադեուս» հայկական բալետի մրցույթի ոսկե մեդալ, 1997
  • Գրան Պրի, 1997
  • Մյունխենի «Մերկուր» թատրոնի մրցանակ, 2007
  • «Ֆաուստ» թատերական մրցանակ
  • Առաջադրվել է գերմանական թատրոնի մրցանակի
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Daily, A. Z. G. «ՏԻԳՐԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ԲԵՄԻՆ». AZG Daily. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Benois de la danse: Tigran Mikayelyan». old.benois.theatre.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. «AV Production - Տիգրան Միքայելյան». avproduction.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.(չաշխատող հղում)
  4. «Բավարիայի պետական բալետի հայ մենապարողը կխաղա «Սպարտակ»-ում». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Վերադարձ մայր բեմ». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.