1951 թվականին ավարտել է Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1954 թվականից աշխատել է Ա․ Վ․ Վիշնևսկու անվան ինստիտուտում (Մոսկվա), 1961 թվականից՝ անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի (վերակենդանացում) լաբորատորիայի վարիչ։ Գիտական աշխատանքները նվիրված են սրտի բնածին արատների վիրաբուժական բուժման ժամանակ ցավազրկման և հիպոթերմիայի, գլխուղեղի և սրտի արհեստական ռեգիոնար արյան շրջանառության, անզգայացման մեխանիզմների, նեյրոլեպտիկ դեղանյութերով անզգայացման հարցերին։ 1966 թվականից անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների համամիութենական ընկերության նախագահն է, Լեհաստանի, Հունգարիայի, Բուլղարիայի անեսթեզիոլոգների ընկերության պատվավոր անդամ, անեսթեզիոլոգիական ընկերությունների համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահ (1976 թվական), 1962-1976 թվականներին՝ «Էքսպերիմենտալնայախիրուրգիա ի անեսթեզիոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1976 թվականից՝ «Անեսթեզիոլոգիաի, ռեանիմատոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր։ Տիգրան Դարբինյանի խմբագրությամբ ԽՍՀՄ-ում առաջին անգամ լույս են տեսել «Անեսթեզիոլոգիայի ձեռնարկ» (1973 թվական) և «Ռեանիմատոլոգիայի ձեռնարկ» (1974 թվական) գրքերը։ 1975 թվականից Թուլուզի համալսարանի (Ֆրանսիա) դոկտոր։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 313)։