Տիբեթյան աղվեսը, իրական աղվեսներին պատկանող կենդանի է, որը հանդիպում է Տիբեթյան բարձրավանդակում և հետևյալ երկրներում՝ Նեպալ, Չինաստան, Բութան, Հնդկաստանի Սիկկիմ նահանգում։ Կենդանին սովորել է ապրել ծովի մակարդակից մոտ 5300 մ բարձրության վրա։ Տարածված է տափաստանային և կիսաանապատային վայրերում։

Տիբեթյան աղվես
Տիբեթյան աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Տեսակ Իրական աղվեսներ
Ենթատեսակ Տիբեթյան աղվես
Լատիներեն անվանում
Vulpes ferrilata
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Չափսերը և մորթին խմբագրել

Տիբեթյան աղվեսները փոքր չափսի կենդանիներ են՝ փափուկ մորթիով, նեղ գանգով և հարուստ ու երկար պոչով։ Նրանց մարմնի երկարությունը մոտ 60-70 սմ է, իսկ պոչինը՝ 39-40։ Քաշը տատանվում է 4-5,5 կիլոգրամի արանքում։

Մարմնի վերին մասերը ունեն բաց գունավորում, իսկ ոտքերը, մեջքի կենտրոնական մասը և դնչիկը ավելի մուգ են։ Պոչի ծայրը սպիտակ է։ Ականջների ետնամասը մուխրագույն է, իսկ ներքին մասը՝ սպիտակ։ Համեմատած այդ տարածաշրջանի մյուս աղվեսներին, տիբեթյան աղվեսի ժանիքներն ավելի երկար են և կան գանգի կառուցվածքի որոշ տարբերություններ։

Բազմացումը խմբագրել

Տիբեթյան աղվեսները կյանքի ընթացքում չեն փոխում իրենց զույգին և երբեմն որսում են միասին։ Էգ աղվեսի 50-60 օր տևող հղիությունից հետո ծնվում են երկուսից չորս ձագուկ։ Սովորաբար ձագերը մնում են ծնողների հետ մինչև ութ ամսական դառնալը։ Նրանք բոլորը ապրում են իրենց փորած բներում, որոնք կարող են ունենալ մինչև 4 մուտք։

Սնունդը խմբագրել

Տիբեթյան աղվեսները սնվում են մանր կենդանիներով՝ կրծողներ և սողուններ։ Երբեմն նրանք կարող են սնվել նաև մահացած կենդանիների դիակներով։ Նրանք որսում են ցերեկը և միայնակ։