Տերեսա Բարբարա Ցեպլի (լեհ.՝ Teresa Barbara Ciepły, օրիորդական ազգանունը՝ Վեչորեկ լեհ.՝ Wieczorek, հոկտեմբերի 19, 1937(1937-10-19), Brodnia Górna, Gmina Buczek, Łask County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան - մարտի 8, 2006(2006-03-08)[1], Բըդգոշչ, Լեհաստան), լեհ թեթև ատլետ, ով հանդես է եկել 1950-ական թվականներին և 1960-ական թվականների կեսերին Լեհաստանի հավաքականի կազմում (վազք 100 մետր, վազք խոչընդոտների հաղթահարումով 80 մետր և փոխանցավազք 4×100 մետր)։ 1964 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալների դափնեկիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ազգային ու միջազգային նշանակության բազմաթիվ մրցությունների հաղթող։

Տերեսա Ցեպլի
1964 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝Տերեսա Բարբարա Ցեպլի
Բնօրինակ անուն՝Teresa Barbara Ciepły
Ազգություն՝լեհ
Մասնագիտացում՝թեթև ատլետ
Երկիր՝ Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝1937 հոկտեմբերի 19
Ծննդավայր՝Բրոդնյա Գուրնա, Լեհաստան
Մահվան ամսաթիվ՝մարտի 8, 2006(2006-03-08) (տարիքը 68)
Մահվան վայր՝Լեհաստան Բիդգոշչ, Լեհաստան
Ակումբ՝Զևիշա (Բիդգոշչ)
166 սմ
Քաշ՝60 կգ

Կենսագրություն խմբագրել

Տերեսա Վեչորեկը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 19-ին Լոձինի վոյեվոդության Բուչեկ գյուղական գմինայի Բրոդնյա Գուրնա գյուղում։ Վաղ տարիքից սկսել է ակտիվորեն զբաղվել թեթև ատլետիկայով, իսկ 17 տարեկան հասակում միացել է Լոձ քաղաքի ŁKS մարզական պրոֆեսիոնալ ակումբին։ Ավելի ուշ տեղափոխվել է Բիդգոշչ, որտեղ սկսել է ներկայացնել տեղի «Զավիշա» ակումբը։

1958 թվականին Տերեսա Ցեպլին ընդգրկվել է Լեհաստանի ազգային հավաքականի հիմնական կազմում և մասնակցել Ստոկհոլմում անցկացվող Եվրոպայի առաջնությանը, սակայն մրցանակային տեղ չի զբաղեցրել։ Երկու տարի անց նա դարձել է Լեհաստանի չեմպիոն 100 մետր վազքատարածությունում և մի շարք հաջող ելույթների շնորհիվ իրավունք է ստացել ներկայացնելու իր երկիրը 1960 թվականին Հռոմում անցկացվող Օլիմպիական խաղերում. Բարբարա Սոբոտտայի, Ցելինա Եսյոնովսկայայի ու Խալինա Ռիխտերի հետ նա մասնակցել է 4 × 100 մ փոխանցավազքին և արժանացել բրոնզե մեդալի. եզրափակչում նրանք զիջել են միայն ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականներին։ Այդ Օլիմպիական խաղերի ժամանակ Տերեսա Ցեպլինը մասնակցել է նաև վազք 100 մ և խոչընդոտների հաղթահարումով վազք 80 մ մարզաձևերի մրցություններին, սակայն երկու դեպքում էլ հասել է մինչև կիսաեզրափակիչ՝ երկու անգամ էլ վերջնագծին հասնելով հինգերրոդը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ավարտից կարճ ժամանակ անց Տերեսա Վերոչեկն ամուսնացել է նույնպես թեթև ատլետ (գնդի հրում) Օլգերդ Ցեպլիի հետ և հետագայում մրցություններին մասնակցել է ամուսնու ազգանունով։ 1962 թվականին Տերեսա Ցեպլին ներկայացրել է Լեհաստանը Բելգրադում անցկացվող Եվրոպայի առաջնությունում՝ արժանանալով երեք մեդալների, այդ թվում՝ երկու ոսկե մեդալներ, որ նա վաստակել էր փոխանցավազքում ու խոչընդոտների հաղթահարումով վազքում։ Այդ նշանակալի ձեռքբերումների համար Տերեսա Ցեպլին ճանաչվել է Լեհաստանի տարվա լավագույն մարզուհին։

Լինելով Լեհաստանի թեթև ատլետիկայի հավաքականի առաջատարների շարքում՝ Տերեսա Ցեպլին հաջողությամբ անցել է 1964 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի որակավորման փուլը։ Այս անգամ նա հաղթել է փոխանցավազքում՝ արժանանալով Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի (մրցությանը նա մասնակցել է Իրենա Կիրշենշտեյնի, Խալինա Ռիխտերի և Էվա Կլոբուկովսկայայի հետ)։ Տոկիոյում Տերեսա Ցեպլին արժանացել է նաև արծաթե մեդալի՝ երկրորդ տեղը գրավելով խոչընդոտների հաղթահարումով վազքում. եզրափակչում նա պարտվել է միայն գերմանացի թեթև ատլետ Կարին Բալցերին։

Տերեսա Ցեպլին շարունակել է մասնակցել մրցությունների մինչև 1968 թվականը. տարբեր մարզաձևերում նա ութ անգամ դարձել է Լեհաստանի չեմպիոն, սակայն Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո միջազգային մակարդակում ոչ մի նշանակալի հաղթանակի չի հասել։ Ավարտելով պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան՝ Բիդգոշչում աշխատել է որպես գրասենյակային ծառայող և թեթև ատլետիկայի մարզիչ։ 1996 թվականին նրան շնորհվել է Բիդգոշչի պատվավոր քաղաքացու կոչում։

Տերեսա Ցեպլին մահացել է 2006 թվականի մարտի 8-ին Բիդգոշչում։ Ներկայում Բիդգոշչի միջնակարգ դպրոցներից մեկը կրում է Տերեսա Ցեպլիի անունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերեսա Ցեպլի» հոդվածին։