Տեկոս

գյուղ Ռուսաստանում

Տեկոս (ռուս.՝ Текос), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի կազմում։ Գտնվում է ծովի մակարդակից 85 մ բարձրության վրա։

Գյուղ
Տեկոս
ռուս.՝ Текос
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԳելենջիկի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1869 թ.
Առաջին հիշատակում1896
ԲԾՄ78 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն1060 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ, չեխեր, լեհեր, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86141
Փոստային դասիչ353484
ՍՎՏԲՀԴ3408802002
Տեկոս (Ռուսաստան)##
Տեկոս (Ռուսաստան)
Տեկոս (Կրասնոդարի երկրամաս)##
Տեկոս (Կրասնոդարի երկրամաս)

Աշխարհագրություն խմբագրել

Տեկոս գյուղը գտնվում է Գելենջիկից 40 կմ հեռավորության վրա Տեկոս գետի ափին, Պշադա և Արխիպո-Օսիպովկա գյուղերի միջև։ Տեղակայված է Կրուգլայա լեռան (523 մ) արևելյան լանջի ստորոտին և Կապույտ լեռան (546 մ) հյուսիսային լանջի ստորոտին։ Տեկոս գյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Պշադա գյուղը, 6 կմ հեռավորության վրա՝ Արխիպո-Օսիպովկա գյուղը։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2010[1] թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1060 մարդ, հիմնականում հայեր, ռուսներ, հույներ և չեխեր, ովքեր զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Գյուղն ունի ակումբ, գրադարան, մանկապարտեզ և բուժկայան։

Պատմություն խմբագրել

19-րդ դար խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1866 թվականին։ 1896 թվականի հարկատու բնակչության վերստուգիչ մարդահամարի համաձայն, մտնում էր Սևծովյան նահանգի Տուապսեի օկրուգի կազմի մեջ։ Գյուղի հայերը եկել են 1867 թվականին, Սամսունից և նրա շրջակա գյուղերից։

20-րդ դար խմբագրել

1905 թվականի տվյալների համաձայն, Արխիպո-Օսիպովսկի գյուղական համայնքի Տեկոս գյուղն ուներ 14 տուն։ Ըստ 1923 թվականի վերստուգիչ մարդահամարի, Տեկոս գյուղը մտնում էր Կուբան-Սևծովյան նահանգի Սևծովյան օկրուգի Տուապսեի շրջանի Ջուբգայի գավառակի կազմի մեջ։ Գելենջիկի շրջանի ստեղծումից հետո, 1925 թվականին Տեկոսը մտել է Հյուսիս-Կովկասյան երկրամասի Գելենջիկի շրջանի կազմի մեջ։ 1965 թվականին Տեկոս գյուղը վերադարձվել է Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի շրջանին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել