Հայկ Եսայան

հայ գործարար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին:

Հայկ Հովիկի Եսայան (ապրիլի 9, 1981(1981-04-09)), հայ գործարար, «Յուքոմ» ընկերության համահիմնադիր, նախկին գործադիր տնօրեն[2], «Տելեկոմ Արմենիա» ընկերության համահիմնադիր և ներկայիս գլխավոր տնօրեն[3]։

Հայկ Եսայան
Ծնվել էապրիլի 9, 1981(1981-04-09) (42 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրԹիմ Տելեկոմ Արմենիա[1]

Կենսագրություն Խմբագրել

Յուքոմ Խմբագրել

Հայկ և Ալեքսանդր Եսայաններ եղբայրները 2009 թվականին հիմնադրել են հեռահաղորդակցության «Յուքոմ» ընկերությունը, որը 10 տարի հետո դառնում է Հայաստանում ֆիքսված և շարժական կապի առաջատար ըներությունը[4]։

2020 թվականի ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները ընկերության բաժնետերերի հետ տարաձայնության պատճառով հեռացել են ղեկավար պաշտոններից։ Նրանց ազատման դիմումներին հետևել է ընկերության 576 աշխատակցի ազատման դիմումները, այդ թվում՝ ողջ ղեկավար կազմը[5]։ Մեկ օր անց Հայկ Եսայանը հայտարարել է, որ չնայած հեռացել են ղեկավար պաշտոններից, սակայն ոչ միայն չեն պատրաստվում վաճառել իրենց 5,94% բաժնետոմսերը, այլև մտադիր են գնել մյուս 94,06% բաժնետոմսերը, ինչի հետ կապված արդեն առաջարկ են արել մյուս բաժնետերերին[6]։

Թիմ ՍՊԸ Խմբագրել

Հայկ Եսայանը 2020 թվականի ապրիլի 20-ին Ալեքսանդր Եսայանի և «Յուքոմից» ազատման դիմում գրած ավեի քան 500 աշխատակցի հետ հիմնադրել է «Թիմ» ընկերությունը[7]։

Ծանոթագրություններ Խմբագրել