Տաքսոդիում սովորական
Տաքսոդիում սովորական | |
Տաքսոդիում սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Տաքսոդիումայիններ (Taxodioideae) |
Ցեղ | Տաքսոդիում (Taxodium) |
Տեսակ | Տաքսոդիում սովորական (T. distichum) |
Միջազգային անվանում | |
Taxodium distichum | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Տաքսոդիում սովորական (լատին․՝ Taxodium distichum), գետնանոճազգրիների ընտանիքի, տաքսոդիում ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՏերևաթափ ծառեր են՝ մինչև 30-45 մ բարձրությամբ և 90-150 սմ հաստության բնով։ Ծեր բույսերի սաղարթը ցրված է, լայն-կլորավուն գագաթով, իսկ երիտասարդներինը բրգաձև է։ Կեղևը գորշակարմրավուն է։ Փշատերևները փափուկ են, տափակ, գծանշտարաձև, սանրանման, 1,2-1,8 սմ երկարությամբ և 1,5 մմ լայնությամբ, ուղիղ կամ թեթևակի կորացած, բաց կանաչավուն։ Փշատերևներն ամեն տարի թափվում են, կարճացած ընձյուղի հետ միասին։ Արական հասկիկներն ունեն 10-12 սմ երկարություն և 3-5 սմ լայնություն։ Կոները հակառակ-ձվաձև են կամ համարյա կլորավուն, հասունանում են մեկ տարվա ընթացքում։
Չափազանց լուսասեր ծառատեսակ է։ Աճում է շատ արագ։ Խոնավասեր է։ Հողում կրային միացությունների առկայությունը վատ է տանում։ Արմատային համակարգը հզոր է՝ հողի երես դուրս եկող բարձր, կոնուսաձև ելուստներով, որոնք արմատներին օդ են մատակարարում այն ժամանակ, երբ հողը երկար ժամանակ ծածկված է ջրով։ Դիմանում է մինչև -30 °C կարճատև սառնամանիքներին։ Ապրում է 500-600 տարի։ Առանձին ծառեր ապրում են մինչև 3000-6000 տարի։ Աշնանը փշատերևները թափվելուց առաջ չափազանց գեղեցիկ ոսկե-դեղին գունավորում են ստանում։ Էկոլոգիական խումբը V: Մշակության հավանական շրջանները 7, 9-10, 19-20։
Տարածվածություն
խմբագրելԾագում է Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան մասից, որտեղ տարածված է Լուիզիանա, Տեխաս, Արկանզաս, Կարոլինա, Մերիլենդ և Ֆլորիդա նահանգներում։ Աճում է ճահճուտներում և գետերի հովիտներում, որի հետևանքով կոչվում է նաև «ճահճային նոճի»։
Կիրառություն
խմբագրելՀրաշալի ծառատեսակ է գերխոնավացած հողերի կանաչապատման համար, որը աչքի է ընկնում դեկորատիվ չափազանց բարձր արժանիքներով։ Հատկապես գեղեցիկ է ցանցառ և թափանցիկ սաղարթը։ Պիտանի է որպես սոլիտեր։ [1]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (77)։