Տարտ Տատեն (ֆրանս․ Tarte Tatin), ֆրանսիական խնձորի կարկանդակի տեսակ, որում կարկանդակները թխելուց առաջ խնձորը տապակում են յուղի և շաքարավազի մեջ։

Տարտ Տատեն
Ենթատեսակupside-down cake? և քաղցր կարկանդակ
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Tarte Tatin Վիքիպահեստում

Բաղադրատոմսի պատմություն

խմբագրել

Ըստ հետազոտությունների՝ «Տարտ տատեն»-ի բաղադրատոմսը հորինել են 1880-ական թվականներին Ստեֆանի քույրերի (1838—1917) և Կարոլինա Տատենի (1847—1911)՝ Լամոթ-Բևրոնում գտնվող հյուրանոցներում։ Կա տեսություն, որ կարկանդակի պատրաստման ժամանակ Ստեֆանին մոռացել է խմորից կաղապար պատրաստել և կարամելացված խնձորները շարել կաղապարի մեջ, իսկ հետո, որպեսզի չվերափոխվի, պարզապես ծածկել է այն խմորով[1]։ Ինչպես նաև կա կարծիք, որ հրուշակագործը պարզապես վայր է գցել կարկանդակը և հավաքել է այն, ինչպես կարողացել է։ Կան այլընտրանքային տեսություններ, որ շրջված կարկանդակի բաղադրատոմսը ավանդական է համարվում Սոլոն շրջանի համար և Ստեֆանին պարզապես մի փոքր փոփոխել է այն[2]։ Քույրերը երբեք իրենց անունով չէին անվանում տարտը և չէին հրապարակում խոհարարական գրքեր։ Ուտեստին հատուկ համբավ է բերել ճաշարանատեր Maxim's-ը, որը, փորձելով կարկանդակը Լամոթ-Բևրոնում, ավելացրել է այն իր ճաշարանի ճաշացուցակի մեջ։ Տարտ Տատենը համարվում է «Տատեն» հյուրանոց-ռեստորանի ֆիրմային ուտեստ։

Տարտ Տատենը պատրաստվում է տանձով, դեղձով, արքայախնձորով, լոլիկով կամ բանջարեղեններով, օրինակ՝ սմբուկով կամ սոխով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Sinclair C. G. tarte Tatin // Dictionary of Food: International Food and Cooking Terms from A to Z. — Second Edition. — London: A & C Black[en], 2004. — P. 574. — 632 p. — ISBN 978-1-4081-0218-3.

Արտաքին հղումներ

խմբագրել