Տարո և Ձիրո, սախալինյան հասկի ցեղատեսակի երկու լծկան շուն՝ ճապոնական անտարկտիկական արշավախմբից, որոնք Անտարկտիդայում շուրջ մեկ տարի գոյատևել են առանց մարդու (1958-1959)։

Տարո և Ձիրո
Nankyokuchiiki-kansoku-50.jpg
Անվան բնօրինակճապ.՝ ハチ公
Տեսակduo?
Թաղվել էԱոյամա գերեզմանոց
Տեսքակիտա-ինու ցեղատեսակի շուն
Commons-logo.svg Taro and Jiro Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Եռամյա եղբայրներ Տարոն և Ձիրոն դեպի Անտարկդիտա ճապոնական առաջին արշավախմբի տասնհինգ լծկան շներից ամենաերիտասարդն են։ Արշավը սկսվել է 1957 թվականի հունվարին։ Սախալինյան հասկի ցեղատեսակի շները, որոնք Ճապոնիայում հայտնի են որպես կարաֆուտո-կէն, լավ համապատասխանում են սառը կլիմայում ապրելու համար։

1958 թվականի փետրվարին 11 հետազոտողներից բաղկացած առաջին արշավախմբի կազմը պետք է փոխարինվեր մեկ այլ թիմով։ Սակայն մինչ հերթափոխի ժամանումը բազայի տարածքում հանկարծակի ուժեղ փոթորիկ է սկսվել, ինչը հանգեցրել է ուղղաթիռով առաջին խմբի տարհանմանը, իսկ երկրորդ խմբի վայրէջքը կասեցվել է։ Շներին ստիպված էին թողնել կայարանում։ Նրանց կապել են շղթաներով և թողելով սննդի որոշակի պաշար՝ հեռացել՝ նախատեսելով վերադառնալ։ Սակայն մարդկանց վերադարձը հնարավոր է եղել կազմակերպել հաջորդ տարի։

1959 թվականի հունվարի 14-ին արշավախումբը վերադարձել է Անտարկտիդայի բազա։ Բևեռախույզները ակնկալում էին բոլոր 15 շներին սատկած գտնել, սակայն սատկել էր միայն յոթը (Ակա, Գորո, Փոթի, Մոկու, Կուրո, Պէսու և Կումա՝ Մոմբէցուի հետ)՝ չկարողանալով ազատվել կապանքներից։ Մնացած ութը կարողացել էր դուրս պրծնել կապանքներից։ Նրանցից երկուսին՝ Տարոյին և Ձիրոյին, ողջ գտել են բազայի մոտ, իսկ մյուս վեցին (Ռիկի, Անկո, Դերի, Ձակկու, Սիրո և Կումա, որը Տարոյի և Ձիրոյի հայրն էր) գտնել չի հաջողվել[1]։

Տարոն և Ձիրոն կարողացել են առանց մարդկանց օգնության էքստրեմալ պայմաններում գոյատևել 11 ամիս։ Կյուսյուի համալսարանի պրոֆեսոր և շներին խնամող Յասուկացու Կիտամիրան գրել է․

  «Սյովա» բազայի մարդկանց և շների համար նախատեսված սնունդը մնացել է չօգտագործված։ Շների որոշ պոպուլյացիաներ սովի ժամանակ կարող են զբաղվել հանիբալիզմով։ Այն յոթ կապված շներին հայտնաբերել են սատկած, իսկ նրանց մարմիններն անվնաս էին։ Ես կարծում եմ, որ սախալինյան շները կերել են պինգվիններ, փոկերի արտաթորանք, ծովային թռչուններ և ձկներ (սառույցի մեջ սառած)։  


Տարոն և Ձիրոն մնացել են Անտարկտիդայում՝ նոր արշավախմբի սահնակները տեղափոխելու համար։ 1960 թվականին Ձիրոն սատկել է հիվանդությունից, իսկ 1961 թվականին Տարոն վերադարձել է իր հայրենի քաղաք՝ Սապորո, և մինչ կյանքի վերջ՝ 1970 թվականը, ապրել Հոկայդոյի համալսարանում։ Նրանց մարմինները զմռսել են, Տարոյի խրտվիլակը ցուցադրվում է Հոկայդոյի համալսարանի Բուսաբանական այգու ազգային գանձերի թանգարանում, իսկ Ձիրոյի խրտվիլակը՝ Տոկիոյի Բնության և գիտության ազգային թանգարանում՝ այն նույն վայրում, որտեղ ցուցադրվում է Հաչիկոյի (Ճապոնիայի ամենահավատարիմ շան) խրտվիլակը։

ՄեծարումԽմբագրել

Ճապոնիայում Տարոյի, Ձիրոյի և սատկած շների պատվին հուշարձաններ են կանգնեցվել։ Թողարկվել են նրանց պատկերով հոբելյանական մետաղադրամներ։ Այս իրադարձությունների հիման վրա նկարահանվել է երկու գեղարվեստական ​​ֆիլմ՝ «Անտարկտիկական պատմություն» (1983) և «Սպիտակ գերի» (2006)[2][3][4]։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Taro and Jiro — A story of canine strength and tenacity. Digital Journal, November 21, 2012.
  2. «Antarctica Expedition Taro and Jiro Sakhalin Husky Monument (Wakkanai)»։ Վերցված է 17 March 2013 
  3. «Antarctica Expedition Monument» (ճապոներեն)։ Asahi։ Վերցված է 17 March 2013 
  4. «Monument to national heroes Taro and Jiro in Nagoya, Japan»։ Digitaljournal.com։ Nagoya, Japan։ 24 February 2010։ Վերցված է 17 March 2013 

ԱղբյուրներԽմբագրել