Սպիտակ գերի (ֆիլմ)
Սպիտակ գերի (անգլ.՝ Eight Below երբեմն հանդիպում է Անտարկտիկա տարբերակը)՝ 2005 թվականի ֆիլմ է, Անտարկտիդայում շների գոյատևման մասին։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | արկածային ֆիլմ և դրամա |
Հիմք | Antarctica? |
Թվական | փետրվարի 17, 2006[1][2] և մարտի 23, 2006[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրենկ Մարշալ[2] |
Պրոդյուսեր | Դևիդ Հոբերման և Պատրիկ Քրոուլի |
Սցենարի հեղինակ | Դեյվիդ ԴիՋիլիո |
Դերակատարներ | Փոլ Ուոքեր, Ջեյսոն Բիգս, Բրյուս Գրինվուդ, Մուն Բլադգուդ, Ջերարդ Պլանկետ, Ավգուստ Շելենբերգ, Ուենդի Քրյուսոն և Մալկոլմ Ստյուրատ |
Օպերատոր | Դոն Բյորջես |
Երաժշտություն | Մարկ Այշեմ և Kirk Francis? |
Մոնտաժ | Քրիստոֆեր Ռաուս |
Պատմվածքի վայր | Անտարկտիդա |
Նկարահանման վայր | Նոր Զելանդիա և Բրիտանական Կոլումբիա |
Կինոընկերություն | Walt Disney Pictures, Spyglass Entertainment և Mandeville Films |
Տևողություն | 120 րոպե |
Բյուջե | 40 000 000 $ |
Շահույթ | 120 մլն $ |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե խմբագրել
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Անտարկտիկայում 1993 թվականին։ Անտարկտիկայի կայանի աշխատակից Ջերի Շեպարդը և համալսարանի պրոֆեսոր Դևիսը Մաքլարեն շների լծվածքով մեկնում են երկնաքարի որոնման։ Հետդարձի ճանապարհին պրոֆեսորը կոտրում է ոտքը, իսկ Ջերիին օգնություն էր անհրաժեշտ ցրտահարությունից։ Ուժեղ փոթորկի պատճառով կայանի կազմը տարհանել են, իսկ հյուսիսային 8 լծկան շներ մնացել էին։
Սկզբում ենթադրվում էր վերադառնալ մի քանի օրից, բայց տևական փոթորիկը, ձմռան գալուստը, թույլ չեն տվել։ Շները ստիպված էին գոյատևել անտարկտիկայի ձմռանը մոտ վեց ամիս։ Ի վերջո 8 շներից կենդանի է մնացել վեցը։ Ջեքը չկարողանալով ազատվել շղթայից սառել է, Դյուին ընկել է ժայռից։ Երրորդ՝ Մայան վիրավորվել է ծովային ընձառյուծի կողմից, բայց դա տեղի է ունեցել մինչ Ջերիի վերադարձը ուստի շունը փրկվել էր։
Ֆիլմի ստեղծում խմբագրել
Նկարահանումներ
Նկարահանումներին մասնակցել են 30-ից ավելի շներ։ Մաքս, Մայա, Ջեք և Բաք արդեն նկարահանվել են շների մասին մեկ այլ ֆիլմում։
Շների գլխավոր մարզիչը Մայք Ալեքսանդերն էր (Mike Alexander):
Ֆիլմը ստացել է ASCAP մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար։ 2006 թվականին ֆիլմն առաջադրվել է Satellite մրցանակի «Լավագույն DVD հրապարակում երիտասարդների համար» կատեգորիայում։
Հեռուստահարցազրույցում Փոլ Ուոքերը պատմել է, որ նկարահանումների ժամանակ բոլոր շուն-ֆիլմի հերոսներից նա ամենից շատ հավանել է Շորին[4]։
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Պոլ Ուոքեր | Ջերի Շեպպարդե |
Բրյուս Գրինդվուդ | Դեվիս Մակլարեն |
Ջեիսոն Բիգգզ | Չարլի Կուպեր |
Մուն Բլագդադուդ | Կետի |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Gortych A. Filmweb (польск.) — 1998.
- ↑ 2,0 2,1 Disney Insider Yearbook: 2005 Year in Review — 2005. — P. 15. — 169 p. — ISBN 978-1-4231-0151-2
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ YouTube — Paul Walker 'Eight Below' Interview
Արտաքին հղումներ խմբագրել
- ֆիլմի պաշտոնական կայքէջ (անգլ.)