Հաչիկո (ճապ.՝ ՝ ハチ公 - Հաչիկո), (1923 թ նոյեմբերի 10 - 1935 մարտի 8), շուն, որն արժանահիշատակ է իր տիրոջ նկատմամբ նվիրվածությամբ և հավատարմությամբ, որ շարունակվել է բազում տարիներ տիրոջ մահից հետո։ Ճապոնիայում նա հավատարմության խորհրդանիշ է համարվում։

Հաչիկո
Անվան բնօրինակճապ.՝ ハチ公
Տեսակշուն և առանձնյակ
Սեռարական
Ծնվել էնոյեմբերի 10, 1923(1923-11-10)
ԾննդավայրNiida, Kitaakita district, Ակիտա, Ճապոնիա
Սատկել էմարտի 8, 1935(1935-03-08) (11 տարեկան)
Սատկելու վայրShibuya Station և Տոկիո, Ճապոնիա[1]
Թաղվել էԱոյամա գերեզմանոց
Ակտիվ տարիներ1923—1935
ՏերՈւենո Հիդեասբուրո
Տեսքակիտա-ինու ցեղատեսակի շուն
 Hachiko Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հաչիկոն ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 10-ին, չինական Ակիտա պրեֆեկտուրայում։ Ֆերմերը որոշեց շնիկին նվիրել պրոֆեսոր Ուենո Հիդեասբուրոյին, ով աշխատում էր Տոկիոյի համալսարանում։ Պրոֆեսորը շնիկին տվեց Հաչիկո (ութերորդ) անունը[2]։

Երբ Հաչիկոն մեծացավ նա ամենուր անպայման հետևում էր իր տիրոջը։ Վերջինս ամեն օր գնում էր քաղաք աշխատանքի, դրա համար էլ շունը ճանապարհում էր նրան իրենց մուտքից մինչև Շիբույա կայարան, այնուհետև ցերեկվա ժամը երեքին նորից վերադառնում էր այնտեղ՝ դիմավորելու իր տիրոջը։

1925 թվականի մայիսի 21-ին պրոֆեսորի մոտ տեղի ունեցավ ինֆարկտ, բժիշկները չկարողացան փրկել նրա կայնքը, և նա արդեն տուն չվերադարձավ։ Այդ ժամանակ Հաչիկոն տասնութ ամսական էր։ Այդ օրը նա այդպես էլ չդիմավորեց իր տիրոջը, սակայն նա սկսեց գնալ կայարան ամեն օր, համբերատար կերպով սպասելով նրան մինչ ուշ գիշեր։

Նա գիշերում էր պրոֆեսորի տան սանդուղքամուտքի մոտ[3]։ Չնայելով նրան, որ շանը փորձում էին տանել իրենց տուն պրոֆեսորի ընկերներն ու բարեկամները, նա շարունակում էր ամեն օր գնալ կայարան։ Տեղի առևտրականները և երկաթուղային աշխատողները կերակրում էին Հաչիկոյին, գնահատելով նրա համառությունը։

Շունը դարձավ հայտնի ամբողջ Ճապոնիայում 1932 թվականին Տոկիոյի հայտնի թերթերից մեկի հրապարակումից հետո. «Նվիրված ծեր շունը սպասում է իր տիրոջ վերադարձին, ով մահացել է յոթ տարի առաջ»։ Պատմությունը հրապուրեց ճապոնացիների սրտերը, և բոլորը գնում էին կայարան տեսնելու շանը։

 
Հաչիկոյի գերեզմանը Աոյամա գերեզմանոցում

Հաչիկոն եկել է կայարան մինչ իր մահը (1935 թվականի մարտի 8-ին)[4]։ Մահացած Հաչիկոյին գտել են կայարանից ոչ հեռու գտնվող ճանապարհին։ Նրա մոտ հայտնաբերվել է վերջին շրջանի քաղցկեղ և սրտի ֆիլարիաներ։ Հաչիկոյի ստամոքսում հայտաբերել են չորս փայտիկ յակիտորի, նրանցից ոչ մեկը չի վնասել նրա ստամոքսը և չեն եղել մահվան պատճառ[5][6]։ Նրա մահից հետո երկրում մեծ ռեզոնանսի տեսքով, հայտարարվեց սգի օր։

Հիշատակ

խմբագրել
 
Հաչիկոյի խրտվիլակը Գիտության ազգային թանգարանում

1934 թվականի ապրիլի 21-ին կանգնեցվեց Հաչիկոյի հուշարձանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հուշարձանը ոչնչացվեց։ Պատերազմից հետո՝ 1939 թվականի օգոստոսին, հուշարձանը վերականգնվեց։ Այսօր Հաչիկոյի հուշարձանը գտնվում է Շիբույա կայարանում, այն սիրահարների հանդիպման տեղ է։ Հաչիկոյի մնացորդները պահպանվում են խրտվիլակի տեսքով Գիտության ազգային թանգարանում, Ուենո, Տոկիո, Ճապոնիա[7][8]։ Հաչիկոյի մնացորդների մի մասը դիակիզված և թաղված է Աոյամա գերեզմանոցում, շրջան Մինատո-կու, Տոկիո։

Ազդեցությունը մշակույթի վրա

խմբագրել
  • Հաչիկոյի պատմության հիման վրա ստեղծվել են ֆիլմեր՝ «Հաչիկոյի պատմությունը» (ճապ.՝ ハチ公物語) և 2009 թվականի «Հաչիկո` մի շան պատմություն» ռեմեյքը։
  • Հաչիկոյի հուշարձանը կենտրոնական տարր է The World Ends with You խաղի հանձնարարություններից մեկում Nintendo DS-ի համար։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Встретимся у Хатико». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  3. Шапарева Г. «Верный друг из страны Восходящего Солнца». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Hollywood the latest to fall for tale of Hachiko». The Japan Times. 25.06.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  5. Mystery solved in death of legendary Japanese dog http://news.yahoo.com/s/ap/as_japan_faithful_dog
  6. Associated Press, "Worms, not skewer, did in Hachiko", Japan Times, 4 March 2011, p. 1.
  7. Opening of the completely refurbished Japan Gallery of National Museum of Nature and Science Արխիվացված 2007-06-30 Wayback Machine "In addition to the best-loved specimens of the previous permanent exhibitions, such as the faithful dog Hachikō, the Antarctic explorer dog Jiro and Futabasaurus suzukii, a plesiosaurus native to Japan, the new exhibits feature a wide array of newly displayed items." 2007 Национальный Музей Науки, Уэно, Токио.
  8. Kimura, Tatsuo. «A History Of The Akita Dog». Akita Learning Center. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.