Տարանտուլ միգամածություն
NGC 2070 (այլ նշում՝ ESO 57-EN6), Ոսկե Ձկան համաստեղության մեջ գտնվող արտաճառագայթող միգամածություն: Հայտնի է նաև «Տարանտուլ» և 30 Ոսկե Ձկնիկ անվանումներով։
Հետազոտությունների պատմություն | |
---|---|
Բացահայտող | Նիկոլա Լուի Լակայլ |
Բացահայտման օր | 1751 |
Դիտորդական տվյալներ | |
Ուղիղ ծագում | {{{1}}}h {{{2}}}m {{{3}}}s |
Թեքում | {{{4}}}° {{{5}}}′ {{{6}}}″ |
Հեռավորություն | 179 000 լուսային տարի |
Տեսանելի աստղային մեծություն (V) | 8 |
Համաստեղություններ | Ոսկե Ձկնիկ |
Tarantula Nebula Վիքիպահեստում |
Բնութագիր
խմբագրելՄիգամածությունը պատկանում է Ծիր Կաթինի Մագելանի Մեծ Ամպ գալակտիկա-արբանյակին։ Այն իոնացված ջրածնի հսկայական տարածք է, որտեղ տեղի են ունենում աստղերի ակտիվ ձևավորման գործընթացներ:
Այս օբյեկտը մտնում է «Նոր ընդհանուր կատալոգի» խմբագրության մեջ թվարկվածների շարքի մեջ։
Միգամածության հսկայական աստղերը ճառագայթման հզոր աղբյուրներ են, որոնք միջաստեղային գազից և փոշուց դուրս են մղում հսկայական պղպջակներ: Աստղերից մի քանիսը պայթել են որպես գերնոր աստղեր, որի արդյունքում պղպջակները լուսավորվել են ռենտգենյան ճառագայթներով:
Միգամածության կենտրոնում գտնվում է R136 փոքր աստղային կուտակումը, որը գտնվում է երեք պղպջակների սահմանակետում։ Այս աստղերը աստղերի ձևավորման պրոցեսների արդյունք են և նրանց տարիքը գնահատվում է մոտավորապես երկու միլիոն տարի: Բացի այդ, միգամածությունը պարունակում է 196[1][2] արեգակնային զանգված ունեցող գերզանգված R136a1 աստղը։
Միգամածության եզրի երկայնքով կան համեմատաբար երիտասարդ գնդաձև աստղային կուտակումներ, ինչպես նաև երիտասարդ աստղերի խմբավորումներ, որոնք գերհամախմբման կազմի մեջ են:
2022 թվականի սեպտեմբերին աստղագետները ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի վրա երեք ինֆրակարմիր գործիք են ուղարկել՝ միգամածությունը ուսումնասիրելու համար: Արդյունքում հազարավոր երիտասարդ և դեռևս ձևավորվող աստղեր են նկատվել, որոնցից շատերն առաջին անգամ են հայտնաբերվել[3]։
Նկարազարդում
խմբագրել-
R136 պատկերը, որը արվել է «Հաբլ» հեռադիտակի օգնությամբ։
-
«Փախչող աստղ»
-
Կուտակման մի մաս՝ լուսանկարված բարձր հստակությամբ։
-
Տեղադրությունը երկնքում (կանաչ քառակուսի)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Paul A. Crowther et al (2010) «The R136 star cluster hosts several stars whose individual masses greatly exceed the accepted 150 Msun stellar mass limit», accepted for publication in Monthly Notices of the Royal Astronomical Society. Available at arXiv:1007.3284v1 [1] Արխիվացված է Մայիս 17, 2020 Wayback Machine-ի միջոցով:. Advertised in ESO Press Release 1030 [2] Արխիվացված է Մայիս 23, 2020 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Paul A.; Crowther; Caballero-Nieves, S. M.; Bostroem, K. A.; Maíz Apellániz, J.; Schneider, F. R. N.; Walborn, N. R.; Angus, C. R.; Brott, I.; Bonanos, A.; De Koter, A.; De Mink, S. E.; Evans, C. J.; Gräfener, G.; Herrero, A.; Howarth, I. D.; Langer, N.; Lennon, D. J.; Puls, J.; Sana, H.; Vink, J. S. The R136 star cluster dissected with Hubble Space Telescope/STIS. I. Far-ultraviolet spectroscopic census and the origin of He II λ1640 in young star clusters(անգլ.) // Monthly Notices of the Royal Astronomical Society : journal. — Oxford University Press, 2016. — Т. 458. — С. 624—659. — — —
- ↑ Kwan, Lee Kyo. Mammoth Underground Square and Road in Pyongyang Արխիվացված 2005-02-07 Wayback Machine. Digital Chosunilbo. July 22, 2001
Արտաքին հղումներ
խմբագրել- Информация на английском и французском из оригинального «Нового общего каталога»
- Информация(անգլ.) из Пересмотренного «Нового общего каталога»
- VizieR(անգլ.)
- NASA/IPAC Extragalactic Database(անգլ.)
- Список публикаций, посвящённых NGC {{{1}}}