Տատյանա Տիտարենկո (ուկր.՝ Тетяна Михайлівна Титаренко, դեկտեմբերի 29, 1950(1950-12-29), Ալեկսանդրիա, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ուկրաինացի հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ուկրաինայի կրթության վաստակավոր աշխատող։

Տատյանա Տիտարենկո
ուկր.՝ Тетяна Михайлівна Титаренко
Ծնվել էդեկտեմբերի 29, 1950(1950-12-29) (70 տարեկան)
Ալեկսանդրիա, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Q12074663? և Q55989192?
Գործունեության ոլորտհոգեբանություն
ԱնդամակցությունNational Academy of Pedagogical Sciences of Ukraine?
Ալմա մատերՇևչենկոյի անվան համալսարան (1973)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր (1994)
Տիրապետում է լեզուներինուկրաիներեն և ռուսերեն
ՊարգևներHonored Worker of Ukraine? Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան Օլգա II իշխանուհու աստիճանի շքանշան Q12132047? Excellence in Education of Ukraine Badge? Honorary Diploma of the Verkhovna Rada? և Q12142982?
Կայքlib.iitta.gov.ua/cgi/stats/report/authors/505afeb5185cfdd8be9b4edac9e8c554/

ԿենսագրությունԽմբագրել

Տատյանա Տիտարենկոն ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 29-ին Կիրովոգրադի մարզի Ալեքսանդրիա քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Տ. Գ. Շևչևնկոյի անվան Կիևի համալսարանը (փիլիսոփայության ֆակուլտետ, հոգեբանության բաժանմունք, 1973 թվական), իսկ 1979 թվականին՝ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիաի Կոստյուկի անվան հոգեբանության ինստիտուտի ասպիրանտուրան։

Պրոֆեսիոնալ գործունեությունԽմբագրել

1974 թվականից մինչև 1975 թվականը աշխատել է Մոսկվայի տեխնոլոգիական համալսարանի ուկրաինական մասնաճյուղի փորձաքննությունների լաբորատորիայի ինժեներ։

1975-1976 թվականներին աշխատել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիաի Կոստյուկի անվան հոգեբանության ինստիտուտում, 1975 թվականից՝ հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1979 թվականից նախադպրոցականների հոգեբանության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1982 թվականից՝ աշխատունակ դեռահասների հոգեբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, 1987 թվականից՝ տեսության և մեթոդաբանության լաբորտորիայի վարիչ, 1989 թվականից՝ մեթոդաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, 1993 թվականից՝ անձնային աններդաշնակությունների հոգեբանության կենտրոնի վարիչ, 1994 թվականից՝ վերականգնման հոգեբանության լաբորատորիայի բարիչ։

1997 թվականից մինչև 2018 թվականը եղել է Ուկրաինայի ԳԱԱ-ի սոցիալական և քաղաքական հոգեբանության ինստիտուտի անձի սոցիալական հոգեբանության լաբորատորիայի վարիչ։ 2019 թվականի հունվարից մինչ օրս համարվում է այդ լաբորատորիայի հիմնարար գիտական հետազոտությունների ղեկավար և ավագ գիտաշխատող։

Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (2019)[1], Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ (2006), հոբենական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2002)։ 1980 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան, իսկ 1994 թվականից՝ դոկտորական դիսերտացիան։

Հիմնական գիտական աշխատանքներԽմբագրել

Անհատական գրքերԽմբագրել

Կոլեկտիվ գիտական մենագրություններԽմբագրել

Մեթոդական առաջարկություններԽմբագրել

Ազատ առցանց հասանելիության զեկույցների ձայնագրություններԽմբագրել

ՄրցանակԽմբագրել

  • Օլգա իշխանուհու շքանշան
    • II աստիճանի (4 հոկտեմբերի, 2015) - ազգային կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի, որակյալ մասնագետների պատրաստման, երկարամյա բեղմնավոր մանկավարժական գործունեության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար[2],
    • III աստիճանի (20 մայիսի, 2011) - հայրենական գիտության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, Ուկրաինայի գիտատեխնիկական ներուժի ամրապնդման, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[3];
  • Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ (28 դեկտեմբերի, 2000) - մասնագիտական գործունեության մեջ ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[4];
  • Ուկրաինայի Գերագույն ռադայի պատվոգիր,
  • Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության պատվոգիր,
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան,
  • «Գիտական ձեռքբերումների համար» կրծքանշան,
  • Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի պատվո նշան,
  • Գ. Սկովորոդայի մեդալ
  • Մեդալ "Վլադիմիր Ռոմենեց",
  • Գ. Ի. Չելպանովի անվան մրցանակ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել