Տատյանա Կաշիրինա
Տատյանա Յուրյևնա Կաշիրինա (ռուս.՝ Татьяна Юрьевна Каширина, հունվարի 24, 1991, Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս ծանրորդ, աշխարհի հնգակի չեմպիոն, Եվրոպայի ութակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Տատյանա Կաշիրինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | Իգական |
Ամբողջական անուն՝ | Каширина, Татьяна Юрьевна |
Ազգություն՝ | |
Մասնագիտացում՝ | Ծանրամարտ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 24, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | Դինամո |
Հասակ՝ | 1.77 մ |
Քաշ՝ | 102 կգ |
Կարիերա
խմբագրելԿաշիրինան աշխարհի 2009 թվականի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր է ավելի քան 75 կգ քաշային կարգում։ Մրցումների ժամանակ նա աշխարհի ռեկորդներ է սահմանել պոկում վարժությունում (138 կգ) և երկամարտում (303 կգ)։ Աշխարհի հաջորդ առաջնությունում նա հաղթող է դարձել, սահմանելով մեծահասակների և պատանիների աշխարհի ռեկորդներ՝ պոկում վարժությունում (145 կգ) և հրում վարժությունում (170 կգ), ինչպես նաև պատանեկան ռեկորդներ (315 կգ)։
Կաշիրինան յոթ անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում՝ 2009 թվականին (280 կգ), 2010 թվականին (297 կգ), 2011 թվականին (327 կգ), 2012 թվականին (328 կգ), 2014 թվականին (323 կգ), 2015 թվականին (322 կգ) և 2017 թվականին (317 կգ)։
2011 թվականին Եվրոպայի առաջնության Կազանի մրցաշարում Կաշիրինան աշխարհի ռեկորդներ է սահմանել պոկում վարժությունում (146 կգ, ռեկորդը պահելով մինչև 2011 թվականի նոյեմբերը) և երկամարտում (327 կգ, ռեկորդը պահելով մինչև 2011 թվականի նոյեմբերը)։
2011 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ ավելի քան 75 կգ քաշային կարգում։ Այդ մրցումներում նա բարելավել է պոկում վարժությունում իր ռեկորդը՝ գլխավերևում պահելով 147 կգ[2]։
Լոնդոնի Օլիմպիական խաղերում, չնայած սահմանած 3 Համաշխարհային ռեկորդին (երկուսը՝ պոկում և մեկը՝ երկամարտ), նվաճել է միայն արծաթե մեդալ՝ 332 կգ արդյունքով[3]։
Ծանրամարտի Կրեմլի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունեցել Միտիշկայում 2013-ի նոյեմբերի 22-ին, զբաղեցրել է առաջին տեղը ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ երկամարտում՝ 334 կգ (պոկում վարժությունում՝ 148 կգ և հրում վարժությունում՝ 186 կգ)։
2014 թվականի նոյեմբերի 16-ին Ալմաթիում (Ղազախստան) ընթացող աշխարհի առաջնությունում չեմպիոն է դառնում՝ սահմանելով հինգ համաշխարհային ռեկորդ՝ պոկում վարժությունում բարձրացնելով 155 կգ, իսկ հրում վարժությունում 193 կգ և երկամատի ընդհանուր 348 կգ արդյունքով։
2015 թվականի նոյեմբերի 28-ին Հյուսթոնում (ԱՄՆ) ընթացող աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց՝ 333 կգ երկամարտի արդյունքով[4]։
2018 թվականի նոյեմբերի 10-ին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում ռուս մարզուհին, ավելի քան 87 կգ քաշային կարգում, նվաճել է բացարձակ ոսկե մեդալ՝ 330 կգ երկամարտի արդյունքով։ Սահմանել է երեք նոր համաշխարհային ռեկորդ.
2019 թվականի ապրիլի 13-ին Բաթում քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Տատյանան դարձել է Եվրոպայի ութակի չեմպիոն, ինչպես նաև երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել։
Հիմնական արդյունքներ
խմբագրելԹվական | Վայր | Քաշային կարգ | Պոկում (կգ) | Հրում (կգ) | Երկամարտ | Հորիզոնական | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Հորիզոնական | 1 | 2 | 3 | Հորիզոնական | |||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||
2012 | Միացյալ Թագավորություն Լոնդոն | +75 կգ | 144 | 149 WR | 151 WR | 1 | 175 | 181 | 2 | 332 WR | ||
Աշխարհի առաջնություն | ||||||||||||
2009 | Հարավային Կորեա, Կոյան | +75 կգ | 130 | 135 | 138 | 160 | 165 | 303 | ||||
2010 | Թուրքիա, Անթալիա | +75 կգ | 135 | 141 WR | 145 WR | 165 | 170 | 315 | ||||
2011 | Ֆրանսիա, Փարիզ | +75 կգ | 140 | 145 | 147 WR | 175 | 322 | |||||
2013 | Լեհաստան, Վրոցլավ | +75 կգ | 142 | 180 | 190 WR | 332 | ||||||
2014 | Ղազախստան, Ալմաթի | +75 կգ | 145 | 152 WR | 155 WR | 185 | 193 WR | -- | 348 WR | |||
2015 | ԱՄՆ, Հյուստոն | +75 կգ | 143 | 148 | 185 | 333 | ||||||
2018 | Թուրքմենստան, Աշխաբադ | +87 կգ | 140 | 145 WR | 178 WR | 182 WR | 185 CWR | 330 WR | ||||
Եվրոպայի առաջնություն | ||||||||||||
2009 | Ռումինիա, Բուխարեստ | +75 կգ | 117 | 122 | 125 | 150 | 155 | 280 | ||||
2010 | Բելառուս, Մինսկ | +75 կգ | 125 | 130 | 135 | 155 | 162 | 297 | ||||
2011 | Ռուսաստան, Կազան | +75 կգ | 137 | 142 | 146 WR | 170 | 177 | 181 | 327 WR | |||
2012 | Թուրքիա, Անթալիա | +75 կգ | 145 | 177 | 183 | 328 | ||||||
2014 | Իսրայել, Թել Ավիվ | +75 կգ | 138 | 143 | 172 | 180 | -- | 323 | ||||
2015 | Վրաստան, Թբիլիսի | +75 կգ | 127 | 137 | 142 | 162 | 172 | 180 | 322 | |||
2017 | Խորվաթիա, Սպլիտ | +90 կգ | 132 | 137 | 168 | 178 | 180 | 317 | ||||
2019 | Վրաստան, Բաթում | +87 կգ | 140 | 146 CWR | 174 | 180 | 185 | 331 CWR | ||||
Ամառային ունիվերսիադա | ||||||||||||
2013 | Ռուսաստան, Կազան | +75 կգ | 132 | 137 | 142 | 1 | 162 | 172 | 177 | 1 | 319 | |
IWF Գրան Պրի | ||||||||||||
2011 | Ռուսաստան, Բելգորոդ | +75 կգ | 135 | 143 | 148 WR | 1 | 165 | 175 | 1 | 323 | ||
2012 | Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ | +75 կգ | 117 | 122 | 125 | 1 | 145 | 150 | 155 | 1 | 280 | |
2013 | Ռուսաստան, Մոսկվա | +75 կգ | 138 | 143 | 148 | 1 | 168 | 178 | 186 | 1 | 334 WR | |
IWF աշխարհի առաջնություն | ||||||||||||
2019 | Չինաստան, Ֆուժոու | +87 կգ | 135 | 140 | 145 | 1 | 175 | 178 | 3 | 323 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Номинанты премии «Золотой пьедестал»
- ↑ Алена Шилова (13.11.2011). «Российская тяжелоатлетка Каширина выиграла серебро чемпионата мира». РИА «Новости». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Результаты соревнований по тяжёлой атлетике (женщины: свыше 75 кг) на Олимпийских играх 2012». Официальный сайт Олимпиады в Лондоне. 05.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Российская штангистка Каширина стала четырехкратной чемпионкой мира http://lenta.ru/news/2015/11/29/kashirina/
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Կաշիրինա» հոդվածին։ |