Տատյանա Աֆանասևա (Աֆանասևա-Էրենֆեստ, Ehrenfest-Afanassjewa, նոյեմբերի 19, 1876(1876-11-19)[1][2], Կիև, Ռուսական կայսրություն[3] - ապրիլի 14, 1964(1964-04-14)[1][2], Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]), ռուս և հոլանդացի գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս։

Տատյանա Աֆանասևա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1876(1876-11-19)[1][2]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էապրիլի 14, 1964(1964-04-14)[1][2] (87 տարեկան)
Մահվան վայրԼեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԳյոթինգենի համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս և ճարտարապետ
ԱմուսինՊաուլ Էրենֆեստ[1]
ԵրեխաներՏատյանա Էրենֆեստ և Գալինկա Էրենֆեստ
 Tatyana Afanasyeva Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Սանկտ Պետերբուրգի ֆիզիկոսների խմբակի անդամները։ Նստած (ձախից աջ)՝ Պաուլ Էրենֆեստ, Աբրամ Իոֆե, Դմիտրի Ռոժդեստվենսկի, Տատյանա Աֆանասևա Էրենֆեստ։ Կանգնած (ձախից աջ)՝ Վլադիմիր Միխայլովիչ Չուլանովսկի, Գ․ Վեյխարդտ, Լ․ Իսակով, Գ․ Պերլից, Վ․ Բուրսիան, Յակով Շմիդտ

Հոր մահից հետո Տատյանա Աֆանասևային Սանկտ Պետերբուրգում դաստիարակել է քեռին։ 1900 թվականին ավարտել է Կանանց բարձրագույն դասընթացների ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը և 1901—1902 թվականներին վարել է մաթեմատիկայի գործնական դասընթացներ։ 1902 թվականին ուղարկվել է Գյոթինգենի համալսարան պրակտիկայի, որտեղ լսել է Դ. Հիլբերտի և Ֆ. Կլայնի դասախոսությունները։ Այնտեղ էլ նա ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Պոլ Էրենֆեստի հետ և ամուսնացել է 1904 թվականի դեկտեմբերի 21-ին։ Նրանք ունեցել են երկու դուստր և երկու որդի, դուստրերից Տատյանա Պավլովնա Էրենֆեստ-Արդենեն[4] (1905—1984) նույնպես մաթեմատիկոս է։

1907 թվականին Տ․ Աֆանասևան ընտանիքի հետ վերադարձել է Պետերբուրգ, այնուհետև 1912 թվականին մեկնել է Հոլանդիա, որտեղ Պ․ Էրենֆեստը Լեյդենի համալսարանում ստացել է պրոֆեսորի կոչում։

Աֆանասևային են պատկանում Ֆիզիկայի, նմանության տեսության և չափայնությունների ոլորտի կարևոր հետազոտությունները։ Ջերմադինամիկայի աքսիոմատիկայի վերաբերյալ իր աշխատանքներում նա ցույց է տվել Ջերմադինամիկայի երկրորդ օրենքում ներառված երկու պնդումների՝ էնտրոպիայի գոյության և իրական ադիաբատական գործընթացներում դրա աճի տրամաբանական անկախությունը և հարստացրել է դասական ջերմադինամիկան հետևյալ դրույթներով[5][6].

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ehrenfest-Afanassjewa T. Zur Axiomatisierung des zweiten Hauptsatzes der Thermodynamik (нем.) // Zeitschrift für Physik. — 1925. — Vol. 33, Nr. 1. — P. 933–945.
  • Ehrenfest-Afanassjewa T. Berichtigung zu der Arbeit: Zur Axiomatisierung des zweiten Hauptsatzes der Thermodynamik (нем.) // Zeitschrift für Physik. — 1925. — Vol. 34, Nr. 1. — P. 638.
  • Ehrenfest-Afanassjewa Tatjana. Exercises in Experimental Geometry (англ.). — 1931. — P. 1–30. Архивировано 1 апреля 2013 года.
  • Ehrenfest-Afanassjewa T. Die Grundlagen der Thermodynamik. — Leiden: E.J. Brill, 1956. — XII + 131 с.
  • Ehrenfest-Afanassjewa T. On the Use of the Notion 'Probability' in Physics (англ.) // American Journal of Physics. — 1958. — Vol. 26, no. 6. — P. 388–392. Архивировано 30 декабря 2004 года.
  • Афанасьева-Эренфест Т. А. Необратимость, односторонность и второе начало термодинамики (рус.) // Журнал прикладной физики. — 1928. — Vol. 5, № 3–4. — P. 3—30.
  • Гельфер Я. М. История и методология термодинамики и статистической физики. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Высшая школа, 1981. — 536 с.
  • Свиридонов М. Н. Развитие понятия энтропии в работах Т. А. Афанасьевой-Эренфест (рус.) // История и методология естественных наук. Выпуск X. Физика. — Издательство МГУ, 1971. — P. 112—129.

Արտաքին հղումներ խմբագրել

Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ