Տատիանոս
Տատիանոս (մոտ 120[1], Assyria, Հին Հռոմ - մոտ 173[2][3], Assyria, Հին Հռոմ), մ.թ. II դարի քրիստոնյա աստվածաբան, ծագումով ասորի։ Ուսանել է փիլիսոփայություն, ծանոթացել զանազան խորհրսապաշտական-կրոնական համակարգերի։ Հռոմում 150 թվականին ընդունում է քրիստոնեություն։ Առավելապես հայտնի է որպես «Դիատեսսարոն Ավետարան» երկի հեղինակ, որն իրենից ներկայացնում է եկեղեցու կողմից որպես կանոնական ճանաչված չորս Ավետարանների համապատում։
Տատիանոս | |
---|---|
Ծնվել է | մոտ 120[1] |
Ծննդավայր | Assyria, Հին Հռոմ |
Մահացել է | մոտ 173[2][3] |
Մահվան վայր | Assyria, Հին Հռոմ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Երկեր | Diatessaron? և Address to the Greeks? |
Մասնագիտություն | աստվածաբան, փիլիսոփա և գրող |
Tatian Վիքիպահեստում |
«Դիատեսսարոնը» չի ընդունվել ընդհանրական եկեղեցու կողմից, թեև որոշ ժամանակ՝ մինչև մ.թ. V դար, օգտագործվում էր ասորի քրիստոնյաների կողմից։ Մինչև մեր ժամանակները պահպանվել են միայն «Դիատեսսարոնի» հատվածները։
Դիատեսարոն ավետարանը ունի 55 գլուխ։ Այս երկը 4 ավետարանների մի համապատում է։ Հետևում է Հովհաննու ավետարանի ժամանակագրական կարգին՝ դուրս թողնելով Քրիստոսի ծննդյան, սերնդաբանության հետ կապված հատվածները և այն ամենը, ինչ որ վերաբերում է տիրոջ մարդկային բնությանը։ Օգտագործում է պարականոն նյութ արտահյտում հակահրեական հայացքներ։
Ամբողջությամբ մեզ է հասել Տատիանոսի մեկ այլ երկ՝ «Ընդդեմ հույների» ջատագովական բնույթ ունեցող աշխատությունը։ Տատիանոսից մեզ հասած միակ ամբողջական գործն է։ Գրել է 195 թվականից առաջ։ Հուստինոս վկան ծանոթ է եղել այս երկին։ Հիմնական նպատակն է եղել ցույց տալ, որ Մովսեսն իր օրենքներով և վարդապետությամբ նախորդում է հույներին, և որ հունա-հռոմեական աշխարհի ներկայացուցիչները վերցրեցին հրեաների իմաստությունը, որոնք, սակայն, խեղաթյուրեցին։ Այսպիսով, ոչինչ արժեքավոր չկա հունա-հռոմեական աշխարհում։ Ընդհակառակը, այն ներկայացնում էանբարոյականության դիցապաշտություն և ընդհանուր անհաջողության մի քաոս։ Արժեզրկում է Պլատոնին Արիստոտելին և հույն բոլոր փիլիսոփաներին, բանաստեղծներին, հռետորներին և արվեստագետներին։ Այս երկը, որ ներկայացնում է Տատիանոսի վարդապետության հավատամքը, ջատագովությունից ավելի մի խիստ հարձակում է հունա-հռոմեական մշակույթի դեմ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Աղբյուրներ
խմբագրել- Եզնիկ Ծ. վարդապետ Պետրոսյան, Հայրաբանություն, գիրք Ա, Էջմիածին, 1996։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատիանոս» հոդվածին։ |