Տասներորդ թագավորությունը

Տասներորդ թագավորությունը (անգլ.՝ The 10th Kingdom), ամերիկյան ֆանտաստիկ մինի-սերիալ՝ հեքիաթային աշխարհում մի աղջկա և իր հոր արկածների մասին։ Նկարահանվել է Դեյվիդ Կարսոնի և Հերբերտ Ուայզի կողմից։ Սերիալը ցուցադրվել է 1999 թվականին՝ Մեծ Բրիտանիայում՝ SkyOne հեռուստաալիքով, ապա նաև ԱՄՆ-ում՝ 2000 թվականին՝ NBC-ով։

Տասներորդ թագավորությունը
The 10th Kingdom
Изображение логотипа
Ժանրֆենթզի հեռուստասերիալ
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ՌեժիսորDavid Carson? և Herbert Wise?
Գլխավոր
դերերում
Քիմբերլի Ուիլյամս-Փեյսլի, Սքոթ Քոեն, Էդ Օ’Նիլ, Ջոն Լարոկետ, Դենիել Լապեյն, Դայան Ուիսթ, Էնն Մարգրետ, Քեմրին Մենհեյմ, Ուորվիք Դևիս, Ռուտգեր Հաուեր, Լյուսի Փանչ, Դոն Լյուիս, Kim Thomson?, Ջոն Շրեփնել, Թիմոթի Բեյթսոն, Ռոբերտ Հարդի, Aden Gillett?, Էդվարդ Ջյուսբերի, Jeffry Wickham?, Moira Lister?, Sheila Steafel?, James Carroll Jordan?, Gudrun Ure?, Arthur Cox?, John Axon?, Ադամ Ջեյմս, Սեմ Դուգլաս և Briony Glassco?
ՍցենարիստSimon Moore?
ԵրաժշտությունԷն Դադլի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ5
Էկրաններին էփետրվարի 27, 2000[1]-ից մարտի 26, 2000[2]
ՀեռուստաալիքNBC[3]
ԸնկերությունSonar Entertainment
ԴիստրիբյուտորSonar Entertainment
Պարգևներ
Առաջադրում«Էմմի» մրցանակ գլխավոր վերնագրի լավագույն դիզայնի համար

Սյուժե խմբագրել

Վիրջինյան (Քիմբերլի Ուիլյամս) սովորական երիտասարդ աղջիկ է, ով ապրում է իր հոր հետ միասին Նյու Յորքում՝ Կենտրոնական զբոսայգու ծայրամասում։ Նա աշխատում է որպես մատուցող գրիլ բարում, բայց երազում է իր սեփական ռեստորանը բացելու մասին։ Նրա հայրը՝ Էնթոնին (Ջոն Լարոկեթ), աշխատում է որպես բազմաբնակարան տների տեսուչ, և ընտանիքն աղքատ էր։ Վիրջինյայի մայրը լքել է նրան՝ երբ աղջիկը դեռ 7 տարեկան էր։

Այդ ժամանակ ինը կախարդական թագավորությունների աշխարհում արքայազն Վենդելը (Դենիել Լապեյն), իր թագադրման նախօրյակին, ցանկանում է այցելել բանտախուց, որտեղ ապրում է չարագործ թագուհին (Դայան Ուիսթ)՝ նրա խորթ մայրը։ Բայց այցը ձախողվում է, քանի որ թագուհին, տրոլների թագավորի և իր երեխաների օգնությամբ, փախչել էր։ Թագուհուն հաջողվում է արքայազնին դարձնել կախարդական շուն։ Շունը (իսկական արքայազն Վենդելը) փախչում է և կախարդական հայելու միջոցով հայտնվում մեր մոլորակում (տասներորդ թագավորություն)՝ ուր միանգամից ընկնում է Վիրջինյայի հեծանիվի տակ, ով շտապում էր աշխատանքի։ Շանը գտնելու համար՝ թագուհին երկիր է ուղարկում երեք տրոլներին՝ Գեղեցկուհուն, Ուժեղին և Դատարկաբանին, ինչպես նաև Գայլին (Սկոթ Կոեն), ում բանտից ազատում է։

Հայտնվելով արդիական աշխարհ՝ տրոլներն արագ գտնում են Վիրջինյային, բայց վերջինիս հաջողվում է բանտարկել նրանց վերելակում։ Վիրջինյան շատ հետ միասին գնում է տատիկի տուն, և այդ ժամանակ Գայլին հաջողվում է Էնթոնիից իմանալ տատիկի տան հասցեն։ Այդ տեղեկության համար՝ Գայլը տալիս է Էնթոնիին մի կախարդական լոբի, որ ի զորու էր իրագործել վեց ցանկություն։

Տեսնելով Վիրջինյային՝ Գայլը հասկանում է, որ սիրահարվել է։

Հերոսները ևս մեկ անգամ հասնում են Կենտրոնական զբոսայգի։ Գրախանութում Գայլը գնում է հոգեբանի խորհուրդ տված գիրքը, Էնթոնին փախչում է ոստիկանությունը, որը մեղադրում էր նրան բանկ թալանելու մեջ (իր երազանքի իրականացման հետևանք), Վիրջինյան փորձում է հասկանալ շան գաղտնիքը, իսկ տրոլներն շարունակում են շան փնտրտուքը։ Բոլոր հերոսները հայտնվում են իններորդ թագավորությունում։ Տրոլները բանտարկում են Էնթոնիին և շանը՝ թագուհու գաղութում, Վիրջինյային առևանգում են և տանում տրոլների թագավորություն։ Գայլը փրկում է Վիրջինյային, և, վերցնելով անտեսանելության կախարդական կոշիկները, նրանք վերադառնում են բանտ՝ Էնթոնիին փրկելու։ Անտեսանելի կոշկների շնորհիվ անցնելով պահակազորի կողքով՝ Վիրջինյան և Գայլը գտնում են Էնթոնիին և շանը։ Չորսով դուրս են պրծնում բանտից գետնուղու շնորհիվ և շարժվում գաճաճ Ժյոլուդին գտնելու, ով իր հետ նավակով տարել էր կախարդական հայելին։

Այդ ժամանակ Չարագործ թագուհին, թաքնվելով արքայազն Վենդելի կառքում, որտեղ նրան ոչ մեկ չէր փնտրի, վերադառնում է լքյալ ամրոց։ Օգտագործելով կախարդական հայելիներ, որը նրան էր մնացել Սպիտակաձյունիկի խորթ մոր շնորհիվ՝ նա փորձում է իմանալ արքայազն Վենդելի գտնվելու վայրը, բայց միայն իմանում է, որ նա միայնակ չի ճանապարհորդում, սակայն ինչ-որ կախարդանք չի թոռնում թագուհուն տեսնելու շատ ուղեկցորդներին։ Հասկանալով տրոլների անօգտակարությունը՝ թագուհին ուղարկում է Որսորդին (Ռուգտեր Հաուեր)՝ շանը գտնելու։

Պարզվում է նաև, որ Չարագործ թագուհին մշակում է գրավել Չորրորդ թագավորությունը, և դրա համար նրան անհրաժեշտ էր շանը հանձնել՝ Արքայազն Վենդելի տեսքով։ Շուտով նա համոզվում է, որ այդ մտքին հարկավոր է ավելի շատ ժամանակ, քանի նա կարծում է։ Եվս մեկ խնդիր է դառնում տրոլների թագավոր Կատակասերը, ով, դուրս գալով նրա դեմ, որոշել էր ուժով գրավել Չորրորդ թագավորությունը։ Թունավոր խնձորների շնորհիվ՝ նա հաղթում է Կատակասերին և իր զինվորներին։

Հերոսների քառյակի առջև մի նոր խնդիր է առաջանում՝ Էնթոնին, ով դիպել էր նավում գտնվող ոսկե ձկանը և տրոլների հարձակման հետևանքով՝ վերջիններիս և շանը վերածել էր ոսկու կտորների։ Հիմա արդեն երեքով, վերցնելով իրենց հետ շան ոսկե արձանը, ուղևորվում են գաճաճի հետքերով՝ դեպի կախարդական անտառ, և նրանց գլխավոր հակառակորդը հիմա հանդես է գալիս դաժան Որսորդը։

Ճանապարհին նրանք հանդիպում են գնչուների։ Այն բանից հետո, երբ Վիրջինյան ազատում է խոսող թռչուններին, որոնք պետք է օգտագործվեին վաճառքի համար՝ գնչուներից մեկը աղջկա վրա անեծք է դնում, և նրա մազերը սկսում են երկարել չափազանց մեծ արագությամբ։ Որսորդը կարողանում է բռնել Վիրջինյային և թաքցնել հսկա ծառի բնում, բայց Էնթոնին և Գայլը փրկում են նրան՝ վիրավորելով Որսորդին։ Խոսող թռչունների օգնությամբ՝ Վիրջինյան կացինով կտրում է անիծված մազերը։

Հայելու որոնումները հերոսներին բերում են «Փոքրիկ ոչխար» գյուղ։ Պարզվում է, որ հայելին գնվել է գյուղի դատավորի կողմից, և դա ստանալու համար անհրաժեշտ է հաղթել լավագույն հովվուհու մրցույթը։ Էնթոնին հանկարծակի բացահայտում է Փիփս ընտանիքի գաղտնիքը, ում հաջողվել էր երկար տարիներ ստել ամբողջ գյուղին, և նրանց կախարդական ջրհորի հետևանքով շանը վերակենդանացնում է և օգնում Վիրջինյային հաղթել մրցույթում։ Ստանալով հայելին՝ Վիրջինյան և հայրը արդեն պատրաստ են լինում քաղաք վերադառնալուն, սակայն նրանք ստիպված են լինում մնալ, քանի որ Գայլին ազատազրկում են և ցանկանում կրակի վրա վառել՝ կասկածելով հովվուհիններից մեկի սպանության մեջ։ Բացահայտելով իսկական մարդասպանին և Գայլին ազատելով՝ հերոսներն շարունակում են շրջագայել կախարդական հայելու հետքերով, քանի որ այն ևս մեկ անգամ կորչում է և այս անգամ արդեն՝ հայտնվում է ինը թագավորությունների ամենառոմանտիկ վայրում՝ Համբույրների քաղաքում։

Հայելին ստանալու համար, որը ուներ 5000 ոսկու արժեք՝ քառյակը ստիպված է լինում գնել այն աճուրդում։ Նրանք, խաղատանը հաղթելով, գումար են վաստակում։ Ամենահաջողակը լինում է Գայլը, և նա մտածում է շահած գումարով Վիրջինյային նվերներ գնել, սակայն արդյունքում այնքան է վատնում, որ հայելու համար այլևս գումար չի մնում։ Վիրջինյան իմանում է Գայլի գումարը վատնելու մասին։ Շան հաղթած գումարը միայն հնարավորություն է տալիս մասնակցել աճուրդին, բայց նրանց հետևող Որսորդը հայելին գնում է 10 000 ոսկով։ Խաբելով Որսորդին՝ Էնթոնիին հաջողվում է խլել հայելին, բայց աշտարակից դուրս գալ չի հաջողվում նրան։ Դուրս գալու համար՝ Էնթոնին ստիպված է լինում բարձրանալ տանիք, սակայն, սայթաքելով, գցում է հայելին՝ ջարդելով այն։ Նրանց հաջորդ ուղևորությունը վիշապե լեռներն էին, որտեղ ապրում էին այդ հայելին պատրաստած թզուկները։

Թզուկները հերոսներին հայտնում են, որ հայելու կրկնօրինակը կա միայն Չար թագուհու ամրոցում։ Անհաջողակ Էնթոնին զայրացնում է թզուկներին և, փորձելով փրկվել նրանցից, վնասում է մեջքը։ Թզուկների խոռչից փրկվելու ժամանակ՝ Վիրջինյան հանդիպում է Սպիտակաձյունիկի հոգու մարմնավորմանը։ Նա Վիրջինյային օգնում է՝ իր մեջ վստահություն ձեռք գտնելու և իրագարծում է աղջկա երազանքը՝ Էնթոնիին անհաջողության անեծքից հանելով։ Նայելով Սպիտակաձյունիկի նվիրած կախարդական հայելու մեջ՝ Վիրջինյան տեսնում է Չար թագուհուն, իսկ Էնթոնին՝ իր կնոջը՝ Քրիստինին՝ Վիրջինյայի մորը։

Այդ ժամանակ Չար թագուհին Վենդելի ամրոց է բերում կեղծ արքայազնին և նրան պատրաստում թագադրությանը։ Նա ցանկանում է կառավարել ամբողջ ինը թագավորություններում՝ պլանավորելով պարահանդեսին սպանել բոլոր հյուրերին։ Իսկական արքայազնին՝ շան մարմնով, բերում են ամրոց տրոլները՝ միավորվելով Որսորդի հետ։

Հերոսների հաջորդ ճանապարհը անցնում է կախարդական անտառով։ Ճահճային կախարդի դամբարանում Վիրջինյան գտնում է թունավոր սանր։ Ննջելով Սնկային կղզում՝ Վիրջինյային և Էնթոնիին փրկում է Գայլը, ով հետևում էր նրանց դեռ Համբույրների քաղաքից սկսած։ Վիրջինյան Գայլին խոստովանում է, որ սիրում է իրեն։

Եռյակը գաղտնի կերպով կերպով մուտք է գործում արքայազն Վենդելի ամրոց և գտնում ճանապարհորդության հայելին։ Չար թագուհին և Որսորդը սպասելով նրանց՝ խանգարում են իրենց Նյու Յորք վերադառնալուն։ Իրավիճակը էլ ավելի է լարվում, երբ Գայլը հայտարարումը թագուհուն իր հնազանդության մասին։ Վիրջինյային և Էնթոնիին բանտարկում են, բայց նրանց հաջողվում է փախչել գերմաներեն խոսացող մկների շնորհիվ։

Այդ ժամանակ շուն-արքայազնը անցնում է երեք փորձություն և հաստատում է, որ կարող է դառնալ Չորրորդ թագավորության թագավորը՝ ստելով նաև իմաստուն Մոխրոտին, ով արդեն ավելին քան 200 տարեկան էր։ Նոր արքայի հյուրերը՝ մյուս ութ թագավորությունների ղեկավարները, կենաց են խմում և թունավորվում, քանի որ թագուհու հրամանով բաժակներում ամենավտանգավոր թույնն էր։

Երբ Էնթոնին մերամարտում էր տրոլների հետ՝ Վիրջինյան փորձում էր թագուհուն համոզել հիշելու որ նա՝ իր աղջիկն է։ Որսորդը փորձում է սպանել Վիրջինյային՝ կրակելով արբալետից, բայց Գայլը նրան գցում է, նետը թռչում է վերև, հետո՝ ներքև՝ վիրավորելով Որսորդին։ Չար թագուհին փորձում է խեղդել Վիրջինյային, բայց աղջիկը վնասում է թագուհուն թունավոր սանրով։ Մահանալով՝ Քրիստինը հիշում է Վիրջինյային՝ անվանելով նրան «իր փոքրիկ աղջիկ»։

«Թունավորված» հյուրերն արթնանում են և պարզվում է, որ թույնի փոխարեն Գայլը նրանց գինու մեջ էր լցրել տրոլների քնաբերը և միայն ձևացնում էր, որ թագուհու կողմն է։ Վենդելն ու շունը իրենց են վերադարձնում մարմինները, և թագադրությունը շարունակվում է։ Հերոսների քառյակը ստանում է պարգևներ՝ ինը թագավորությունները փրկելու համար։ Ուրախ Գայլը և երեխայի սպասող Վիրջինյան վերադառնում են Նյու Յորք, իսկ Էնթոնին մնում է Չորրորդ թագավորությունում՝ Վենդելին առաջարկություն ստանալով ատրակցիոների ամրոց կառուցել։

Սերիալն ավարտվում է Վիրջինյայի խոսքերով.

«Իմ անունը Վիրջինյա է, և ես ապրում եմ անտառի ծայրամասում։ Ահա և վերջը Իններորդ թագավորության առաջին պատմության։ »

Դերերում խմբագրել

«Քառյակը, որ փրկել էր ինը թագավորությունները» խմբագրել

  • Վիրջինյա Լյուիս - Քիմբերլի Ուիլյամս

Էնթոնիի և Քրիստին Լյուիսի միակ դուստրը։ Նրա մայրը՝ Քրիստինը, անհետացել էր, երբ Վիրջինյան դեռ յոթ տարեկան էր։ Հարազատներից՝ նա միայն ուներ հայրիկին և տատիկին։ Մայրիկին վերաբերող հարցերին՝ Էնթոնին միայն պատասխանում էր, որ նա ապրում է Մայամիում։ Վիրջինյան իրեն միշտ համարում էր արկածներից հեռու մարդ և փորձում էր շատ աչքի չընկնել։ Վիրջինյան սիրում էր օգնել կարիքավորներին։

  • Էնթոնի (Թոնի) Լյուիս - Ջոն Լարոկեթ

Վիրջինյայի հայր։ ԵրբՎիրջինյան փոքր էր, նրա հայրը հաջողված ձեռնարկատեր էր, բայց այդ ամբողջ գումարները վատնեց ատրակցիոնների վրա։

  • Գայլ (անգլ.՝ Wolf) - Սքոթ Կոեն

Կիսագայլ-կիսամարդ։ Սիրահարվել էր Վիրջինյային, սակայն սկզբում չգիտեր ինչպես վարվեր՝ ուտեր թ՞ե սիրեր։

  • Արքայազն/ Թագավոր Վենդել - Դենիել Լապեյն

Սպիտակաձյունիկի թոռ և Չորրորդ թագավորության օրինական ժառանգ։ Չարագործ Թագուհու կախարդանքի պատճառով ստանում է իր շան՝ ոսկեգույն ռետրիվերի մարմինը։

Չարագործներ խմբագրել

  • Չարագործ թագուհի/ Քրիստինա Սլեվիլ-Լյուիս-Ուայթ (անգլ.՝ The Evil Queen/ Christine Slevil-Lewis-White) - Դայան Ուիսթ

Քրիստին լյուիսը հարուստ էր և գեղեցիկ։ Համարելով Էնթոնիի հետ ամուսնությունը և աղջկա ծնունդը սխալ՝ փորձում է խեղդել Վիրջինյային լոգարանում։ Փախչելով տանից և լսելով Սպիտակաձյունիկի խորթ մոր կանչը՝ նա Կենտրոնական զբասայգու միջոցով տեղափոխվում է Ինը թագավորությունների աշխարհ, որտեղ դառնում է Չար կախարդի վրեժի զենքը։ Թունավորելով արքայազն Վենդելի ծնողներին՝ նա ընկնում է «Սպիտակաձյունիկին հավերժացնող բանտախուց», որտեղ անցկացնում է յոթ տարի՝ վրեժի ծրագրեր կազմելով։

  • Որսորդ - Ռուգտեր Հաուեր
  • Կատակասեր (Տրոլների թագավոր) - Էդ Օ՛Նիլ
  • Գեղեցկուհի (անգլ.՝ Blabberwort the Troll - Շատախոս) - Դոն Լյուիս
  • Ուժեղ (անգլ.՝ Burly the Troll) - Հյու Օ՛Գորման
  • Դատարկաբան (անգլ.՝ Bluebell the Troll - Կապույտ զանգակ) - Ջերեմայա Բիրկեթ

Չեզոքներ խմբագրել

  • Սպիտակաձյունիկ (անգլ.՝ Snow White) — Քեմրին Մանգեյմ
  • Մոխրոտիկ (անգլ.՝ Cinderella) — Էնն Մարգրետ
  • Ժյոլուդ գաճաճ (անգլ.՝ Acorn the Dwarf) — Ուորիկ Դեյվիս
  • Գոբլին - խորշոմապատ երես (անգլ.՝ Clayface the Goblin) — Ջիմմի Նեյլ
  • Վիրջինյայի տատիկ — Մոյրա Լիստեր

Էնթոնի Լուիսի վեց ցանկություններ խմբագրել

Էնթոնի Լուիսը Գայլից ստանում է կախարդական «լոբին» և ասում նրան Վիրջինյայի գտնվելու վայրը։ Գայլը ասում է Էնթոնիին, որ վերջինս պետք է կուլ տա «լոբին» և այն կիրականացնի նրա վեց ցանկությունները։ Բայց զգուշացնում է նրան, որ չի կարելի կրկնել ցանկությունը և ցանկանություն պահել վեց անգամից շատ։

Ցանկություն Ցանկության նկարագիր
Առաջին ցանկություն Որպեսզի Էնթոնի Լյուիսի ղեկավարը և բոլոր ազգականները դառնան նրա հավերժ ստրուկները
Երկրորդ ցանկություն Էնթոնի Լյուիսը ցանկացել էր, որ սառնարանում միշտ գարեջուր լիներ
Երրորդ ցանկություն Որպեսզի տանը լիներ ինչ-որ բան, որ առանց իր մատը շարժելու հավաքեր ամբողջ տունը
Չորրորդ ցանկություն Միլիոն դոլար
Հինգերորդ ցանկություն Էնթոնին ցանկացավ ազատվել իրեն հետապնդող ոստիկանական մեքենայից
Վեցերորդ ցանկություն Էթոնին ցանկացավ հասկանալ շան հաչոցը

Էթոնին մոռացել էր Գայլի նախազգուշացումը, և երբ նա իր դստեր հետ միասին գտնվում էր Կախարդական աշխարհում՝ նա բանտարկվեց Սպիտակաձյունիկի անվան պետական բանտախցում։ Նա փորձեց այնտեղ իրագործել յոթերորդ ցանկությունը, որ նրանք միասին վերադառնային Նյու Յորք, բայց այս ագնամ նրան ոչինչ չհաջողվեց։ Նա տխրությամբ հիշեց, որ բոլոր հնարավորություններն արդեն իրագործել է։

Թագավորություններ խմբագրել

Անվանում Նկարագրություն
Առաջին թագավորություն Առաջին թագավորությունը կառավարում է Թագուհի Մոխրոտիկը։ Դա ամենահին և ամենահարուստ թագավորություն է ինը թագավորություններից։ Դրա բնակիչներն ռոմանտիկ են և բարձրամիտ, սիրահարվում և ամուսնանում շատ արագ տեմպերով։ Խրոնիկական բաժանումները բերեցին խորթ քույրերի և եղբայրների առատությանը։ Թագավորությունը ավանդույթներով լի է։ Պաշտոնական գույնը կանաչն է։ Թագուհի Մոխրոտիկը դեռ ողջ է, բայց նա արդեն 200 տարեկան է։
Երկրորդ թագավորություն Վայրի անտառների երկիր, որտեղ թափառում են ահարկու գայլեր։ Այստեղ շատ են հրուշակագործները, քաղցրավենիքը և հրուշակային տնակները։ Թագավորությունը բաժանված է հյուսիսային և հարավային հատվածների։ Թագուհի Կարմիր գլխարկ Երրորդը ղեկավարում է հյուսիսային հատվածը, իսկ Գրետել թագուհին՝ հարավայինը։ Քաղաքացիական պատերազմները թագավորությանը զրկել են տղամարդկանցից, և դրա հետևանքով բնակչության հիմնական մասսան կանայք և աղջիկներն են։ Պաշտոնական գույնը շագանակագույնն է։
Երրորդ թագավորություն Թագավորությունը կառավարում են տրոլներն ու հսկաները։ Հին ժամանակներում այս հողի վրա Քաջ Ջեկը աճեցրել է բակլա։ Այդ ժամանակներից սկսած ամբողջ թագավորությունը մեծ բակլաների վրա է։ Հսկաներն ապրում են ամպերում և հաճախ մահանում են ալկոհոլի և չբազմանալու պատճառով։ Կառավարում են մեծ մասամբ տրոլները։
Չորրորդ թագավորություն Հենց այս թագավորությունում է ծնվել և թագուհի դարձել Սպիտակաձյունիկը։ Ներկայիս ղեկավարը համարվում է արքայազն Վենդելը։ Նրա ծնողները թունավորվել են Չար Քրիստին Լյուիսի կողմից։ Չորրորդ թագավորությունը գտնվում է բոլոր թագավորությունների մեջտեղում և սահմանակից է բոլորին, որով էլ պայմանավորված է դրա կարևորությունը։ Պաշտոնական գույնը կանաչն է։
Հինգերորդ թագավորություն Հինգերորդ թագավորությունը կառավարում է Մերկ Թագավոր Չորրորդը։ Ճարպոտ և ագահ բնակիչների գլխավոր զբաղմունքը գարեջրի և երշիկների միջոցառումներն են։ Ստախոսությունը և ագահությունը այստեղ համարվում են նորմալ պահվածքներ։ Պաշտոնական գույնը բաց մանուշակագույնն է։
Վեցերորդ թագավորություն Մի ժամանակ վեցերորդ թագավորությունը կառավարում էր Թագուհի Ռապունցելը, բայց տարիներ առաջ նա քնեց, և այլևս ոչ ոք չկարողացավ նրան քնից արթնացնել։ Թագավորությունը պատված է հսկա ասեղային պատնեշով։ Պաշտոնական գույնը վարդագույնն է։
Յոթերորդ թագավորություն Այս թագավորությունը ղեկավարում են Էլֆերի թագուհի Տերևաթափը և Էլֆերի թագավոր Օլաֆը։ Այս թագավորությունը երևում է միայն մայրամուտի և լուսաբացի ժամանակ։ Այս կախարդական արարածները ապրում են մեծ լճերի ափերին։ Նրանք ոչ ընկերական են, ոչ էլ թշնամական։ Հագնում են ծիածանի բոլոր գույներով շորեր։
Ութերորդ թագավորություն Ութերորդ թագավորությունը կառավարում է Սառցե թագուհին, ով ցանկանում է ամբողջ ինը թագավորությունները կառավարել։ Պաշտոնական գույնը սպիտակն է։
Իններորդ թագավորություն Թագավորությունը պատկանում է թզուկներին։ Սա գետնային ուղիների և թունելների աշխարհն է։ Վաղ անցյալում այստեղ՝ գետնի տակ, ապրել են վիշապներ, իսկ հիմա այնտեղ գտնվում է Սպիտակաձյունիկի դամբարանը։ Թզուկները պատրաստում են կախարդական հայելին։ Նրանք զբաղվում են բանկային գործունեությամբ բոլոր ինը թագավորություններում։ Թզուկները, պահպանելով Սպիտակաձյունիկի հանդեպ մեծ սերը, միավորվել են Չորրորդ թագավորության հետ։
Տասներոդ թագավորություն Ինը թագավորության բոլոր բնակիչները գիտեն գաղտնի Տասներորդ թագավորության մասին։ Տրոլի երեխանները կախարդական հայելու միջոցով հայտնվել էին Նյու Յորքում։ Հիմա այն այլևս հորինվածք չի։ Դա բարձրագույն տեխնոլոգիաների երկիրն էր։ Այդ թագավորությունը նաև հայտնի է Ամերիկայի Միացյալ Նահանգներ անվանմամբ։

Սաունդթրեք խմբագրել

2000 թվականի փետրվարին Varese Sarabande-ը թողարկեց ֆիլմի բոլոր սաունդթրեքերով ալբոմը։ Երաժշտության հեղինակն է Էնն Դադլին (անգլ.՝ Anne Dudley)։ Ալբոմում ներգրավվել են 22 երաժշտական կոմպոզիցիաներ և մի երգ՝ Միրիամ Սթոկլիի կատարմամբ (անգլ.՝ Miriam Stockley

Թրեք Տևողություն
1 The 4 Who Saved the 9 Kingdoms 2:40
2 Standing on the Edge of Greatness 1:50
3 Six Glorious Wishes 2:03
4 Addicted to Magic 2:43
5 The House of White 2:44
6 Troll Trouble 3:45
7 Flowers Only Grow Where There Are Seeds 2:18
8 The Dwarves of Dragon Mountain 2:32
9 Nothing Escapes the Huntsman 2:26
10 A Stepmother’s Curse 3:04
11 The Dog Formerly Known as Prince 1:56
12 Blood on the Snow 1:28
13 Trolls in New York 1:25
14 Trolls in New York 1:59
15 Kissing Town 2:16
16 A Gypsy Incantation 2:21
17 These Are Dark Days 3:14
18 Seven Years Bad Luck 2:32
19 The Days of Happy Ever After Are Gone 2:13
20 When the Wild Moon Calls You 2:34
21 Still Lost in the Forest 2:57
22 Do Not Think, Become 2:19
23 Wishing on a Star 1:23

Երգեր, որ հնչել են ֆիլմում, բայց չեն ընդգրկվել սաունդթրեքերի ցանկում

  • «Night Fever» (The Bee Gees) - երգը հնչել է տրոլների գտած մագնիտոֆոնում
  • «We Will Rock You» (Queen) - Վիրջինյայի երգած երգը՝ ոչխարների և հովվուհիների մրցույթում
  • «A Whiter Shade of Pale» (Procol Harum) - ճահճում երգող սնկերի դրվագում

Ռեյթինգ խմբագրել

NBC ալիքով՝ սերիալն ուներ ոչ բարձր ռեյթինգ, և դա եղել էր շարունակության նկարելու մասին խնդրանքը մերժելու հետևանքով։

Internet Movie Database-ում «Տասներորդ թագավորությունը» ունի բավականին բարձր ռեյթինգ՝ 8,4՝ 10 հնարավորից (12763 ձայն)[4]։

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Էմմի մրցանակ՝ 2000 թվականին։

  • «Տիտրերի երևելի դիզայն» անվանակարգում հաղթանակ - Տիտրերի դիզայներ Տիմոտի Վեբեր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ինը թագավորությունների քարտեզը, իրականում, իրենից ներկայացնում է Եվրոպայի քարտեզը՝ մի փոքր փոփոխություններով։
  • Վիրջինյայի հայրը՝ Ջոն Լարոկեթը, նաև խաղացել է հսկայի դեր, որ տիտրերում անցնում է Նյու Յորքի կամրջով։

Վեպ խմբագրել

2000 թվականի փետրվարին Harper Collins Entertainment-ը ԱՄՆ-ում հրատարակեց «Տասներորդ թագավորությունը» գիրքը, որի հեղինակներն էին Քրիստին Քեթրին Ռաշը և Դինա Ուեսլի Սմիթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://live.dbpedia.org/resource/The_10th_Kingdom
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/The_10th_Kingdom
  3. '10th Kingdom' a Jumbled Fairy-Tale World // Los Angeles TimesLA: 2000. — ISSN 0458-3035; 2165-1736
  4. «User ratings for "The 10th Kingdom"» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել