Դայան Ուիսթ

ամերիկացի դերասանուհի

Դայան Ուիսթ (անգլ.՝ Dianne Wiest, մարտի 28, 1948(1948-03-28)[1][2], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի կրկնակի, «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։

Դայան Ուիսթ
Ծնվել էմարտի 28, 1948(1948-03-28)[1][2] (76 տարեկան)
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[3]
ԿրթությունՄերիլենդի համալսարան և Nurnberg American High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ակտիվ շրջան1975 - այժմ
Ընտրանի«Հաննան և նրա քույրերը», «Ծնողներ», «Փամփուշտներ Բրոդվեյի վրա»
Երեխա(ներ)2 որդեգիր երեխաներ
Պարգևներ և մրցանակներ
Դայան Ուիսթ՝ Վիքիպահեստ

Կարիերա խմբագրել

Վուդի Ալենի «Հաննան և նրա քույրերը» (1986 թվական) ֆիլմի համար Ուիսթը արժանացել է «Օսկար» մրցանակի, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Այդ հաջողությանը հետևում են մասնակցություն «Կորուսյալ տղաները» ֆիլմում, իսկ այնուհետև դեր «Ծնողները» ֆիլմում (1989 թվական), որը նշանավորվում է «Օսկար» մրցանակի անվանակարգմամբ։

1990 թվականին հետևում են նկարահանումներ Թիմ Բարթոնի «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմում։ Այնուտեև Ուիսթը կրկին վերադառնում է Ալենի մոտ, «Փամփուշտներ Բրոդվեյի վրա» (1994 թվական) ֆիլմում նկարահանումների համար։ Այդ դերակատարման համար Ուիսթը արժանանում է Ամերիկյան ակադեմիայի երկրորդ «Օսկար» մրցանակին։

Թատրոնի բեմին Ուիսթի հայտնվելը առավել հազվադեպ է լինում այն ժամանակից ի վեր, երբ նա քննադատների ճանաչմանն է արժանանում Վուդի Ալենի ֆիլմերում իր աշխատանքների համար։ 2003 թվականին Ուիսթը Ալ Պաչինոյի հետ հայտնվում է «Սալոմեա» բեմադրությունում։

Անձնական կյանք խմբագրել

Ուիսթը ծնվել է Կանզաս Սիթի քաղաքում (Միսսուրի նահանգ, ԱՄՆ), զինվորականի ընտանիքում։ Դայանն ունի երկու հարազատ եղբայր՝ Գրեգ և Դոն։ Դպրացական տարիներին ցանկանում էր դառնել բալետի պարուհի, սակայն ավելի ուշ, Մերիլենդի համալսարանում ուսանելու տարիներին, հրապուրվում է թատրոնով։ Համալսարանն ավարտում է 1969 թվականին, գիտական աստիճան ստանալով գիտության և մշակույթի բնագավառում։

Ուիսթը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել, դաստիարակում է երկու որդեգիր երեխաների (1987 և 1991 թվականների ծնվածներ)։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա բնակվել է Մանհեթենում։ 2015 թվականի սկզբին, աշխատանքի բացակայության պատճառով և հնարավորություն չունենալով վճարել հինգ հազար դոլարից քիչ ավելի վարձավճարով վարձակալած բնակարանի վճարը, Ուիսթը ստիպված էր թողնել 79-րդ փողոցի իր շքեղ բնակարանը[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ֆիլմի ռեժիսոր
1984 «Սիրահարները» Falling in Love Իզաբել Ուլու Գրոսբարդ
«Ազատները» Footloose Վի Մուր Հերբերթ Ռոսս
1985 «Կահիրեի ծիրանագույն վարդը» The Purple Rose of Cairo Էմմա Վուդի Ալեն
1986 «Հաննան և նրա քույրերը» Hannah and Her Sisters Հոլլի Վուդի Ալեն
1987 «Ռադիոյի օրերը» Radio Days Բեա Վուդի Ալեն
«Սեպտեմբեր» September Սթեֆանի Վուդի Ալեն
«Կորուսյալ տղաները» The Lost Boys Լյուսի Էմերսոն Ջոել Շումախեր
1989 «Ծնողները» Parenthood Հելեն Ռոն Հովարդ
1990 «Մկրատաձեռն Էդվարդը» Edward Scissorhands Պեգ Բոգս Թիմ Բարթոն
1991 «Փոքրիկ մարդ Թեյթը» Little Man Tate Ջեյն Գրիրսոն Ջուդի Ֆոսթեր
1994 «Փամփուշտներ Բրոդվեյի վրա» Bullets Over Broadway Հելեն Սինքլեր Վուդի Ալեն
«Փարավոնները և Ռոբերսոնները» Cops And Robbersons Հելեն Ռոբերսոն Մայքլ Ռիթչի
«Հետախույզ» The Scout բժշկուհի Մայքլ Ռիթչի
1996 «Վանդակ թռչնակների համար» The Birdcage Լուիզա Կիլի Մայկ Նիկոլս
«Գործընկեր» The Associate Սալլի Դուգան Դոնալդ Պետրի
1998 «Գործնական մագիա» Practical Magic մորաքույր Բրիջիթ Օուենս Գրիֆին Դան
«Ձիեր հմայողը» The Horse Whisperer Դայան Բուկեր Ռոբերտ Ռեդֆորդ
2000 «Տասներորդ թագավորությունը» The 10th Kingdom Չարագործ թագուհի / Քրիստին Լյուիս Դևիդ Կարսոն, Հերբերթ Ուայզ
2001 «Ես Սեմն եմ» I Am Sam Էննի Կասել Ջեսի Նելսոն
2002 «Շնորհակալություն, բժիշկ Ռեյ» Merci Docteur Rey Էլիզաբեթ Բյումոնտ Էնդրյու Լիտվակ
2004 «Դասակարգ 6. Աղետի օրը» Category 6: Day of Destruction Շիրլի Աբոթ Դյուկ Լոուրի
2006 «Ինչպես ճանաչել սեփական սուրբերին» A Guide to Recognizing Your Saints Ֆլորի Դիտո Մոնտիել
2007 «Նվիրում» Dedication Քերոլ
«Սիրահարվել եղբոր հարսնացուին» Dan in Real Life Նանա Պիիտեր Հեջես
2008 «Ուղևորներ» Passengers Տոնի Ռոդրիգո Գարսիա
«Նյու Յորք, Նյու Յորք» Synecdoche, New York Ելեն Բասկոմբ/Միլիսենթ Վիմս Չարլի Կաուֆման
2010 «Ճագարի բույն» Rabbit Hole Նեթ Ջոն Քեմերոն Միթչել
2012 «Ամենամոտիկ ընկերը» Darling Companion Պեննի Լոուրենս Կեզդան
2014 «Ստորացում» The Humbling Քերոլ Բաի Լևինսոն
2015 - այժմ Կյանքը մանրամասնորեն Life in Pieces Ջոան Շորթ

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Ներկայացված են հիմնական մրցանակները և անվանակարգումները։ Ամբողջական ցանկը տես IMDb.com-ում։

Մրցանակներ խմբագրել

  • 1987 թվական - «Օսկար» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Հաննան և նրա քույրերը» ֆիլմի համար։
  • 1995 թվական - «Օսկար» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «փամփուշտներ Բրոդվեյի վրա» ֆիլմի համար։
  • 1995 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «փամփուշտներ Բրոդվեյի վրա» ֆիլմի համար։
  • 1995 թվական - ԱՄՆ Կինոդերասանների Գիլդիայի մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «փամփուշտներ Բրոդվեյի վրա» ֆիլմի համար։
  • 1997 թվական - «Էմմի» մրցանակ - լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական սերիալում, «Ճանապարհ Էլվոնլի» հեռուստասերիալի համար։
  • 2008 թվական - «Էմմի» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում, «Բուժում» հեռուստասերիալի համար։

Անվանակարգումներ խմբագրել

  • 1987 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Հաննան և նրա քույրերը» ֆիլմի համար։
  • 1988 թվական - BAFTA մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Ռադիոյի օրերը» ֆիլմի համար։
  • 1990 թվական - «Օսկար» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Ծնողները» ֆիլմի համար։
  • 1990 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Ծնողները» ֆիլմի համար։
  • 1999 թվական - «Էմմի» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ ֆիլմում, «Նոյ Դիրբորնի սովորական կյանքը» հեռուստաֆիլմի համար։
  • 2009 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի-սերիալում, հեռուստասերիալում կամ հեռուստաֆիլմում, «Բուժում» հեռուստասերիալի համար
  • 2009 թվական - «Էմմի» մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում, «Բուժում» հեռուստասերիալի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #114224587 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. «Oscar-winning actress Dianne Wiest is forced to leave NYC apartment after not finding enough work to pay rent». Daily Mail. 24 января 2015. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Դայան Ուիսթը (անգլ.) Internet Movie Database կայքում

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայան Ուիսթ» հոդվածին։