Տանտունի, այս ուտեստը պատկանում է թուրքական խոհանոցին, պատրաստվում է մսից և լոլիկից, այն համարվում է արագ սնունդ։ Տանտունին առաջին անգամ ներկայացվել է Մերսին քաղաքում։ Տանտունի պատրաստելու համար անհրաժեշտ է մանր կտրատած կամ ծեծած հորթի միս, հնարավոր է նաև հավի միս։ Կտրատած միսը նախ եփվում է աղաջրի մեջ հետո տապակվում թավայում, որին էլ ավելացվում է մանր շերտատած լոլիկը ցանկալի է առանց կեղևի։ Ստացված զանգվածին ավելացվում է բուսայուղ, կծու պղպեղ և համեմունքներ։ Տանտունին ծառայում է որպես միջուկ լավաշի կամ սովորական հացի համար։ Նախքան լցոնելը լավաշը կամ հացը թաթախվում է զագվածի մեջ հյութը ներծծելու համար։ Ըստ ցանկության ավելացվում է կանաչի և սոխ։

Տանտունի
Tantini, Dontuni
Թուրքական խոհանոց
Ենթատեսակdürüm? և մսային ուտեստ
Առաջացման երկիր Թուրքիա
Բաղադրամասեր
ՀիմնականՄիս, լոլիկ, կծու պղպեղ
 Tantuni Վիքիպահեստում