Տանյա Կարիշիկ-Կոշարաց

բիաթլոնիստուհի, դահուկավազորդուհի

Տանյա Կարիշիկ-Կոշարաց (բոս․՝ Tanja Karišik-Košarac, tǎɲa karǐʃik. հուլիսի 23, 1991(1991-07-23)[1][2][3], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4][5]), ծնունդով Սերբական Հանրապետությունից բիաթլոնիստուհի[7] և դահուկավազորդուհի[8], IBU գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, ձմեռային երեք օլիմպիադաների մասնակից։ Ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինան։ Ամուսինը՝ Նեմանյա Կոշարացը, նույնպես բիաթլոնիստ է և նույնպես ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինան։

Տանյա Կարիշիկ-Կոշարաց
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ, դահուկորդ և լեռնադահուկորդ
Երկիր՝ Բոսնիա և Հերցեգովինա և  ՀՍՖՀ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 23, 1991(1991-07-23)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր՝Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4][5]
168 սանտիմետր[6]
Քաշ՝55 կիլոգրամ[6]

Կենսագրություն

խմբագրել

Տանյա Կարիշիկը ծնվել է 1991 թվականի հուլիսի 23-ին։ Սպորտով զբաղվելու հետ մեկտեղ ուսուցչություն է անում։ Սերբերենից զատ՝ տիրապետում է բոսնիերենին ու անգլերենին[9]։

Դահուկավազքով զբաղվում է 2003 թվականից։ Ներկայումս դահուկասպորտի Romanija ակումբի անդամ է. այստեղ նրան մարզում է Տոմիսլավ Լոպատիչը[9]։

Տանյան մասնակցել է աշխարհի բազմաթիվ առաջնությունների և ձմեռային երեք օլիմպիադաների։ Բարձր արդյունքներով առանձնապես աչքի չի ընկել։ Համեմատաբար հաջող է հանդես եկել ամռանն անցկացվող մրցումներում. 2010 թվականին Սլովակիայի Բրեզնո Օսրբլի քաղաքում անցկացված կրոս-բիաթլոնի IBU-ի գավաթի խաղարկության մրցումներում գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://olympic-athletes.pointafter.com/l/3109/Tanja-Karisik
  2. 2,0 2,1 http://i.nbcolympics.com/athletes/athlete=15519/index.html
  3. 3,0 3,1 http://data.fis-ski.com/dynamic/athlete-biography.html?sector=CC&competitorid=131461&type=result
  4. 4,0 4,1 4,2 http://www.sports-reference.com/olympics/friv/birthplaces.cgi?id=729
  5. 5,0 5,1 5,2 http://www.biathlonworld.com/en/athletes/do/showathlete.html?IBUId=BTBIH22307199101
  6. 6,0 6,1 Olympedia — 2006.
  7. Biografija na sajtu Međunarodne biatlonske federacije
  8. Biografija na sajtu Međunarodne skijaške federacije Mrtav link|datum=Novembar 2019 |bot=InternetArchiveBot
  9. 9,0 9,1 «Tanja Karisik-Kosarac» (անգլերեն). Pyeongchang 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  10. «Кросс-биатлон. Кубок IBU. Чешка Чорна и Мирослав Матяшко одержали победы в спринтах». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանյա Կարիշիկ-Կոշարաց» հոդվածին։