Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վորոշիլովյան հրաձիգ

«Վորոշիլովյան հրաձիգը» (ռուս.՝ Ворошиловский стрелок), ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի կողմից 1999 թվականին նկարահանված ռուսական գեղարվեստական ֆիլմ, դրամա։

Վորոշիլովյան հրաձիգը
ռուս.՝ Ворошиловский стрелок
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրդրամա
Թեմավրեժ
Թվական1999
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
ՊրոդյուսերԻգոր Տոլստունով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պորոխովշիկով, Yuri Polyakov? և Ստանիսլավ Գովորուխին
ԴերակատարներՄիխայիլ Ուլյանով, Աննա Սինյակինա, Ալեքսանդր Պորոխովշիկով, Վլադիսլավ Գալկին, Իրինա Ռոզանովա, Իլյա Դրևնով, Ալեքսեյ Մակարով, Մարատ Բաշարով, Սերգեյ Գարմաշ, Ալեքսեյ Շևչենկով, Օլեգ Կոմարով, Գեորգի Խաչատուրի Մարտիրոսյան, Վլադիմիր Սեմագո, Կարեն Մուրադյան, Սերգեյ Ապրելսկիյ և Վյաչեսլավ Գոլոդնիկով
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
ԿինոընկերությունProfit
Տևողություն95 րոպե
IMDbID 0200267

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նկարահանված է Վիկտոր Պրոնինի «Կինը չորեքշաբթի օրերին» վեպի հիման վրա։

Ամառ՝ 1999 թվական։ Թոշակառու Իվան Ֆյոդորովիչ Աֆոնինը, ով Հայրենական մեծ պատերազմի վետերան է, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի և «Կարմիր աստղ»-ի շքանշանակիր, նախկին երկաթուղային բանվոր, ապրում է համեստ պայմաններում, իր սիրելի և միակ թոռնուհու՝ Կատյայի հետ։ Իսկ հարևան տանը ապրում է գործարար Բորիս Չուխանովը, ով ամեն չորեքշաբթի մարմնավաճառներ է հրավիրում և զվարճանում իր երկու ընկերների հետ։

Հունիսի 30-ի երեկոյան, տեսնելով երաժշտական ուսումնարանից վերադարձող համեստ և միամիտ ուսանողուհի Կատյա Աֆոնինային, տղաները Բորիսի տարեդարձը շնորհավորելու պատրվակով հրավիրում են նրան տուն՝ պատճառաբանելով, թե իբր Բորիսի ծննդյանը նույնիսկ դպրոցական ընկերները չեն եկել։ Կատյան ընդունում է հրավերը, սակայն երբ արդեն ցանկանում է հեռանալ, նրան ստիպողաբար ննջարան են տանում, որտեղ հերթով բռնաբարում են։ Ոճրագործությունից հետո տղաներից մեկը լկտիաբար փորձում է հանգստացնել նրան՝ առաջարկելով ամուսնանալ իր հետ, ապա գումար տալիս, բայց Կատյան, դուրս փախչելով տանից, դեն է գցում գումարը և արցունքներն աչքերին տուն վերադառնում։

Աֆոնինը, իմանալով բռնաբարության մասին վերցնում է կացինը և շտապում հաշվեհարդար տեսնել, բայց նրան հասցնում է կանգնեցնել թաղային Պոդբերյոզկինը, ով ապրում էր հարևանությամբ։ Իմանալով միջադեպի մասին և հասկանալով, որ ծերունին չի կարող հաղթել երեք առողջ տղաներին, նրան տուն է ուղեկցում, ապա ոստիկանություն կանչում կապիտան Կաշաևի գլխավորությամբ։ Վերջինս կարողանում է արագորեն տղաների անկեղծ խոստովանությունը ստանալ։ Այդ պահին հարևանների կանչով գալիս է գնդապետ Պաշուտինը՝ տղաներից մեկի՝ Վադիմի հայրը, ովփորձում է բանակցել, սակայն կապիտանը համառում է։ Այնուամենայնիվ, արդեն հաջորդ օրը քննիչը չի ընդունում Կատյայի ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ չկա որևէ ապացույց, իսկ տղաները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Դատախազությունում նույնպես մերժում են, խորհուրդ տալով պապիկին ավելի լավ դաստիարակել թոռնուհուն։ Արդյունքում հանցագործները ազատության մեջ են մնում։

Իվան Աֆոնինը արդեն հույս չունի արդարադատությունից, և որոշում է ինքնուրույն գործել։ Հայրենի գյուղում վաճառելով հայրական տունը, նա ուղևորվում է Մոսկվա և ապօրինի զինավաճառներից խլացուցիչով դիպուկահար հրացան ձեռք բերում։ Զենքը փորձարկելիս նա հիշում է իր մարտական երիտասարդությունը և ճշգրիտ խոցում թիրախը։ Զինավաճառներից մեկը հիացած կրակոցով նրան կոչում է «վորոշիլովի հրաձիգ»։

Վերադառնալով տուն՝ նա տեսնում է իրեն հյուր եկած Կատյայի մորը, ում մտքում միայն փողն ու տղամարդիկ են, իսկ դստեր հետ տեղի ունեցածին նա շատ անտարբերորեն էր մոտենում։ Իմանալով, որ հայրը վաճառել է տունը, դուստրը պահանջում է իր մասնաբաժինը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նա գումար կվերցնի գնդապետ Պաշուտինից, ով արդեն փորձել էր այդ ճանապարհով հաշտվել Աֆոնովի հետ, թեև ապարդյուն։ Ծերունին, լսելով դա, անմիջապես տանից դուրս է շպրտում աղջկան։ Այնուհետև, հենց նույն գիշերը նա հրացանը տանում է հարևանուհու բնակարան, ով մի քանի օր առաջ երեք շաբաթով գյուղ էր մեկնել և բանալին թողել էր ծերունու մոտ։ Այդ բնակարանը գտնվում էր հենց ծերունու բնակարանի դիմաց, այդտեղից հարմար էր իրականացնել Լինչի դատաստանը։

Իվան Ֆյոդորովիչը սկսում է հերթականությամբ վրեժխնդիր լինել տղաներից, բայց միայն չորեքշաբթի օրերին՝ նախապես նշումներ կատարելով օրացույցում։ Առաջին կրակոցը, որ հնչեց հուլիսի 28-ին, լրջորեն վիրավորեց Զվորիգինին, որը ոտքերի միջև մի շիշ շամպայն էր պահել։ Թեև նրան շտապ օգնության հասան այնուամենայնիվ նա անդամահատվեց։ Այնուհետև (օգոստոսի 4-ին) վետերանը կրակում է Բորիսի նոր մեքենայի բենզաբաքին, որի հետևանքով մեքենան պայթում է, արդյունքում մեքենան ամբողջությամբ այրվում է։ Բորիսը հրաշքով փրկվում է, բայց լուրջ այրվածքներ է ստանում մեջքի, հետույքի և սեռական օրգանների շրջանոմ։

Գնդապետ Պաշուտինը որդու հետ խոսակցություններից և հետևողական քննություններից հետո, հասկանում է, որ այս ամենը պատահականություն չէ և հետաքննություն է սկսում։ Հենց քննիչների հարցաքննության ժամանակ, բանալիների հետևից Աֆոնինի տուն է գալիս գյուղ մեկնած հարևանուհին։ Քննիչները ուղևորվում են հարևանուհու բնակարան, զենքի կամ փամփուշտի հետքերով, սական որոնումները արդյունք չեն տալիս։ Թաղային Պոդբերյոզկինը, ով համակրում էր ծերունուն և նրա թոռնուհուն, գուշակելով ծերունու գործողությունները հասցրել էր գաղտնի վերցնել հրացանը։ Չնայած դրան, գնդապետը սպառնում է ծերունուն, ի պատասխան Աֆոնինը ընդհատում է նրան՝ ասելով, որ արդեն ուշ է։ Այս լսելով՝ գնդապետը սարսափահար վազում է՝ տուն վախենալով որդու կյանքի համար։ Չկարողանալով գտնել տան բանալիները՝ ատրճանակով կրակում է կողպեքին, որպեսզի բացի դուռը, սակայն որդին, մտածելով, որ վրիժառուն եկել է իր հետևից, հրացանով անզգուշորեն կրակում է հոր որովայնին։ Հոր հետ ժամանած քննիչը խլում է ատարճանակը, ապա շտապօգնություն և հոգեբուժարան զանգահարում։ Իսկ սառնարանի հետևում թաքնված որդին խելագարության է հասնում։

Ավելի ուշ Աֆոնինին կանգնեցնում է թաղային Պոդբերյոզկինը և ցույց տալիս հրացանը՝ հասկացնելով, որ լավ չէ, երբ որտեղ ասես ապրանք ես թողնում (նկատի ունենալով հրացանը)։ Իմանալով, որ ծերունին գյուղում էլ տուն չունի, նա որպես գործիք ոչ ֆորմալ առգրավում է հրացանը, ծերունին շնորհակալություն է հայտնում նրան և վերադառնում տուն։

Ֆիլմի վերջում չիմանալով գնդապետի և նրա որդու հետ տեղի ունեցածի մասին Աֆոնինը վերադառնում է տուն, որտեղ նրան սպասում էր թոռնուհին, ով կորցրել էր կյանքի նկատմամբ իր հետաքրքրությունը։ Հանկարծ նա լսում է, թե ինչպես է թոռնուհին կիթառի նվագակցությամբ երգում «Միայնակ ակորդեոն» երգը, և հասկանում որ Կատյան կյանքի է կոչվել։ Ծերունու աչքերը լցվում են երջանկության արցունքներով։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Միխայիլ Ուլյանով Իվան Ֆյոդորովիչ Աֆոնին
Աննա Սինյակինա Կատյա Աֆոնինա
Ալեքսանդր Պորոխովշիկով Պաշուտին
Վլադիսլավ Գալկին Պոդբերյոզկին
Իրինա Ռոզանովա Օլգա Աֆոնինա, Կատյայի մայրը
Իլյա Դրևնյով Վադիմ Պաշուտին
Ալեքսեյ Մակարով Բորիս
Մարատ Բաշարով Իգոր Զվորիգին
Սերգեյ Գարմաշ Կաշաև, ոստիկանության պետ
Կարեն Մուրադյան Դավիթ
Վլադիմիր Սեմագո Շևելյով, քննիչ

Արտաքին հղումներ խմբագրել