Վովա Սիդորովի մասին (ռուս.՝ Про Сидорова Вову), ռեժիսոր Էդուարդ Նազարովի խորհրդային նկարված մուլտֆիլմը, ըստ Էդուարդ Ուսպենսկու համանուն բանաստեղծության մոտիվների։ Պրեմիերան կայացել է Հեռավոր Արևելքի զորամասերից մեկում։

Վովա Սիդորովի մասին
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորԷդուարդ Նազարով
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումՍերգեյ Յուրսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն603 s
Թվական1985

Սյուժե

խմբագրել

Վովա Սիդորովը մեծ ընտանիքի միակ երեխան է։ Մանկությունից ի վեր նրան խնամել է հարազատների մի մեծ խումբ, որոնք կատարում էին նրա ցանկացած քմահաճույքը։ Ամեն ինչ սկսվում էր վաղ առավոտվանից, երբ պետք էր Վովային ինչ որ բան տալ, ինչ-որ տեղ տանել և այլն։

Զինկոմիսարիատից եկած ծանուցումն ամեն ինչ գլխիվայր է շրջում, և այդ ժամանակ Վովա Սիդորովը Կարմիր բանակ է մեկնում իր բազմաթիվ ազգականների հետ։ Զորամասում նա հայտնվում է, իհարկե, իր մայրիկի հետ։ Այդպիսի չլսված հանդգնության մասին ոչ ոք չէր համարձակվում զեկուցել մարշալին, և Վովան ու մայրիկն անցնում են ծառայության։ Շուտով նրանց միանում են պապիկը, տատիկը և մորաքույրը, և բոլոր նրանք սկսում են ծառայել գլխավոր հերոսի փոխարեն։ Բավական չէ, որ մայրիկը լվանում է նրա ինքնաձիգը, ամբողջ ընտանիքն էլ մասնակցում է զորավարժություններին. Վովայի մորաքույրը դառնում է զինվորական հանձնակատար, տատիկը և պապիկը` հետախույզներ, իսկ մնացածը` տարբեր այլ բաներ։

Այդպիսի խայտառակություն զորամասը դեռ չէր տեսել։ Սակայն հեռագիր է գալիս, որտեղ գրված էր. «Կողմնակի անձանց հեռացնել։ Վերջ»։ Արդյունքում հրամանատարը հեռացնում է Վովայի հարազատներին, և վերջինս ինքնուրույն է դառնում։ Նրա համար դժվար էր, սակայն մնացած զինվորները խոստանում են, որ կարող են նրան կարգին զինվոր ու մարդ դարձնել։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Զինվորական կենցաղի դրվագները ռեժիսորի անձնական փորձից են, քանի որ Էդուարդ Նազարովը 3 տարի ծառայել է ԳԳերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում։
  • Մուլտֆիլմի նկարահանումների ժամանակ Նազարովին մի սարսափելի երազ էր հետապնդում. զինկոմիսարիատում նրան կրկին բանակ են ուղարկում` չնայած զորակոչիկի բոլոր հավաստիացումներին։ Հենց մուլտֆիլմն նկարահանումներն ավարտվում են, ավարտվում է նաև երազը։
  • Ըստ Էդուար Ուսպենսկու` այս մուլտֆիլմը նրա ամենասիրելի էկրանավորումն է։
  • Մուլտֆիլմի լեյտմոտիվը դարձել է Վլադիմիր Շաենսկու «Երկու ձմեռներ անց» երգը` ըստ Միխայիլ Պլյացկովսկու բանաստեղծության։ Օգտագործվել են նաև Ռայմոնդ Պաուլսի «Կանաչ լույս» և «Առանց ինձ» երգերը։

Հեղինակներ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ` Էդուարդ Ուսպենսկի, Էդուարդ Նազարով
  • Կինոռեժիսոր և բեմադրող նկարիչ` Էդուարդ Նազարով
  • Օպերատոր` Միխայիլ Դրույան
  • Ձայնային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ`
  • Ռեժիսիորի օգնական` Տատյանա Լիտկո
  • Նկարիչներ`
    • Վիկտոր Չուգուևսկի
    • Իգոր Օլեյնիկով
    • Գենադի Մորոզով
    • Վիկտորյա Մակինա
    • Ելենա Կաչկովա
    • Աննա Չիստովա
  • Մոնտաժող` Մարգարիտա Միխեևա
  • Հեղինակի տեքստը կարդում է` Սերգեյ Յուրսկին
  • Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Նկարահանող խմբի տնօրեն` Վ. Եգորշին

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել
  • 1986 թվական- 19-րդ Համամիութեական կինոփառատոն (Ալմա-Աթա)-Մուլտֆիլմերի բաժնի մրցանակ[1]։
  • 1988 - Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ։

Վերաթողարկում DVD ձևաչափով

խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Masters of Russian Animation Volume 3» մուլտֆիլմերի հավաքածուում, որտեղ ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.539.
  2. DVD «Masters of Russian Animation Volume 3»

Արտաքին հղումներ

խմբագրել