Որս (մուլտֆիլմ)
Որս (ռուս.՝ Охота), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Էդուարդ Նազարովը 1979 թվականին։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Էդուարդ Նազարով |
Սցենարիստ | Ալեքսանդր Կոստինսկի և Էդուարդ Նազարով |
Երաժշտություն | Ալեքսանդր Գրադսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 612 s |
Թվական | 1979 |
Մուլտֆիլմում օգտագործվել է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունը։
Սյուժե
խմբագրելՄեծ քաղաքի փողոց՝ բարձր տներ, լուսավորված ցուցափեղկեր, շտապող անցորդներ, ավտոմեքենաների հոսք․․․ Տղան մտնում է որսորդական խանութ, դիտում է պատից կախված նկարներն ու հաղթանշանները և պատկերացնում, թե ինքը աֆրիկյան սավաննայում է։ Վսեմ քայլում են փղերը, ընձուղտներն ակացիա են ուտում, կռունկները պարում են։ Հավալուսները ձկներ էր բռնում, իսկ ջրի մեջ նստած են գետաձիերը։ Սավաննայում վազում են զեբրերը, այծքաղները, ջայլամները։ Շրջապատում կյանքը եռում է։ Եվ հանկարծ տղան ծառի տակ առյուծ է տեսնում, իսկ կողքը` լիցքավորված հրացանով իսկական որսորդին։ Տղան հասցնում է կրակել առաջինը և կպչում է ուղիղ որսորդի ճակատին։ Առյուծը փախչում է․․․
«Տղա՜, խանութը փակվում է», արտաբերում է վաճառողը։ Երազանքները ցրվում են, և տղան նորից դուրս է գալիս քաղաքի աղմկոտ փողոց։
Ստեղծում
խմբագրել- Սավաննայի տեսարանում օգտագործվում է Բախի երաժշտությունը, իսկ քաղաքային տեսարանում հնչյում է Ալեքսանդր Գրադսկու երաժշտությունը։
Հեղինակներ
խմբագրել- Տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
- Խմբագիր՝ Ելենա Միխայլովա
- Մոնտաժող՝ Նատալյա Ստեպանցևա
- Օգնականներ՝ Ե․ Կարավաևա, Ի․ Կուլակովա, Դ. Կուլիկով, Ե․ Կունակովա, Տ․ Լիտկո, Տ․ Սոկոլսկայա
Փառատոներ և մրցանակներ
խմբագրելՄուլտֆիլմն արժանացել է մի շարք փառատոնների մրցանակների[1].
- 1979 - Համամիութենական կինոփառատոն Կիևում-Լավագույն ֆիլմ
- 1980 - Միջազգային կինոփառատոն Ուեսկայում (Իսպանիա)-Լավագույն ֆիլմ
- 1980 - Մուլտֆիլմերի երրորդ միջազգային կինոփառատոն Էշպինյուում (Պորտուգալիա)-«Հանդիսատեսի համակրանք» մրցանակ
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրելՄուլտֆիլմը վերաթողարկվել է DVD ձևաչափով «Masters of Russian Animation Volume 3» մուլտֆիլմերի ժողովածուում։
«Հեքիաթների հեքիաթ» (1979) Յուրի Նորշտեյն,
«Որս» (1979), Էդուարդ Նազարով,
«Վերջին որս» (1982), Վալենտին Կարավաև,
«Կար-չկար, մի շուն կար» (1982) Էդուարդ Նազարով,
«Մրջունի ճանապարհորդությունը» (1983) Էդուարդ Նազարով,
«Առյուծն ու ցուլը» (1983) Ֆյոդոր Խիտրուկ,
«Գայլն ու հորթը» (1984) Միխայիլ Կամենեեցկի,
«Զավեշտախաղ» (1981) Իդեյ Գառանին,
«Հին սանդուղքը» (1985) Ալեքսանդր Գորլենկո,
«Թագավորական սենդվիչ» (1985) Անդրեյ Խրժանովսկի,
«Սիդորով Վովայի մասին» (1985) Էդուարդ Նազարով[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Որս»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Որս» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Որս» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում