Վոնգեչի Մուտու (անգլ.՝ Wangechi Mutu, հունիսի 22, 1972(1972-06-22)[1][2][3], Նայրոբի, Քենիա[4]), քենիացի ժամանակակից նկարչուհի։

Վոնգեչի Մուտու
Ծնվել էհունիսի 22, 1972(1972-06-22)[1][2][3] (50 տարեկան)
ԾննդավայրՆայրոբի, Քենիա[4]
ՔաղաքացիությունFlag of Kenya.svg Քենիա[5] և Flag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԵյլի արվեստի դպրոց, Քուփեր Յունիոն և UWC Atlantic College?
Մասնագիտություննկարչուհի, վիզուալ արտիստ, քանդակագործ, գծանկարիչ, collagist և ինստալյացիոն արտիստ
Ոճաֆրոֆուտուրիզմ և ժամանակակից արվեստ[4]
Ժանրsocial-artistic project?[6] և Ֆիգուր[6]
Պարգևներ
Կայքwangechimutu.com
Commons-logo.svg Wangechi Mutu Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մուտուն ծնվել է 1972 թվականին Քենիայի Նայրոբի քաղաքում։ Ապրում և աշխատում է ԱՄՆՆյու Յորքի Բրուքլին բնակավայրում։

Վոնգեչի Մուտուի ստեղծագործական խումբը մասնակցել է Մոսկվայի ժամանակակից արվեստի 5-րդ բիենալեի հիմնական նախագծին, որը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 20-ը[7]։

ԿրթությունԽմբագրել

Վոնգեչի Մուտուն կրթություն է ստացել Լորետո Մսոնգարի վանքում (1978-1989), այնուհետև ուսանել է Ուելսում՝ Ատլանտիկայի միացյալ համաշխարհային քոլեջում։ 1990-ական թվականներին Մուտուն տեղափոխվել է Նյու Յորք՝ մասնագիտանալով արվեստի և մարդաբանության ոլորտում Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում և Փարսոնսի դիզայնի դպրոցում։ 1996 թվականին Կուպերի միությունում ստացել է արվեստի և գիտության բակալավրի աստիճան, իսկ 2000 թվականին Եյլի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։

ՍտեղծագործությունԽմբագրել

Լինելով ծնունդով քենուհի՝ Վոնգեչի Մուտուն ստացել է քանդակագործի և մարդաբանի կրթություն։ Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում ուսումնասիրում է կնոջ ու մշակութային ինքնությունների հակասությունները, հղում դրանք գաղութատիրական պատմություններին, ժամանակակից աֆրիկյան քաղաքականությանը և միջազգային նորաձևության արտադրությանը։ Համակցելով հանդեսների, ներկված մակերեսների և գտածո նյութերի կերպարները, Մուտուի կոլաժները հիշեցնում են փոխպատվաստման վիրաբուժություն և բիոնային պրոթեզավորում։ Մուտուի ձևերը միաժամանակ վանող են և գրավիչ, հնագույն և ֆուտուրիստական, բռնությունից նկարչուհին ստեղծել է գրավիչ գեղեցկություն։ Նրա աշխատանքը ցույց է տալիս ինքնության ճգնաժամը, երբ որոշակի մշակույթի ծագումն ու պատկանելիությունը դառնում են անհանգստացնող և վտանգավոր տարածք։

Մուտուի աշխատանքները ցուցադրվում եմ համաշխարհային թանգարաններում և պատկերասրահներում, ներառյալ՝ Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Մայամիի Պերես արվեստի թանգարանում, Լոնդոնի Թեյթ Մոդեռն ժամանակակից պատկերասրահում, Նյու Յորքի Հառլեմ ստուդիա-թանգարանում, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի Կունստպալաստ թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում։

Անձնական ցուցադրություններԽմբագրել

  • 2003՝ Pagan Poetry, Susanne Vielmetter Los Angeles Projects, Los Angeles, CA
  • 2003՝ Creatures, Jamaica Center for the Arts and Learning, Queens, NY

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել