Էթել Լիլիան Վոյնիչ
Էթել Լիլիան Վոյնիչ (անգլ.՝ Ethel Lilian Voynich, մայիսի 11, 1864[1][2], Բելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հուլիսի 27, 1960[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իռլանդացի և անգլիացի գրող, կոմպոզիտոր։
Էթել Լիլիան Վոյնիչ անգլ.՝ Ethel Lilian Voynich | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 11, 1864[1][2] |
Ծննդավայր | Բելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Մահացել է | հուլիսի 27, 1960[1] (96 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Երկեր | Բոռը |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակտիվիստ, կոմպոզիտոր, արձակագիր, թարգմանչուհի և սուֆրաժիստ |
Ամուսին | Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչ |
Ծնողներ | հայր՝ Ջորջ Բուլ[3], մայր՝ Մարի Էվերեստ Բուլ[3] |
![]() |
Վոյնիչը բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Ջորջ Բուլի դուստրն է և Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի կինը։
Կենսագրություն Խմբագրել
Ծնողներ Խմբագրել
Իր հորը նա փաստացի չի ճանաչել, քանի որ հայրը մահացել է նրա ծնվելուց առաջ։ Նրա մայրը՝ Մերի Էվերեսթը եղել է տաղանդավոր մաթեմատիկոս, և մաթեմատիկայի ուսուցչուհի։ Նրանց ընտանիքը դեռ շատ վաղուց հայտնի է եղել ամբողջ աշխարհում, որովհետև Մերիի հորեղբոր՝ Ջորջ Էվերեսթի անունով է կոչվում Հիմալայների ամենաբարձր կետը ՝ Էվերեստը։
Պատանեկություն Խմբագրել
1882 թվականին Էթելը ստացել է մի փոքր ժառանգություն և ընդունվել է Բեռլինի երաժշտական կոնսերվատորիա որպես դաշնակահարուհի։ Ժամանելով Լոնդոն, նա հանդիպել է ներգաղթյալների հետ, որոնց մեջ էր ռուս գրող Սերգեյ Կռավչինսկին։ Գրողը շատ երկար պատմել է իր և իր երկրի ՝ Ռուսաստանի մասին։ Էթելը մեծ ցանկություն է ունեցել լինել Ռուսաստանում, որը իրականացրել է 1882 թվականին։ Նա Ռուսաստանում աշխատել է 2 տարի որպես դաստիարակչուհի և երաժշտության ուսուցչուհի։
Ամուսնություն Խմբագրել
1882 թվականին ամուսնացել է Միխայիլ Վիլֆրեդ Վոյնիչի հետ և տեղափոխվել Անգլիա։
Գործունեություն Խմբագրել
«Բոռ» Խմբագրել
Լինելով ռուս գրող Կռավչինսկու հետ ունեցած շփման ազդեցության տակ և կարդալով իտալական հայրենասերների կենսագրությունը գրել է «Բոռ»ը։ Նա ստեղծել է իր հերոսի՝ Արթուր Բերտոնի պատկերն ու բնավորությունը։ Նույն կեղծանունն ուներ հույն հայտնի փիլիսոփա Սոկրատեսը։ 1897 թվականին «Բոռ»ը հրապարակվում է ԱՄՆ-ում և Անգլիայում։ Հաջորդ տարի, Ռուսաստանում է հայտնվում ռուսերեն թարգմանությամբ, որտեղ ունենում է մեծ հաջողություն։ Ավելի ուշ գիրքը բազմիցս հրատարակվել է տարբեր լեզուներով։
1928, 1955, 1980 թվականներին Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանվել է «Բոռը» ֆիլմը։
Այլ ստեղծագործություններ Խմբագրել
1895 թվականին նա գրել է «Ռուսաստանի հումորը» (ռուս.՝ Юмор России) գիրքը։ Միևնույն ժամանակ նա անգլերեն լեզվով թարգմանում է շատ ռուս գրողների ու բանաստեղծների գրքեր։
1901 թվականին նա ավարտում է «Ջեք Ռեյմոնդ» վեպը։
1911 թվականին նա անգլերեն է թարգմանել Տարաս Շևչենկոյի քնարական վեց բանաստեղծություններ։
Ավելի ուշ, երկար ժամանակ նա ոչինչ չի գրել և չի թարգմանել, միայն զբաղվել է երաժշտական գրականությամբ։ Նա ստեղծել է մի քանի երաժշտական աշխատանքներ, որոնցից ամենահաջողվածը «Բաբելոն» երաժշտական երկն է։
Մահ Խմբագրել
Էթել Լիլիան Վոյնիչը մահացել է 1960 թվականի հուլիսի 27-ին 96 տարեկանում։ Համաձայն իր կտակի, նրա մարմինը այրել են և մոխիրը սփռել Նյու Յորքի կենտրոնական այգում։
Ստեղծագործություններ Խմբագրել
- Բոռ
- Կոտրված ընկերություն
- Հանիր քո կոշիկը
- Ջեք Ռեյմոնդ
- Օլիվիա Լեթեմ
Ծանոթագրություններ Խմբագրել
Հղումներ Խմբագրել
- Էթել Վոյնիչ. Հոդված «Вокруг света» ամսագրից Archived 2007-09-26 at the Wayback Machine.
- http://www.peoples.ru/art/literature/prose/roman/voynich/
- Էթել Լիլիան Վոյնիչ — գրողի տաղանդի մասին Archived 2006-08-10 at the Wayback Machine.
- http://www.ojstro-voynich.narod.ru - Բոռը Էսպերանտո լեզվով
- 1959 British Pathé Footage of Visit to Ethel Lilian Voynich in New York by Soviet Ballet delegation Archived 2011-06-11 at the Wayback Machine.