Էթել Լիլիան Վոյնիչ
Էթել Լիլիան Վոյնիչ (անգլ.՝ Ethel Lilian Voynich, մայիսի 11, 1864[2][3], Բելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հուլիսի 27, 1960[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իռլանդացի և անգլիացի գրող, կոմպոզիտոր։
Էթել Լիլիան Վոյնիչ անգլ.՝ Ethel Lilian Voynich | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Ethel Lilian Boole[1] |
Ծնվել է | մայիսի 11, 1864[2][3] |
Ծննդավայր | Բելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 27, 1960[2] (96 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակտիվիստ, կոմպոզիտոր, արձակագիր, թարգմանչուհի և սուֆրաժիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Բոռը |
Ամուսին | Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչ |
Ethel Lilian Voynich Վիքիպահեստում |
Վոյնիչը բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Ջորջ Բուլի դուստրն է և Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի կինը։
Կենսագրություն
խմբագրելԾնողներ
խմբագրելԻր հորը նա փաստացի չի ճանաչել, քանի որ հայրը մահացել է նրա ծնվելուց առաջ։ Նրա մայրը՝ Մերի Էվերեսթը եղել է տաղանդավոր մաթեմատիկոս, և մաթեմատիկայի ուսուցչուհի։ Նրանց ընտանիքը դեռ շատ վաղուց հայտնի է եղել ամբողջ աշխարհում, որովհետև Մերիի հորեղբոր՝ Ջորջ Էվերեսթի անունով է կոչվում Հիմալայների ամենաբարձր կետը ՝ Էվերեստը։
Պատանեկություն
խմբագրել1882 թվականին Էթելը ստացել է մի փոքր ժառանգություն և ընդունվել է Բեռլինի երաժշտական կոնսերվատորիա որպես դաշնակահարուհի։ Ժամանելով Լոնդոն, նա հանդիպել է ներգաղթյալների հետ, որոնց մեջ էր ռուս գրող Սերգեյ Կռավչինսկին։ Գրողը շատ երկար պատմել է իր և իր երկրի ՝ Ռուսաստանի մասին։ Էթելը մեծ ցանկություն է ունեցել լինել Ռուսաստանում, որը իրականացրել է 1882 թվականին։ Նա Ռուսաստանում աշխատել է 2 տարի որպես դաստիարակչուհի և երաժշտության ուսուցչուհի։
Ամուսնություն
խմբագրել1882 թվականին ամուսնացել է Միխայիլ Վիլֆրեդ Վոյնիչի հետ և տեղափոխվել Անգլիա։
Գործունեություն
խմբագրել«Բոռ»
խմբագրելԼինելով ռուս գրող Կռավչինսկու հետ ունեցած շփման ազդեցության տակ և կարդալով իտալական հայրենասերների կենսագրությունը գրել է «Բոռ»ը։ Նա ստեղծել է իր հերոսի՝ Արթուր Բերտոնի պատկերն ու բնավորությունը։ Նույն կեղծանունն ուներ հույն հայտնի փիլիսոփա Սոկրատեսը։ 1897 թվականին «Բոռ»ը հրապարակվում է ԱՄՆ-ում և Անգլիայում։ Հաջորդ տարի, Ռուսաստանում է հայտնվում ռուսերեն թարգմանությամբ, որտեղ ունենում է մեծ հաջողություն։ Ավելի ուշ գիրքը բազմիցս հրատարակվել է տարբեր լեզուներով։
1928, 1955, 1980 թվականներին Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանվել է «Բոռը» ֆիլմը։
Այլ ստեղծագործություններ
խմբագրել1895 թվականին նա գրել է «Ռուսաստանի հումորը» (ռուս.՝ Юмор России) գիրքը։ Միևնույն ժամանակ նա անգլերեն լեզվով թարգմանում է շատ ռուս գրողների ու բանաստեղծների գրքեր։
1901 թվականին նա ավարտում է «Ջեք Ռեյմոնդ» վեպը։
1911 թվականին նա անգլերեն է թարգմանել Տարաս Շևչենկոյի քնարական վեց բանաստեղծություններ։
Ավելի ուշ, երկար ժամանակ նա ոչինչ չի գրել և չի թարգմանել, միայն զբաղվել է երաժշտական գրականությամբ։ Նա ստեղծել է մի քանի երաժշտական աշխատանքներ, որոնցից ամենահաջողվածը «Բաբելոն» երաժշտական երկն է։
Մահ
խմբագրելԷթել Լիլիան Վոյնիչը մահացել է 1960 թվականի հուլիսի 27-ին 96 տարեկանում։ Համաձայն իր կտակի, նրա մարմինը այրել են և մոխիրը սփռել Նյու Յորքի կենտրոնական այգում։
Ստեղծագործություններ
խմբագրել- Բոռ
- Կոտրված ընկերություն
- Հանիր քո կոշիկը
- Ջեք Ռեյմոնդ
- Օլիվիա Լեթեմ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1117.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Dictionary of Irish Biography — RIA.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էթել Վոյնիչ. Հոդված «Вокруг света» ամսագրից Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
- http://www.peoples.ru/art/literature/prose/roman/voynich/
- Էթել Լիլիան Վոյնիչ — գրողի տաղանդի մասին Արխիվացված 2006-08-10 Wayback Machine
- http://www.ojstro-voynich.narod.ru - Բոռը Էսպերանտո լեզվով
- 1959 British Pathé Footage of Visit to Ethel Lilian Voynich in New York by Soviet Ballet delegation Արխիվացված 2011-06-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Լիլիան Վոյնիչ» հոդվածին։ |