Վոլտեր Վիլյամ Սքեյթ (անգլ.՝ Walter William Skeat, նոյեմբերի 21, 1835(1835-11-21)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 6, 1912(1912-10-06)[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իր ժամանակի ականավոր բրիտանացի բանասեր[5]։ Կարևոր ներդրում է ունեցել անգլերենի՝ որպես Միացյալ Թագավորությունում բարձրագույն կրթության առարկա զարգանալու գործում։

Վոլտեր Սքեյթ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1835(1835-11-21)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 6, 1912(1912-10-06)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՔեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՔրիստի քոլեջ[4], Հայգեյթի դպրոց[4], Քինգս քոլեջ[4] և Քեմբրիջի համալսարան[4]
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս, գրող, բանասեր և ստուգաբան
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրիտանական ակադեմիա[4]
ԵրեխաներBertha Marian Skeat?
 Walter William Skeat Վիքիպահեստում
Վոլտեր Սքեյթ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1835(1835-11-21)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 6, 1912(1912-10-06)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՔեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՔրիստի քոլեջ[4], Հայգեյթի դպրոց[4], Քինգս քոլեջ[4] և Քեմբրիջի համալսարան[4]
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս, գրող, բանասեր և ստուգաբան
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրիտանական ակադեմիա[4]
ԵրեխաներBertha Marian Skeat?
 Walter William Skeat Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սքեյթը ծնվել է Լոնդոնում, հայրը՝ ճարտարապետ Վիլյամ Սքեյթը, Սիդենհեմ նահանգի Փերրի Հիլից էր, ավելի ուշ՝ Մաունթ Սթրիթից, Պարկ Լեյն, Ուեսթմինսթեր քաղաք, նրա կինը Սառան էր՝ Թիմոտի Բլաքի դուստրը[6]։ Սքեյթերի ընտանիքը Սյուրեյի հնագույն գերդաստանի ճյուղ էր և 1700-ական թվականներից բնակվում էր Սբ. Ջորջ Հանովեր հրապարակի ծխական համայնքում[7][8]։ Սքեյթը կրթություն է ստացել Քինգս Քոլեջում (Ուիմբլդոն), Հայգեյթ դպրոցում և Քեմբրիջի Քրիսթս քոլեջում։ Նա Քրիսթս քոլեջի անդամ է դարձել 1860 թվականի հուլիսին։

1860 թվականին Սքեյթը ձեռնադրվել է անգլիկան սարկավագ և ամուսնացել Բերտա Կլարայի հետ։ 1860 թվականի դեկտեմբերին նա դարձել է ծխատեր քահանայի օգնական Արևելյան Դերեհամում, որտեղ ծառայել է մեծամասամբ 1861-1862 թվականների ընթացքում։ 1862-1863 թվականներին Սքեյթը ծառայել է որպես ծխատեր քահանայի օգնական Գոդալմինգում, Սյուրեյում։ 1864 թվականի հոկտեմբերին վերադարձել է Քեմբրիջի համալսարան՝ որպես մաթեմատիկայի դասախոս․ այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1871 թվականը։

Սքեյթը շուտով սկսեց հետաքրքրվել անգլերենի պատմությամբ։ 1870 թվականին Սքեյթը և Հենրի Բրեդշաուն սկսեցին համագործակցել Ջեֆրի Չոսերի մասին Օքսֆորդի համալսարանի հրատարակության համար։ Այնուամենայնիվ, նախագիծը տապալվեց, քանի որ Բրեդշաուն չկարողացավ կատարել իր պարտավորությունը։ 1894 թվականին Սքեյթը հրատարակեց վեց հատորանոց հրատարակություն Չոսերի մասին․ «Չոսերյան նմուշներ» լրացուցիչ հատորը լույս է տեսել 1897 թվականին։

Մատենագրություն խմբագրել

Ստուգաբանություն, բառարանագրություն և տեղանունների ուսումնասիրություններ խմբագրել

Բանասիրության մեջ Սքեյթի հիմնական նվաճումը «Անգլերենի ստուգաբանական բառարանն էր» (4 մաս, 1879–1882; հրատ., և ընդլայնված, 1910)։ Բառարանի վրա աշխատելիս նա Լոնդոնում լույս տեսնող 2 ամսագրի համար գրել է հարյուրավոր կարճ հոդվածներ բառերի ծագման վերաբերյալ։

Սքեյթը ստեղծել է նաև «ուրվական բառ» տերմինը և եղել այս թեմայի առաջատար մասնագետը[9]։ Սքեյթը տեղանունների ուսումնասիրությունների առաջամարտիկ էր։ Այս ոլորտում նրա հիմնական հրապարակումները ներառում են.

  • «Միջին անգլերենի հակիրճ բառարան» (1888), Ա․ Լ․ Մեհյուի հետ համատեղ
  • «Քեմբրիջշիրի տեղանուններ» (1901)
  • «Հանթինգդոնշիրի տեղանուններ» (1902)
  • «Հերթֆորդշիրի տեղանուններ» (1904)
  • «Բեդֆորդշիրի տեղանուններ» (1906)
  • «Բերքշիրի տեղանուններ» (1911)
  • «Սուֆոլկի տեղանուններ» (1913)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Archief Guido Gezelle
  5. «Walter William Henry Skeat (1835-1912) - Find A...». www.findagrave.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  6. Interpreters of Early Medieval Britain, ed. Michael Lapidge, Oxford University Press (on behalf of the British Academy), 2002, p. 37
  7. History of the families of Skeet, Somerscales, Widdrington, Wilby, Murray, Blake, Grimshaw, and others, 'by a connection of the same', Mitchell, Hughes & Clarke (London), 1906, pp. 57–58
  8. Sisam, Kenneth (2004). «Skeat, Walter William (1835–1912), philologist». In Brewer, Charlotte (ed.). Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/36116. (Subscription or UK public library membership required.)
  9. Skeat, Walter William; Presidential address on 'Ghost-Words' in: Transactions of the Philological Society, 1885–87, pp. 350–373; Published for the society by Trübner & Co., Ludgate Hill, London, 1887.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլտեր Սքեյթ» հոդվածին։