Վոլոդյա Աղաբեկյան (21 հոկտեմբերի, 1957, Մեծ Թաղեր, Հադրութի շրջան - 5 օգոստոսի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Վոլոդյա Աղաբեկյան
հոկտեմբերի 21, 1957(1957-10-21) - օգոստոսի 5, 1992(1992-08-05) (34 տարեկան)
ԾննդավայրՄեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՍտեփանակերտ
ԳերեզմանՄեծ Թաղեր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արիության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վոլոդյա Աղաբեկյանը ծնվել է 1957 թ. հոկտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է տեխնիկումում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո մեկնել է ԲԱՄ։ Հեռակա կարգով ավարտել է Իրկուտսկի երկաթուղային ինստիտուտը։ 1987 թ. վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել շրջանային ագրոարդում, ապա դարձել է շրջկոոպի նախագահ։ Հադրութում կազմակերպել է տրիկոտաժի արտադրություն։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր։ Մասնակցել է Տողի, Սարինշենի, Ցորի և այլ գյուղերի պաշտպանության համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ավիառմբակոծության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Մեծ Թաղերի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել