Վոլկենշտեյնի եկամտաբեր տուն

Լ. Ֆ. Վոլկենշտեյնի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Л. Ф. Волкенштейна), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Ստանիսլավսկու փողոցի և Գազետնի նրբանցքի անկյունում։ Տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան է[1][2][3]։

Վոլկենշտեյնի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

 
Լ. Ֆ. Վոլկենշտեյն (XX դարի սկիզբ)

Գազետնի նրբանցքի կողմից տան վրա կարելի է տեսնել առյուծներով հերալդիկ վահան, որը վկայում է շենքի նախկին տիրոջ մասին։ Լև Ֆիլիպովիչ (Իսահակ-Լեյբ Ֆիշելևիչ) Վոլկենշտեյնը (1858-1935) ռոստովցի հանրահայտ փաստաբան էր, թատրոնի սիրահար և վոդևիլների հեղինակ, ինչպես և եղբայրը՝ «Ռուսաստանի մերձատար և երկաթուղային ուղիների ընկերության» տնօրեն, երդվյալ հավատարմատար Միխայիլ Ֆիլիպովիչ (Մոիսեյ Ֆիշելևիչ կամ Ֆալկովիչ) Վոլկենշտեյնը (1859-1934), Ա. Պ. Չեխովի գիմնազիական ընկերն էր[4], ինչպես նաև՝ հրապարակախոսներ Ֆ. Ա. Վոլկենշտեյնի և Օ. Ա. Վոլկենշտեյնի, բանաստեղծ Վ. Մ. Վոլկենշտեյնի, նկարիչ Մ. Վ. Դոբուժինսկու և հաշվապահ Օ. Ի. Վոլկենշտեյնի քեռին։

Տագանրոգցի երկու գիմնազիստներին միավորում էր նաև ընդհանուր հետաքրքրությունը՝ թատրոնը։ Նրանցից մեկը դարձավ թատերագիր, իսկ մյուսը՝ 1890-ական թվականներին Ռոստովում հայտնի երդվյալ հավատարմատարը, գործարար Ֆայնի հետ դարձավ քաղաքի ամենախոշոր՝ Ասմոլովի թատրոնի համասեփականատերը[4]։

Գրառում Չեխովի օրագրում 1894 թվականի օգոստոսի վերջին[4].

  Տագանրոգից մեկնել եմ օգոստոսի 24-ին։ Ռոստովում ընթրել եմ գիմնազիայի ընկերոջս՝ Լև Վոլկենշտեյնի հետ, որն արդեն ունի սեփական տուն և ամառանոց Կիսլովոդսկում։  
 
Վոլկենշտեյնի եկամտաբեր տուն. առյուծներով հերալդիկ վահան

Սեփական տունը, որը նշում է Չեխովը, հենց Ստարոպոչտովայա փողոցի (այժմ՝ Ստանիսլավսկու փողոց) և ներկայիս Գազետնի (այն ժամանակ՝ Կազանսկի) նրբանցքի անկյունում գտնվող Վոլկենշտեյնի տունն է։ Այն ժամանակ շենքը մեկհարկանի էր (Վոլկենշտեյնն այն ձեռք է բերել 1890 թվականին)։ Հիմնանորոգումից հետո այն զարդարվել է դասական դեկորով։ Իսկ արևելյան պատին հայտնվել է առյուծներով ծեփածո հերալդիկ վահանը։ Լև Ֆիլիպովիչ Վոլկենշտեյնը տանն ապրել է կնոջ՝ Սոֆյա Եֆրեմովնայի հետ (՞-1940)[5][6], երկու դուստրերի՝ Ալիսայի և Օլգայի և մանկահասակ որդու (հետագայում՝ փարիզցի փաստաբան Յուրի Վոլկենշտեյնի, 1892-՞) հետ։

1930-ական թվականներին շենքին ավելացվել է երկու հարկ։ 1943 թվականի օգոստոսից այն զբաղեցրել է Ազով-Դոնյան նավագնացությունը, այնուհետև շենքը կրկին դարձել է բնակելի[4]։

Տան բնակիչները լսել էին հարևաններից, որոնք նախապատերազմյան տարիներին ապրել էին այդ տանը, որ Անտոն Պավլովիչ Չեխովն այցելել է այն[7]։ Ճիշտ է, տանտիրոջ ճակատագրի մասին նրանք ոչինչ չգիտեին։ Այս հարցի պատասխանը կա «Անմոռանալի գերեզմաններ։ Ռուսաստանյան արտերկիր։ 1917-1997 թվականներ» գրքում։ Առաջին հատորում նշվում է, որ Լև Ֆիլիպովիչ Վոլկենշտեյնը մահացել է Փարիզում 1935 թվականի մայիսի 20-ին[5][8]։ Լինելով վտարանդի՝ նա համագործակցել է «Պատկերազարդ Ռուսաստան» ամսագրի հետ[5], որի էջերում տպագրել է Չեխովի մասին իր հուշերը։ Փաստաբան Լև Վոլկենշտեյնի դիմանկարը հայտնաբերվել է «Պրիազավսկի կրայ» թերթի 25-ամյակին նվիրված համարում։ Լև Ֆիլիպովիչը խմբագրության իրավաբանն էր[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Культурное наследие России/Ростовская область
  2. «Доходный дом Л.Ф. Волкенштейн». Путеводник (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Памятники регионального значения, находящиеся на учёте в Администрации Ростовской области на 1 января 2009 г.». Памятники Дона (ռուսերեն). ВООПиК. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Волошинова, 2009
  5. 5,0 5,1 5,2 Незабытые могилы, 1999, էջ 604
  6.  // Последние новости. — Париж, 1940. — 9 января (№ 6861).
  7. Волошинова, 2010
  8.  // Последние новости. — Париж, 1935. — 24 мая (№ 5274).
  9. Варламова, 2010

Գրականություն խմբագրել