Վլադիմիր Վինոկուրով
ռուս դիվանագետ
Վլադիմիր Վինոկուրով Նիկոլայլի (ռուս.՝ Влади́мир Никола́евич Виноку́ров, սեպտեմբերի 8, 1954), ռուս դիվանագետ։
Վլադիմիր Վինոկուրով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1954 (69 տարեկան) |
Կրթություն | Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ |
Մասնագիտություն | դիվանագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է ՄՊՀ-ի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը (1976)։ 1981 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, լաոսերեն և թայերեն լեզուներին։
- 1982—1984 թվականներին եղել է Լաոսում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1990—1995 թվականներին ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից, իսկ հետո աշխատել է (1991 թվականից) Լաոսում Ռուսաստանի դեսպանատանը։
- 1998—2002 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության աշխատակից։
- 2007—2013 թվականներին եղել է Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը (ԱՄՆ)։
- 2013—2016 թվականներին հատուկ հանձնարարությամբ դեսպան է եղել Ռուսաստանի ԱԳՆ-ում։
- 2016 թվականի մարտի 14-ից Ճամայկայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ լիազոր դեսպանն է[1]։
- 2016 թվականի մարտի 14-ին համատեղության կարգով արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել նաև Անտիգուա և Բարբուդայում, Սենթ Քիթս և Նևիսում, Դոմինիկայում[2][3][4]։
- Նաև 2016 թվականի մարտի 14-ից համատեղությամբ նշանակվել է Քինգստոնում (Ճամայկա) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[5]։
- 2016 թվականի մայիսի 10-ից համատեղությամբ նշանակվել է Սենտ Լյուսիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան[6]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԸնտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի չափահաս որդի և դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռուսաստանի Դաշնության Նախագահի 14.03.2016 № 117 հրաման «Ճամայակայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին»
- ↑ Ռուսաստանի Դաշնության Նախագահի 14.03.2016 № 120 հրաման «Անտիգուա և Բարբուդայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին»
- ↑ Ռուսաստանի Դաշնության Նախագահի 14.03.2016 № 119 հրաման «Քիթս և Նևիսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին»
- ↑ Ռուսաստանի Դաշնության Նախագահի 14.03.2016 № 118 հրաման «Դոմինիկայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին»
- ↑ Ռուսաստանի Դաշնության Նախագահի 14.03.2016 № 121 հրաման «Քինգսթոնում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին»
- ↑ ՌԴ Նախագահի 10.05.2016 № 218 հրաման «Սենտ Լյուսիայում ՌԴ դեսպան նշանակելու մասին»
- ↑ ՌԴ Նախագահի 29.01.2007 № 89 հրաման «Դիվանագտիական աստիճան շնորհելու մասին»
- ↑ ՌԴ Նախագահի 06.09.2011 № 1159 հրաման «Դիվանագտիական աստիճան շնորհելու մասին»
- ↑ ՌԴ Նախագահի 10.06.2017 № 263 հրաման «Դիվանագտիական աստիճան շնորհելու մասին»