Վլադիմիր Ռուշայլո

ռուս քաղաքական գործիչ

Վլադիմիր Բորիսի Ռուշայլո (հուլիսի 28, 1953(1953-07-28), Մորշանսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս զինվորական, ներքին գործերի մարմինների աշխատակից և պետական գործիչ։ Գեներալ-գնդապետ (1999)[1], Ռուսաստանի Դաշնության Ազգային հերոս (1999)[2], Իրավաբանական գիտությունների դոկտոր։

Վլադիմիր Ռուշայլո
 
Կրթություն՝ Օմսկի ՆԳՆ ակադեմիա (1976) և Ռուսաստանի ՆԳՆ կառավարման ակադեմիա
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 28, 1953(1953-07-28) (70 տարեկան)
Ծննդավայր Մորշանսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Բորիսի Ռուշայլոն ծնվել է 1953 թվականի հուլիսի 28-ին Տամբովի մարզում Ռադիոտեխնիկական զորքերի հրահանգչի ընտանիքում։

1970 թվականին ավարտել է մոսկովյան միջնակարգ դպրոցներից մեկը և ընդունվել Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանը, սակայն 1971 թվականին կիսատ է թողել ուսումը և աշխատանքի անցել Մոսկվայի գիտահետազոտական համալսարանում որպես լաբարանտ[3]։ Սկսած 1972 թվականից աշխատանքի է անցել ներքին գործերի մարմիններում։

1976 թվականին ավարտել է Օմսկի ՆԳՆ ակադեմիան և ստացել իրավագետի մասնագիտություն։ 1976 թվականից Ռուշայլոն տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մոսկվայի քրեական հետախության ստորաբաժանուներում։ Կարիերան սկսել է բնակարանային գողությունների բացահայտման բաժնում, 1981 թվականին տեղափոխվել է սպանությունների բացահայտման բաժնում, 1986 թվականին նշանակվել է 6-րդ ավազակության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, այնուհետև վաչության պետ։

1992 թվականի մարտին Վլադիմիր Ռուշայլոն նշանակվել է ՆԳՆ գլխավոր վարչության Մոկվա քաղաքի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի, հետագայում Ռուսաստանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններում։

1996 թվականի հոկտեմբերին Ռուշայլոն նշանակվել է Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչության պետի տեղակալ, որից հետո նույն թվականի հոկտեմբերի 22-ին նա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Լավ հարբերություններ չի ունեցել» ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Վալերի Պետրովի հետ, որին Ռուշայլոն անվանեց անազնիվ մարդ։ Այս դեպքից հետո Ռուշայլոն ՆԳ նախարար բանակի գեներալ Անատոլի Կուլիկովի հրամանով ազատվեց զբաղեցրած պաշտոնից և ընդգրկվեց ՆԳՆ ռեզերվում։ Հետագայում Ռուշայլոն նշանակվեց Դաշնության ժողովի Դաշնային խորհրդի անդամ Եգոր Ստորևի խորհրդական։

ՌԴ նախագահի 1998 թվականի մայիսի 9-ի հրամանով Ռուշայլոն նշանակվել է Ռուսաստանի ՆԳ նախարարի տեղակալ։

ՌԴ նախագահի 1999 թվականի մայիսի 21-ի հրամանով Վլադիմիր Ռուշայլոն նշանակվել է Ռուսաստանի ՆԳ նախարար, իսկ 1999 թվականի հունիսին դարձել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի անդամ։

1999 թվականի օգոստոսին որպես հրամանատար մասնակցել է Դաղստանի և Չեչնիայի տարածքում զինված խմբերի դեմ սկսված ռազմական գործողություններին։

ՌԴ նախագահի «Փակ»[3] հրամանով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ռուշայլոյին հատուկ առաջադրանք կատարելու և դրսևորած առանձնակի հերոսության համար շնորհվել է Ռուսաստանի ազգային հերոսի կոչում։

Նրան ազգային հերոսի կոչումի շնորհման մասին առաջին անգամ խոսվել է 2003 թվականին, իսկ պաշտոնապես հայտարարվել է միայն 2008 թվականին[3][3]։ Հասանելի տեղեկությունները վերլուծելով որոշ վերլուծաբաններ ենթադրում են[3], որ հրամանը ստորագրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին նախագահ Բորիս Ելցինի կողմից[3]։

2001 թվականի մարտի 28-ին ՌԴ Նախագահի հրամանով Ռուշայլոն ազատվեց ՆԳ նախարարի պաշտոնից և նշանակվեց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ավտովթարի ենթարկվեց, որի հետևանքով 5 մարդ մահացավ, որոնց թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ և Ռուսաստանի պետանվտանգության ծառայության աշխատակիցներ[4]։

2008 թվականի օգոստոսի 22-ին Ռուշայլոն ընտրվել է Տնտեսության և միջազգային իրավունքի համալսարանի նախագահ, իսկ 2010 թվականի մայիսի 13-ին նշանակվել է Ղրղզստանի հետ ՌԴ-ի հարաբերությունների զարգացման հանձնակատար[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 30-ին նշանակվել է «Транснефть» ընկերության փոխնախագահ[6]։

2014 թվականի օգոստոսի 6-ին ՌԴ նախագահի հրամանագրով ազատվել է զիվորական ծառայությունից[7]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա[8]։

Կոչում խմբագրել

Մոսկվայի անգլիական ակումբի հոգաբարձուների խորհրդի անդամ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 1 июля 1999 года № 863 «О присвоении воинского звания Рушайло В. Б.»
  2. С неба упала шальная звезда
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5   Վլադիմիր Ռուշայլո «Երկրի հերոսներ» կայքում
  4. Пострадавшего в аварии Рушайло отправляют в Москву спецрейсом Արխիվացված 2013-10-22 Wayback Machine
  5. Медведев поручил Рушайло развивать отношения с Киргизией
  6. «Экс-глава МВД В. Рушайло стал вице-президентом «Транснефти»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. Экс-глава МВД РФ Рушайло указом президента уволен с военной службы
  8. Биография на сайте «РИА-Новости»
  9. Английский клуб

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ռուշայլո» հոդվածին։