Վլադիմիր Անդրեևիչ Պուչկով (հունվարի 1, 1959(1959-01-01), գյուղ Նովինկա, Ժիրնովսկի շրջան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման (ԱԻՆ) նախարար (2012 թվականի մայիսի 21-ից)։ Պահեստազորի գեներալ-լեյտենանտ։ Տեխնիկական գիտությունների դոկտր։ Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր։

Վլադիմիր Պուչկով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա (1988), Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա (2000) և Tyumen Higher Military Engineer Command School named after marshal of engineering troops A.I. Proshlyakov?
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 1, 1959(1959-01-01) (65 տարեկան)
Ծննդավայր գյուղ Նովինկա, Ժիրնովսկի շրջան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Կայք՝ mchs.gov.ru/mchs/ministry/?ID=3800
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), Արիության շքանշան, Բարեկամության շքանշան, Անձնական խիզախության համար շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, Մեդալ «անբասիր ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ, «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ, մեդսալ «Պաշտպանության նախարարության 200-ամյակի առթիվ», Բարեկամության շքանշան,
, Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ,
, For valiant work և

Q4311790?

Կրթություն խմբագրել

  • 1979 թվականին ավարտել է Տյումենի բարձրագույն ռազմաինժեներական հրամանատարական ուսումնարանը։
  • 1988 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԶՈւ ինժեներական զորքերի Վ. Կույբիշևի անվան ակադեմիան։
  • 1991 թվականին ավարտել է նույն ակադեմիայի ասպիրանտուրան։
  • 2000 թվականին ավարտել է Ռուսական պետական ծառայության ակադեմիան («Պետական և մունիցիպալ կառավարման մենեջերի» որակավորումով)։

Կարիերա խմբագրել

  • 1975-1979 թվականներին եղել է Տյումենի բարձրագույն ռազմաինժեներական հրամանատարական ուսումնարանի կուրսանտ։
  • 1979-1983 թվականներին ծառայել է ինժեներական զորքերում (Արևելյան ռազմական շրջան)
  • 1983-1986 թվականներին եղել է քաղպաշտպանության շտաբի ավագ սպա (Պերմի մարզ, քաղաք Կունգուր)
  • 1986-1991 թվականներին եղել ռազմաինժեներական ակադեմիայի ասպիրանտ։
  • 1991-1994 թվականներին եղել է քաղպաշտպանության ավագ դասախոս։
  • 1994-1995 թվականներին եղել է լաբորատորիայի ղեկավար, բաժնի պետի տեղակալ, 52609 զինվորական մասի բաժնի պետ։
  • 1995-1997 թվականներին դարձել է գիտահետազոտական կառավարման համառուսական գիտահետազոտական ինստիտուտի քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների հարցերով ղեկավարը։
  • 1997-1999 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության բնակչության ու տարածքների պաշտպանության և տարերային աղետների հետևանքների վերացման (ԱԻՆ Ռուսաստան) հարցերով նախարարության միջոցառումների կազմակերպման վարչության պետի տեղակալ։
  • 1999-2003 թվականներին եղել է քաղպաշտպանության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։
  • 2003-2004 թվականներին եղել է քաղպաշտպանության դեպարտամենտի ղեկավար։
  • 2004-2006 թվականներին եղել է Ռուսաստանի ԱԻՆ քաղպաշտպանության դեպարտամենտի տնօրեն։
  • 2006-2007 թվականներին եղել է Ռուսաստանի ԱԻՆ հյուսիս-արևմտյան շրջանային կենտրոնի ղեկավարը։
  • 2007 թվականի հուլիսի 21-ից մինչև 2012 թվականի մայիսի 21-ը եղել է Ռուսաստանի ԱԻ նախարարի տեղակալը[1][2], 2012 թվականի մայիսի 17-ից 21-ը նախարարի պաշտոնակատար։
  • 2012 թվականի մայիսի 21-ն նշանակվել է ՌԴ ԱԻ նախարար[2]։

Մասնակցությունը խոշոր արտակարգ իրավիճակների վերացմանը խմբագրել

 
Վլադիմիր Պուչկովը Վլադիմիր Պուտինի հետ
վերադաս պաշտոնների նշանակված սպաների և դատախազների հետ

Աստիճաններ և կոչումներ խմբագրել

Զինվորական կոչումները

Դասային աստիճաններ

  • Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի վավերական պետական խորհրդատու (2010 թվականի մայիսի 24)[4]
  • Ռուսաստանի Դաշնության 2-րդ կարգի վավերական պետական խորհրդատու (2009 թվականի ապրիլի 5)[5]
  • Ռուսաստանի Դաշնության 3-րդ կարգի վավերական պետական խորհրդատու (2007 թվականի դեկտեմբերի 13)[6]

Շքանշաններ խմբագրել

Քննադատություն խմբագրել

Ջրհեղեղ Կրասնոդարի երկրամասում (2012)

Պաշտոնական հարցազրույցի ժամանակ Վլադիմիր Պուչկովը նշեց, որ «... մեր տվյալներով զոհվածների թիվը 171 մարդ է։ Բոլոր այն խոսակցությունները, թե իբր մեծ թվով զոհեր կան անիմաստ են...»: Հինգերորդ ալիքի բաց ստուդիայում անց է կացվել հարցում տեղի բնակիչների շրջանում, ովքեր նշել են, որ Վ. Պուչկովի հաշվետվությունները չեն համապատասխանում իրականությանը, սակայն այս առիթով որևէ հաստատված փաստաթուղթ չկա։ Ականատեսները պնդում են, որ վերահաս վտանգի մասին նախապես եղել է ծանուցում[10]։

Ընտանեկան դրություն խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք որդի և դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 21 июля 2007 года № 932 «О статс-секретаре — заместителе Министра Российской Федерации по делам гражданской обороны, чрезвычайным ситуациям и ликвидации последствий стихийных бедствий»
  2. 2,0 2,1 «Указ Президента Российской Федерации от 21 мая 2012 года № 647 «О Министре Российской Федерации по делам гражданской обороны, чрезвычайным ситуациям и ликвидации последствий стихийных бедствий»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «Указом Президента РФ присвоены звания высших офицеров и специальное звание высшего начальствующего состава». www.mchs.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 24 мая 2010 года № 628 «О присвоении классного чина государственной гражданской службы Российской Федерации Пучкову В. А.»(չաշխատող հղում)
  5. Указ Президента Российской Федерации от 5 апреля 2009 года № 351 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим»(չաշխատող հղում)
  6. Указ Президента Российской Федерации от 13 декабря 2007 года № 1673 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим»(չաշխատող հղում)
  7. «Биография В. А. Пучкова на сайте МЧС России». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. Владимир Пучков награждён почётным знаком «Вифлеемская звезда»(չաշխատող հղում)
  9. Указ Президента РА
  10. 5 канал. Почему трагедия на Кубани привела к такому огромному числу погибших

Արտաքին հղումներ խմբագրել