Վլադիմիր Նիկոլաևիչ Շապոշնիկով (ռուս.՝ Владимир Николаевич Шапошников, փետրվարի 12 (24), 1884, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 23, 1968(1968-10-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային մանրէաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ Համարվում է ԽՍՀՄ-ում տեխնիկական մանրէաբանության հիմնադիրներից։

Վլադիմիր Շապոշնիկով
Ծնվել էփետրվարի 12 (24), 1884
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 23, 1968(1968-10-23)[1] (84 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանահողային ֆակուլտետ[2]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա[2]
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Եղել է գիտական ղեկավարVadim Fyodorov?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ[2]
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն

խմբագրել

1910 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Աշխատել է տեղի բույսերի ֆիզիոլոգիայի (1911-1926 թթ., 1921 թվականից՝ պրոֆեսոր) և մանրէաբանության (1926-1967 թթ., 1938 թվականից՝ ամբիոնի վարիչ) ամբիոններում։ Եղել է քիմիա-դեղագործական ԳՀԻ-ի տեխնիկական մանրէաբանության (1920-1935 թթ.), խմորման արդյունաբերության կենտրոնական գիտահետազոտական (1935-1938 թթ.) լաբորատորիաների, ինչպես նաև ԽՍՀՄ ԳԱ մանրէաբանության ինստիտուտի տեխնիկական մանրէաբանության բաժնի (1938-1963 թթ.) վարիչ։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են միկրոօրգանիզմների ֆիզիոլոգիային։ Բացահայտել է մանրէաբանական շատ պրոցեսների երկփուլ բնույթը։ Շապոշնիկովի աշխատանքների հիման վրա ԽՍՀՄ-ում կազմակերպվել է կաթնաթթվի, կարագաթթվի, ացետոնի և արդյունաբերական բուտիլ սպիրտի արտադրությունը։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1950 թ.)։

Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 454