Վլադիմիր Շահիջանյան
Վլադիմիր Վլադիմիրի Շահիջանյան (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Шахиджаня́н, ապրիլի 3, 1940, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային և ռուսական հոգեբույժ, հեգեբան, ժուռնալիստ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի Հոգեվերլուծաբանների միության նախագահ, «Սովորում ենք խոսել հանրության առաջ» (ռուս.՝ «Учимся говорить публично») աշխատության հեղինակը[1]։
Վլադիմիր Շահիջանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող, հոգեբան, գրող, ծրագրավորող, հաղորդավար, ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավար |
Աշխատավայր | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Կայք | 1001.ru |
Vladimir Shahidzhanyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Շահիջանյանը եղել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ և դասախոս։ Երկար տարիներ որպես գիտաշխատող աշխատել է Արոն Բելկինի լաբորատորիայում։ Շահիջանյանը տրանսսեքսուալիզմի ուսումնասիրման մասնագետ է, զբաղվել է համասեռականություն և տրանսսեքսուալության հարցերով, որպես հոգեբան աշխատել է այն մարդկանց հետ, որոնք ցանկացել են փոխել իրենց կենսաբանական սեռը։
Օգնել է Յուրի Նիկուլինին, գրելու «Գրեթե լուրջ ...» (ռուս.՝ «Почти серьёзно…») գիրքը[2], անց է կացնում վարպետաց դասեր «Լրագրողական վարպետությունների հոգեբանություն» և «Լրագրողական վարպետությունների տեխնոլոգիա» թեմաներով։ Նրա աշխատությունները հաճախակի հրատարակվում են տարբեր պարբերականներում, ռուսական «Здоровое ТВ» հեռուստաալիքով վարել է «Հոգու մարմնամարզություն» ծրագիրը[3]։
Նա ստեղծել է «Սոլո ստեղնաշարի վրա» ուսուցողական ծրագիրը, որ հնարավորություն է տալիս կույրերին աշխատել համակարգչի ստեղնաշարի վրա[4][5]։ Շահիջանյանը ստեղծել է մի քանի վավերագրական ֆիլմեր և մեկ գեղարվեստական, «Ծաղրածու Մուսլյան» (ռուս.՝ «Клоун Мусля») ֆիլմը, որը նկարահանվել է 1980 թվականին[6][7]։
Ergosolo ֆիրմայի ղեկավարն է, մոտ 33 տարի դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանում։
Ունի երկու երեխա՝ Նատաշան և Սերգեյը[8]։
Աշխատություններ
խմբագրել- Мне интересны все люди. Очерки и рассказы :: Москва, Правда, 1989, 48 с.
- 1001 вопрос про ЭТО :: Москва, Вагриус, 1991
- Мне интересны все люди :: Москва, Вагриус, 1998, 640 с.
- СОЛО на пишущей машинке :: Москва, Книга, 1991, 144 с.
- 1001 анекдот про ЭТО (выпуск 1) :: Москва, Пропаганда, 2004, 416 с., ISBN 5-94871-018-1
- 1001 анекдот про ЭТО (выпуск 2) :: Москва, Пропаганда, 2004, 352 с.
- КомпьютЕрики шутят, или 1001 возможность улыбнуться, посмеяться, удивиться :: Москва, Бином. Лаборатория знаний, 2005, 460 с., ISBN 5-94774-223-3
- Учимся говорить публично :: Москва, Вагриус, 2006, 480 с., ISBN 5-9697-0264-1
- Шахиджанян В. В. Учимся говорить публично. — 4-е изд., исправленное. — М.: Бином. Лаборатория знаний, 2012. — 477 с. — ISBN 978-5-9963-0855-2
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Тренинг для преподавателей "Учимся говорить публично"
- ↑ Юрий Никулин «Почти серьезно...»
- ↑ ШАХИДЖАНЯН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ
- ↑ Դավիթ Յանը՝ Վլադիմիր Շահիջանյանի հրաշք ծրագրի մասին
- ↑ «Печатаем десятью пальцами. Обзор программы Соло на клавиатуре». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Юлия Мешавкина Преимущества «Соло» // Машины и механизмы. — Апрель 2011. — № 4 (67). — С. 58—64. — ISSN 1999-2920.
- ↑ МУСЛЯ (1980)(չաշխատող հղում)
- ↑ Владимир Шахиджанян: «Если еще можешь и очень хочешь, то можно…»