Վլադիմիր Կիտաև
ռուս դիվանագետ, քաղաքական և պետական գործիչ, արևելագետ
Վլադիմիր Սերգեեվիչ Կիտաև (հունվարի 19, 1931, Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 1, 2016, Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս դիվանագետ, քաղաքական և պետական գործիչ, արևելագետ, Քենիայում ԽՍՀՄ և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան (1989-1992)։
Վլադիմիր Կիտաև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1931 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 1, 2016 (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դիվանագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
1953 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։
1953 թվականից պատասխանատու աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական բաժնում։ ԱԳՆ-ում ընդգրկված է որպես գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին տիրապետող աշխատակից։
- 1953-1959 թվականներին՝ ԳԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանության երրորդ քարտուղար,
- 1959-1963 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական բաժնի աշխատակից,
- 1963-1965 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ բարձրագույն դիվանագիտական դպրոցի ունկնդիր,
- 1965-1966 թվականներին պատասխանատու աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական բաժնում,
- 1966-1977 թվականներին պատասխանատու աշխատանքի է անցել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության աշխատակազմում,
- 1977-1982 թվականներին՝ Ալժիրում ԽՍՀՄ դեսպանատան դեսպանորդ,
- 1982-1987 թվականներին՝ Գվինեայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան,
- 1989-1992 թվականներին՝ Քենիայի Հանրապետությունում ԽՍՀՄ-Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան և համատեղությամբ Նայրոբիում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[2]։
- 1992 թվականի սեպտեմբերի 1-ից՝ պաշտոնազուրկ։
- 2008 թվականի դեկտեմբերի 3-ից՝ ռուս դիվանագետների ասոցիացիայի խորհրդի նախագահի տեղակալ։ 2009 թվականի մայիսի 3-ից հանդիսանում է «Հայրենիք» ասոցիացիայի գործկոմի անդամ, Ռուսաստանի ամենահին՝ արտասահմանում հայրենակիցների հետ կապերի հասարակական կազմակերպության անդամ։ Թաղված է Տրոեկուրովսկի գերեզմանոցում։
Մրցանակներ խմբագրել
Դիվանագիտական աստիճան խմբագրել
- Արտակարգ և լիազոր դեսպան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «О кончине В.С.Китаева». www.mid.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Посольство - Embassy of the Republic of Kenya in Russian Federation, official website». www.kenemb.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.