Վլադիմիր Խրոմիխի փողոց (Ալուշտա)
Վլադիմիր Խրոմիխի փողոց (ռուս.՝ Улица Владимира Хромых), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է Ալուշտայի քաղգործկոմի նախագահ, Ալուշտայի պատվավոր քաղաքացի Վլադիմիր Իվանովիչ Խրոմիխի պատվին։ Սկիզբ է առնում Ապրիլի 15-ի փողոցից և ավարտվում Լենինի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 570 մետր է։
Վլադիմիր Խրոմիխի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Ալուշտա |
Երկարություն | 570 մետր |
Փոստային ինդեքս | 298500 |
Նկարագրություն խմբագրել
Ալուշտա քաղաքի Վլադիմիր Խրոմիխի փողոցը սկսվում է Ապրիլի 15-ի փողոցից, հատում Վերխնյայա փողոցը, Կրապիվնու նրբանցքը, Կալյադինի նրբանցքը, Բագլիկովի և Պարտիզանսկայա փողոցների հետ հանգույցում ձևավորված Խորհրդային հրապարակը և ավարտվում Լենինի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 40 շինություն։ Երկարությունը 570 մետր է։
Վլադիմիր Խրոմիխի փողոցի փոստային դասիչն է՝ 298500։
Փողոցն անվանվել է Ալուշտայի քաղգործկոմի նախագահ, Ալուշտայի պատվավոր քաղաքացի Վլադիմիր Իվանովիչ Խրոմիխի պատվին։ Նա ծնվել է 1903 թվականին Օդեսայում։ Երբ նա չորս տարեկան էր, մահացել է նրա մայրը, և հայրը որոշել է տեղափոխվել Ալուշտա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա ցուցաբերել է արիություն ու խիզախություն, պարգևատրվել Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի (երեք անգամ) շքանշաններով և մեդալներով։ 1949 թվականին ընտրվել է Ալուշտայի քաղգործկոմի նախագահ, իսկ 1950 թվականի վերջին` նախագահի տեղակալ։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Ալուշտայի առաջին պատվավոր քաղաքացին է (1967 թվական)[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Навечно в памяти людской»։ Газета "Алуштинский вестник"։ №26 (1108), 05.07.2012։ Վերցված է 2019 Ապրիլ 11(չաշխատող հղում)
Աղբյուրներ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- г. Алушта, Улица Владимира Хромых Archived 2019-04-11 at the Wayback Machine.